---
title: "Հիփոթեքային վարկավորման մասնագետ - Evocabank | HR Drone"
description: "Evoca-ն փնտրում է Հիփոթեքային վարկավորման և փաստաթղթաշրջանառության մասնագետ (Մեծամոր քաղաքում), ով պատասխանատու կլինի կառուցապատողի վաճառքի…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/jobs/evocabank/RdAjoy-hipoteqayin-varkavorman-masnaget"
locale: hy
meta:
  author: Evocabank
  "og:description": "Evoca-ն փնտրում է Հիփոթեքային վարկավորման և փաստաթղթաշրջանառության մասնագետ (Մեծամոր քաղաքում), ով պատասխանատու կլինի կառուցապատողի վաճառքի…"
  "og:title": "Հիփոթեքային վարկավորման մասնագետ - Evocabank"
  "twitter:description": "Evoca-ն փնտրում է Հիփոթեքային վարկավորման և փաստաթղթաշրջանառության մասնագետ (Մեծամոր քաղաքում), ով պատասխանատու կլինի կառուցապատողի վաճառքի…"
  "twitter:title": "Հիփոթեքային վարկավորման մասնագետ - Evocabank"
---

**Փակ է**Այս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում

[![Evocabank company logo - Հիփոթեքային վարկավորման մասնագետ job offer](https://r.hrdrone.am/api/image/width=88,height=88,quality=80,format=webp/s3/images/019d2592-77a9-717a-89f2-dd1ef1d5556f.png "Evocabank - Հիփոթեքային վարկավորման մասնագետ")**Evocabank**](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

# **Հիփոթեքային վարկավորման մասնագետ**

<dl>

<dt>Գտնվելու վայրը:</dt>
<dd>Yerevan</dd>

<dt>Զբաղվածության տեսակը:</dt>
<dd>Գրասենյակային, Ամբողջ դրույք</dd>

<dt>Մակարդակ</dt>
<dd>Միջին, Ավագ</dd>

<dt>Անգլերեն</dt>
<dd>Միջին</dd>

<dt>Հրապարակվել է:</dt>
<dd>սեպտեմբեր 8, 2026</dd>

<dt></dt>
<dd>1043 դիտում</dd></dl>

## **Աշխատանքի նկարագրություն**

Evoca-ն փնտրում է Հիփոթեքային վարկավորման և փաստաթղթաշրջանառության մասնագետ (Մեծամոր քաղաքում), ով պատասխանատու կլինի կառուցապատողի վաճառքի գրասենյակում բանկի հիփոթեքային վարկավորման գործընթացի տեղում կազմակերպման և համակարգման համար։ Մասնագետը կապահովի հաճախորդների սպասարկումը, վարկունակության նախնական գնահատումը, փաստաթղթերի հավաքագրումն ու ստուգումը, վարկային հայտերի ձևավորումն ու գլխամասային գրասենյակ փոխանցումը, ինչպես նաև վարկային գործարքների ամբողջական ուղեկցումը։

**Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք\`**

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

## **Պահանջներ**

- բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ ֆինանսների, տնտեսագիտության, բանկային գործի կամ հարակից ոլորտում),
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում (ցանկալի է՝ հիփոթեքային վարկավորման կամ վարկավորման ուղղությամբ),
- հիփոթեքային վարկավորման գործընթացի և հիմնական պահանջների իմացություն,
- վարկային փաստաթղթերի հետ աշխատելու և փաստաթղթաշրջանառություն իրականացնելու հմտություններ,
- հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման և բանակցություններ վարելու ունակություն,
- բարձր պատասխանատվություն, կազմակերպվածություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- ինքնուրույն աշխատելու և միաժամանակ մի քանի գործընթաց համակարգելու կարողություն,
- MS Office ծրագրերի (մասնավորապես՝ Word և Excel) լավ իմացություն,
- հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի իմացությունը՝ ցանկալի),
- Մեծամորում/Արմավիրի մարզում աշխատելու պատրաստակամություն,
- բանկային գաղտնիքի, անձնական տվյալների պաշտպանության և ներքին ընթացակարգերի պահպանման բարձր պատասխանատվություն:

## **Պարտականություններ**

- հաճախորդներին հիփոթեքային վարկավորման պայմանների, պահանջների և գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- հաճախորդների վարկունակության նախնական գնահատում,
- վարկային հայտերի ընդունում, ձևավորում և անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում,
- վարկավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, նախնական ստուգում և ամբողջականության ապահովում,
- հավաքագրված փաստաթղթերի և վարկային հայտերի ժամանակին փոխանցում Բանկի գլխամասային գրասենյակ,
- հաճախորդների հետ հետագա հաղորդակցության և անհրաժեշտ փաստաթղթերի լրացման/ներկայացման գործընթացի համակարգում,
- հիփոթեքային գործարքների շրջանակում նոտարական վավերացումների կազմակերպում և հաճախորդների ուղեկցում Մեծամորում,
- կառուցապատողի վաճառքի գրասենյակի և Բանկի համապատասխան ստորաբաժանումների միջև արդյունավետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման ապահովում,
- հաճախորդների դիմումների և հարցերի օպերատիվ սպասարկում՝ Բանկի ներքին ընթացակարգերին համապատասխան,
- բանկի ներքին կանոնակարգերի, KYC/AML պահանջների և տեղեկատվության գաղտնիության պահպանում,
- իրականացված աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության և հաշվետվությունների ներկայացում:

## **Հմտություններ և փորձառություն**

### **Պահանջվող հմտություններ**

- **Վարկեր**

### **Նախընտրելի հմտություններ**

- **Ֆինանսական մաթեմատիկա**

### **Մասնագիտացում**

- Էկոնոմետրիկա
- Միկրոտնտեսագիտություն
- Մակրոտնտեսագիտություն
- Վարկային ռիսկ
- Ապահովագրություն

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:**

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

[Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2FRdAjoy-hipoteqayin-varkavorman-masnaget&text=%D5%80%D5%AB%D6%83%D5%B8%D5%A9%D5%A5%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF) [Կիսվել WhatsApp-ով](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2FRdAjoy-hipoteqayin-varkavorman-masnaget%20%D5%80%D5%AB%D6%83%D5%B8%D5%A9%D5%A5%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2FRdAjoy-hipoteqayin-varkavorman-masnaget) [Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2FRdAjoy-hipoteqayin-varkavorman-masnaget) [Կիսվել X-ով](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2FRdAjoy-hipoteqayin-varkavorman-masnaget&text=%D5%80%D5%AB%D6%83%D5%B8%D5%A9%D5%A5%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF)

[![Evocabank logo](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80,format=webp/s3/images/019d2592-77a9-717a-89f2-dd1ef1d5556f.png "Evocabank")](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

## **Evocabank-ի մասին**

*Կյանքը Evocabank-ում*

-
-

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service.

<dl>

<dt>Ոլորտ</dt>
<dd>**Բանկային գործունեություն**</dd>

<dt>Չափ</dt>
<dd>**501-1000**</dd>

<dt>Գտնվելու վայրը</dt>
<dd>**Yerevan**</dd>

</dl>

[Դիտել բաց հաստիքները](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

## **Աշխատանքներ Evocabank-ում**

![Evocabank](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019d2592-77a9-717a-89f2-dd1ef1d5556f.png "Evocabank")

### [**Նոտարական ձևակերպումների մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/evocabank/f1qn4Y-notarakan-dzevakerpumneri-masnaget)

[**Evocabank**](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին +1