---
title: "Նոտարական ձևակերպումների մասնագետ - Evocabank | HR Drone"
description: "Evoca-ն փնտրում է Նոտարական ձևակերպումների մասնագետ, ով պատասխանատու կլինի բաժնի կողմից կազմված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման համար: Ի՞նչ…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/jobs/evocabank/f1qn4Y-notarakan-dzevakerpumneri-masnaget"
locale: hy
meta:
  author: Evocabank
  "og:description": "Evoca-ն փնտրում է Նոտարական ձևակերպումների մասնագետ, ով պատասխանատու կլինի բաժնի կողմից կազմված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման համար: Ի՞նչ…"
  "og:title": "Նոտարական ձևակերպումների մասնագետ - Evocabank"
  "twitter:description": "Evoca-ն փնտրում է Նոտարական ձևակերպումների մասնագետ, ով պատասխանատու կլինի բաժնի կողմից կազմված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման համար: Ի՞նչ…"
  "twitter:title": "Նոտարական ձևակերպումների մասնագետ - Evocabank"
---

[![Evocabank company logo - Նոտարական ձևակերպումների մասնագետ job offer](https://r.hrdrone.am/api/image/width=88,height=88,quality=80,format=webp/s3/images/019d2592-77a9-717a-89f2-dd1ef1d5556f.png "Evocabank - Նոտարական ձևակերպումների մասնագետ")**Evocabank**](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

# **Նոտարական ձևակերպումների մասնագետ**

<dl>

<dt>Գտնվելու վայրը:</dt>
<dd>Երևան</dd>

<dt>Զբաղվածության տեսակը:</dt>
<dd>Գրասենյակային, Ամբողջ դրույք</dd>

<dt>Մակարդակ</dt>
<dd>Կրտսեր, Միջին, Ավագ</dd>

<dt>Անգլերեն</dt>
<dd>Միջին</dd>

<dt>Հրապարակվել է:</dt>
<dd>սեպտեմբեր 27, 2026</dd>

<dt></dt>
<dd>929 դիտում</dd></dl>

## **Աշխատանքի նկարագրություն**

Evoca-ն փնտրում է Նոտարական ձևակերպումների մասնագետ, ով պատասխանատու կլինի բաժնի կողմից կազմված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման համար:

**Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝** Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

## **Պահանջներ**

- բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում),
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
- MS Office փաթեթի գերազանց իմացություն (AS-Bank ծրագրի իմացությունը կիտվի որպես առավելություն),
- հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու ունակություն,
- արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և խնդիրների արդյունավետ լուծման հմտություններ:

## **Պարտականություններ**

- բաժնի կողմից պատրաստված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման ու պետական գրանցման գործընթացի կազմակերպում և համակարգում,
- պայմանագրերի վավերացման նպատակով Բանկ-հաճախորդ և Բանկ-նոտարական գրասենյակ արդյունավետ հաղորդակցության ու կապի ապահովում,
- նոտարական վավերացումից հետո պայմանագրային փաթեթի ամբողջականության և պատշաճ հավաքագրման ապահովում,
- բաժնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և ընթացիկ առաջադրանքների ճշգրիտ ու ժամանակին կատարում:

## **Հմտություններ և փորձառություն**

### **Պահանջվող հմտություններ**

- **Հաղորդակցման հմտություններ**
- **Վաճառքի/սպասարկման փորձ**
- **Նախաձեռնողականություն**

### **Նախընտրելի հմտություններ**

- **Հարմարվողականություն**
- **ՀԾ-Բանկ**

### **Մասնագիտացում**

- Հաճախորդների սպասարկման մենեջեր
- Հաճախորդների աջակցության մենեջեր
- Հաճախորդների սպասարկում

**Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:**

Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:**

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

[Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2Ff1qn4Y-notarakan-dzevakerpumneri-masnaget&text=%D5%86%D5%B8%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B1%D6%87%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF) [Կիսվել WhatsApp-ով](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2Ff1qn4Y-notarakan-dzevakerpumneri-masnaget%20%D5%86%D5%B8%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B1%D6%87%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2Ff1qn4Y-notarakan-dzevakerpumneri-masnaget) [Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2Ff1qn4Y-notarakan-dzevakerpumneri-masnaget) [Կիսվել X-ով](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2Ff1qn4Y-notarakan-dzevakerpumneri-masnaget&text=%D5%86%D5%B8%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B1%D6%87%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF)

[![Evocabank logo](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80,format=webp/s3/images/019d2592-77a9-717a-89f2-dd1ef1d5556f.png "Evocabank")](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

## **Evocabank-ի մասին**

*Կյանքը Evocabank-ում*

-
-

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service.

<dl>

<dt>Ոլորտ</dt>
<dd>**Բանկային գործունեություն**</dd>

<dt>Չափ</dt>
<dd>**501-1000**</dd>

<dt>Գտնվելու վայրը</dt>
<dd>**Yerevan**</dd>

</dl>

[Դիտել բաց հաստիքները](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

## **Աշխատանքներ Evocabank-ում**

### **Evocabank-ում այլ բաց հաստիքներ չկան**

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց Evocabank-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։

[**Դիտել բոլոր աշխատանքները**](https://hrdrone.am/hy) [Նոր աշխատանքներ Telegram-ում](https://t.me/hrdrone)