

📢 Անվճար բիզնես սեմինար Երևանում | «Հոնկոնգ 2026՝ հնարավորություններ և համագործակցություն»
Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը, Հոնկոնգի առևտրի զարգացման խորհրդի (HKTDC) հետ համագործակցությամբ, հրավիրում է մասնակցել անվճար բիզնես սեմինարի, որը կկայանա մարտի 17-ին Երևանում։
Սեմինարի ընթացքում դուք կծանոթանաք՝
🔹 Հոնկոնգի՝ որպես գլոբալ ֆինանսական և առևտրային կենտրոնի հնարավորություններին 🔹 HKTDC-ի միջազգային ցուցահանդեսներին և կոնֆերանսներին 🔹 աջակցման և ճանապարհածախսերի փոխհատուցման ծրագրերին 🔹 Հոնկոնգում ընկերություն հիմնելու և բիզնես ներկայություն ապահովելու գործնական քայլերին
🎯 Առաջնահերթ ոլորտներն են՝ գինի և կոնյակ, ազգային խոհանոցի ռեստորաններ, ոսկերչություն, լոգիստիկա, սթարթափներ, բժշկական սարքավորումներ և ապրանքներ և այլն։ Սեմինարի մասնակցությունը բաց է նաև բոլոր այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են միջազգային համագործակցությամբ, արտահանմամբ, ներկրմամբ և ներդրումային ծրագրերով: 🌍 Լեզուն՝ ռուսերեն

