---
title: "\"MENOK\" LLC Աշխատանք և կարիերա | HR Drone"
description: "Բազում տարիների փորձի շնորհիվ ՆԵ լաբորատորիան կարողացավ ստեղծել բանաձևեր, որոնք անվնաս են առողջության համար, որակյալ են և մատչելի։ Մենք հավատում ենք…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/jobs/menok-llc"
locale: hy
meta:
  "og:description": "Բազում տարիների փորձի շնորհիվ ՆԵ լաբորատորիան կարողացավ ստեղծել բանաձևեր, որոնք անվնաս են առողջության համար, որակյալ են և մատչելի։ Մենք հավատում ենք…"
  "og:title": "\"MENOK\" LLC Աշխատանք և կարիերա"
  "twitter:description": "Բազում տարիների փորձի շնորհիվ ՆԵ լաբորատորիան կարողացավ ստեղծել բանաձևեր, որոնք անվնաս են առողջության համար, որակյալ են և մատչելի։ Մենք հավատում ենք…"
  "twitter:title": "\"MENOK\" LLC Աշխատանք և կարիերա"
---

!["MENOK" LLC logo](https://r.hrdrone.am/api/image/width=300,height=300,quality=80,format=png/s3/images/1cc72050-fc96-11ee-aa5e-1d72e96107f9.png)

# **"MENOK" LLC**

## **Աշխատանք և կարիերա**

[**Այցելել կայք**](https://nebeauty.am)

- Գտնվելու վայրը: Abovyan
- Չափ: 11-50
- Հիմնադրման ամսաթիվ: 2006

## **"MENOK" LLC-ի մասին**

Բազում տարիների փորձի շնորհիվ ՆԵ լաբորատորիան կարողացավ ստեղծել բանաձևեր, որոնք անվնաս են առողջության համար, որակյալ են և մատչելի։ Մենք հավատում ենք, որ եղունգների անվնաս եւ որակյալ հարդարման ու խնամքի համար հսկայական գումարներ պետք չեն։ Հենց այդ նպատակով էլ ՆԵ ամբողջ թիմն աշխատում է արտադրատեսականին էլ ավելի հասանելի դարձնելու համար բոլորին։

### **Ինչ է ստեղծում "MENOK" LLC-ը**

Յուրաքանչյուր արտադրանք շուկա դուրս գալուց առաջ անցնում է ամբողջական թեստավորում ինչպես ՆԵ, այնպես էլ ՆԵ գործընկեր եվրոպական լաբորատորիաներում և ստանում է որակը երաշխավորող համապատասխան սերտիֆիկատ: Շնորհիվ 7-FREE բանաձևի, ՆԵ ցանկացած արտադրանք ամբողջովին անվնաս է հղի կանանց օգտագործման համար։ Ինչպես նաև արտադրանքներից ոչ մեկը չի փորձարկվում կենդանիների վրա։ Այս պահին ՆԵ-ն առաջարկում է ավելի քան 200 եղունգի լաք, 150 գել լաք, 10-ից ավելի խնամքի միջոց և մոտ 50 օժանդակ նյութեր։

### **Բենեֆիթներ**

- Ամսական բոնուսներ
- Անսահմանափակ աճ և ճկունություն
- Անվճար ընդմիջում
- Գործուղումներ
- Անվճար կայանատեղի
- Միջազգային գործունեություն

## **Աշխատանքներ "MENOK" LLC-ում**

### **"MENOK" LLC-ում այս պահին բաց հաստիքներ չկան**

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց "MENOK" LLC-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։

[**Դիտել բոլոր աշխատանքները**](https://hrdrone.am/hy) [Նոր աշխատանքներ Telegram-ում](https://t.me/hrdrone)

## **Կյանքը "MENOK" LLC-ում**

ՆԵ գլխավոր գրասենյակը գտնվում է Աբովյան քաղաքում, Երևանի կենտրոնից 25 րոպե հեռավորության վրա։ Գործում է ակտիվ հասարակական տրանսպորտ։ Գրասենյակն ունի ընդարձակ այգի, տեխնիկական անհրաժեշտ բոլոր սարքավորումները, անվճար սուրճի, թեյի և քաղցրավենիքի տրամադրում, խոհանոց, որտեղ ընդմիջումները մատակարարվում են ընկերության կողմից։

-
-
-
-
-
-