Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Զբոսաշրջության միջազգային ցուցահանդես 2025
event organizer logo
ARMENIAN TOURISM FEDERATION
Տուրիզմ
Անվճար
Միջոցառման մանրամասներ
Նոյ 21 | 11:00 - 19:00
Ոսկերիչների 1, Երևան
ARMENIAN TOURISM FEDERATION
Տես անցած միջոցառումները

ITF-ի մասին Աշխարհն ավելի մոտ, քան երբևէ

Բարի գալուստ International Tourism Fair Armenia 2025 — առաջին զբոսաշրջության միջազգային ցուցահանդես-համաժողովը Հայաստանում, որը կայանալու է 2025 թվականի Նոյեմբերի 21-ից 23-ը, Մերիդիան Էքսպո կենտրոնում:

International Tourism Fair Armenia (ITF Armenia 2025)-ը ավելին է, քան պարզապես տուրիստական EXPO. այն դառնալու է զբոսաշրջության միջազգային խաչմերուկ, որտեղ ձևավորվում են նոր հնարավորություններ և բազում համագործակցություններ:

Միջոցառումը լինելու է կապերի, գաղափարների և փորձառությունների միավորման կենտրոն, համախմբելով ոլորտի առաջատար կազմակերպություններին և ճամփորդության սիրահարներին՝ ընդլայնելու իրենց գործնական կապերը և բացահայտելու նոր ուղղությունները:

Ինչպես միջոցառման լոգոն, ցուցահանդեսն ու համաժողովը ևս արտացոլում են ուղիների միավորում ու համագործակցության նոր երթուղիների ստեղծումը: Անկախ նրանից, թե գալիս եք որպես այցելու նոր փորձառություններ գտնելու կամ որպես մասնակից Ձեր բիզնեսն ընդլայնելու, ITF Armenia 2025-ը ձեր հարթակն է աշխարհը նորովի բացահայտելու համար:

Այստեղ Ձեզ սպասում են ծովափնյա հանգիստի ու արկածային ճամփորդությունների, էկոտուրիզմի ու շքեղ ուղևորությունների լավագույն առաջարկները: Առաջատար զբոսաշրջային գործակալությունները, ազգային տաղավարները, ավիաընկերությունները, հյուրանոցներն ու ռեստորանները կծանոթացնեն ոլորտի վերջին միտումներին, իսկ B2B հատվածն ու քննարկումները կդառնան գործնական կապերի զարգացման և գիտելիքի փոխանակման կատարյալ միջավայր:

Միացեք մեզ Նոյեմբերի 21-ից 23-ը, Երևանի սրտում, և դարձրեք Ձեր ճամփորդական երազանքները իրականություն:

Այլ միջոցառումներ