Նոյեմբերի 22-ին Երևանում արդեն չորրորդ անգամ կանցկացվի Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի «WOW!HR Armenia 2024» միջազգային համաժողովը և բիզնես մրցանակաբաշխությունը։ Միջոցառման շրջանակում Հայաստանից առաջադրված թեկնածուները, ինչպես նաև Ղազախստանից, Օմանից և Ռուսաստանից հրավիրված բանախոսները կներկայացնեն HR ոլորտում իրենց հաջողված նախագծերը։ Դրանցից են՝
Al Rawahy Holdings (Օման). Կորպորատիվ մշակույթի ձևավորում;
Гринатом (Ռուսաստան). Ինչպե՞ս ներգրավել և զարգացնել ՏՏ տաղանդները միջուկային արդյունաբերության ոլորտում. Գրինատոմի ճանապարհը;
Freedom Holding Operations (Ղազախստան). FRHC-ի աշխատակիցների նախաձեռնած բարեգործական միջոցառում;
ГНИВЦ (Ռուսաստան). Աշխատակիցների ներգրավում բիզնես գործընթացներին և կորպորատիվ մշակույթի զարգացմանը;
WOW GROUP (Ռուսաստան). Աշխատաշուկայի կառավարման համաշխարհային միտումները
WOW!HR միջազգային համաժողով և մրցանակաբաշխությունը հանրահռչակում է HR լավագույն փորձը աշխարհի 15+ երկրում՝ դրանք հասանելի դարձնելով հանրությանը, նպաստելով բիզնեսների և տնտեսությունների զարգացմանը: Երևանում համաժողովի անցկացման երեք տարվա ընթացքում միջոցառմանը մասնակցել է հայաստանյան 100-ից ավելի ընկերություն։ Դրանց թվում են՝ Coca-Cola HBC Armenia, Radisson Blu, SoftConstruct, RUSAL Armenia, Benivo, U!Com, Philip Morris International, Ameria Bank և այլ կազմակերպություններ։