🌐 Սույն թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 10:00-18:00-ին, Միջազգային Կրթական և Հետազոտական Ալյանսի հովանու ներքո Հայաստանի եվրոպական համալսարանի Մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի եվրոպական համալսարանի և Սելարտ Միջազգային Հետազոտական և կրթական խմբի հետ համատեղ կազմակերպվող «Արհեստական բանականություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցություն են ունենալու շուրջ երկու տասնյակից ավելի միջազգային զեկուցողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Շվեյցարիայից, Կանադայից և այլն:
Գիտաժողովի նպատակն է ժամանակակից աշխարհում մեծ պահանջարկ և հետաքրքրություն ունեցող երևույթներից մեկի՝ արհեստական բանականության հիմնախնդիրներով զբաղվող գիտական, հետազոտական և կրթական շրջանակների համախմբումն է առանցքային հարցերի շուրջ, արհեստական բանականության զարգացման համատեքստում մարտահրավերների և հնարավորությունների ուսումնասիրությունն ու հետազոտությունն է:
Միջազգային գիտաժողովին հրավիրված են բանախոսներ միջազգային կազմակերպություններից, առաջատար կրթական ու հետազոտական կառույցներից և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, հետազոտողներ, գիտնականներ և այլ շահագրգիռ անձինք:
Միջազգային գիտաժողովի արդյունքում ակնկալվում է մշակել կոնկրետ առաջարկություններ և մոտեցումներ դիտարկվող խնդիրների շուրջ՝ հիմնված ստացված արդյունքներն իրավասու միջազգային և հայաստանյան կազմակերպություններին և շահագրգիռ կողմերին փոխանցելու փոխանցման համալիր մոտեցումների վրա: Միջազգային գիտաժողովի վերջնական արդյունքները կամփոփվեն գիտաժողովի նյութերի հրապարակային տպագրությամբ: Գիտական զեկույցները կներկայացվեն երկլեզու ձևաչափով՝ հայերեն և անգլերեն: Համաժամանակյա թարգմանությունն ապահովվելու է կազմակերպիչների կողմից: