

Ուսումնառության ընթացքում բացի հիմնական մասնագիտական ուղղությունից դուք զուգահեռ անվճար սովորում եք փափուկ հմտություններ, ձեռներեցության հմտությունների զարգացում, **AI գործիքներ՝ **կարճ դասընթացների ձևաչափով՝ յուրաքանչյուրը **1.5 ամիս տևողությամբ (իրար հաջորդող)՝ **ձեր ուսումնառությունը դարձնելով համապարփակ և ամբողջական։
- Ձեռներեցություն - շաբաթական 1 հանդիպում, 1.5 ժամ
- Փափուկ հմտություններ - շաբաթական 1 հանդիպում, 1.5 ժամ
- **AI գործիքներ **- շաբաթական 1 հանդիպում, 1.5 ժամ
Ո՞ւմ համար է դասընթացը
- Դուք ուսանող կամ սկսնակ եք և ցանկանում եք մուտք գործել թվային մարքեթինգի ոլորտ
- Դուք ունեք գործող բիզնես կամ պատրաստվում եք սկսել ձեր բիզնեսը և ցանկանում եք ձեռք բերել գիտելիքներ կամ զարգացնել ձեր կամ ձեր թիմի գիտելիքներն ու հմտությունները թվային մարքեթինգի վերաբերյալ
- Դուք մարքեթինգի մասնագետ եք և ցանկանում եք վերամասնագիտանալ կամ մարքեթինգային որևէ առանձին ուղղության մեջ **խորը մասնագիտանալ **կամ բարձրացնել ձեր որակավորումը տվյալ ուղղությունում։
Դասընթացի նպատակները Ուսումնառության ընթացքում դուք հնարավորություն կունենաք** կապեր հաստատել ոլորտում առաջատար մասնագետների հետ,** փորձ ձեռք բերել իրական նախագծերում՝ աշխատելով մենթորների հետ, փորձառություն ձեռք բերել առաջատար ընկերություններում։ Դուք կսովորեք Վուդս կենտրոնի ստեղծարար միջավայրում՝ իր բոլոր առավելություններով և ենթակառուցվածքներով, տեղում կծանոթանաք և կապ կհաստատեք տեխնոլոգիական համայնքի հետ։ ԱՐԴԻ ակադեմիան պաշտոնապես գրանցված է ՀՀ ԿԳՄՍՆ ուսուցման ազգային ռեեստրում և տրամադրում է պետական նմուշի վկայական։ Դասընթացի ավարտին դուք կունենաք** Junior+ / mid-level որակավորում**՝ շուկայի ժամանակակից միտումներին համապատասխան մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով։
Դասընթացի մեկնարկ՝ մարտի 10 Օրեր և ժամեր՝
- Երեքշաբթի՝ 16:00 - 19:00
- Հինգշաբթի՝ 16:00 - 19:00
- Շաբաթ՝ 10:00 - 13:00
Վայր՝ Վուդս կենտրոն

