---
title: "Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ - Evocabank | HR Drone"
description: "Evoca-ն փնտրում է Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/jobs/evocabank/KsqZBG-khoshor-korporativ-biznesi-zargatsman-avag-masnaget"
locale: hy
meta:
  author: Evocabank
  "og:description": "Evoca-ն փնտրում է Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ…"
  "og:title": "Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ - Evocabank"
  "twitter:description": "Evoca-ն փնտրում է Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ…"
  "twitter:title": "Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ - Evocabank"
---

[![Evocabank company logo - Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ job offer](https://r.hrdrone.am/api/image/width=88,height=88,quality=80,format=webp/s3/images/019d2592-77a9-717a-89f2-dd1ef1d5556f.png "Evocabank - Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ")**Evocabank**](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

# **Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ**

<dl>

<dt>Գտնվելու վայրը:</dt>
<dd>Երևան</dd>

<dt>Զբաղվածության տեսակը:</dt>
<dd>Գրասենյակային, Ամբողջ դրույք</dd>

<dt>Մակարդակ</dt>
<dd>Ավագ</dd>

<dt>Անգլերեն</dt>
<dd>Միջինից բարձր</dd>

<dt>Հրապարակվել է:</dt>
<dd>հոկտեմբեր 26, 2026</dd>

<dt></dt>
<dd>30 դիտում</dd></dl>[Դեռ CV չունե՞ս։**Ստեղծիր րոպեներում ****Անվճար**](https://hrdrone.am/hy/cv-generator)

## **Աշխատանքի նկարագրություն**

Evoca-ն փնտրում է Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ սպասարկման, բիզնեսի կարիքներին հարմարեցված ֆինանսական լուծումների և համալիր բանկային ծառայությունների տրամադրման համար:

**Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք\`**

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

## **Պահանջներ**

- բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի կամ հարակից ոլորտներում),
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների ներգրավման, սպասարկման և վարկավորման ոլորտում (պարտադիր է և՛ հաճախորդների ներգրավման, և՛ վարկավորման գործնական փորձի առկայությունը),
- բանկային գործի, կորպորատիվ պրոդուկտների (վարկեր, առևտրի ֆինանսավորում, երաշխիքներ, ակրեդիտիվներ), ֆինանսական վերլուծության և ոլորտային օրենսդրության լիարժեք ու խորը իմացություն,
- հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման, C-level ղեկավարների հետ բարձր մակարդակի բանակցություններ վարելու հմտություններ,
- բիզնեսի ֆինանսական ցուցանիշները վերլուծելու, ռիսկերը գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու ունակություն,
- կոնֆլիկտների արդյունավետ կառավարման, խնդրահարույց իրավիճակների հարթման և սթրեսակայունության բարձր մակարդակ,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

## **Պարտականություններ**

- նոր և գործող խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ, վստահելի հարաբերությունների հաստատում ու զարգացում, ինչպես նաև շուկայից նոր խոշոր բիզնեսների ակտիվ ներգրավում,
- խոշոր կորպորատիվ հաճախորդների պորտֆելի արդյունավետ կառավարում, դրանց ֆինանսական ցուցանիշների և բիզնեսի զարգացման միտումների մշտական մոնիթորինգ,
- կորպորատիվ հաճախորդների բիզնես կարիքների համալիր վերլուծություն, բանկային տարբեր պրոդուկտների ու ծառայությունների ակտիվ ներկայացում, խաչաձև վաճառք և անհատապես հարմարեցված ֆինանսական փաթեթների առաջարկում,
- կորպորատիվ հաճախորդների բանկային պահանջմունքների արագ ու որակյալ բավարարման նպատակով բանկի այլ ստորաբաժանումների հետ արդյունավետ հաղորդակցության և սերտ համագործակցության ապահովում,
- բաժնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների, պլանային ցուցանիշների և ընթացիկ առաջադրանքների ճշգրիտ ու ժամանակին կատարում:

## **Հմտություններ և փորձառություն**

### **Պահանջվող հմտություններ**

- **Վարկեր**
- **ՀԾ-Բանկ**
- **Հաղորդակցման հմտություններ**
- **Վերլուծական հմտություններ**
- **Հայտերի պատրաստում**

### **Նախընտրելի հմտություններ**

- **Հիմնավորված որոշումների կայացում**

### **Մասնագիտացում**

- Վարկային ռիսկ
- Ռիսկերի կառավարում ֆինանսական հաստատություններում
- Էկոնոմետրիկա

**Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:**

Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:**

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

[Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2FKsqZBG-khoshor-korporativ-biznesi-zargatsman-avag-masnaget&text=%D4%BD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80%20%D5%AF%D5%B8%D6%80%D5%BA%D5%B8%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE%20%D5%A2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD%D5%AB%20%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF) [Կիսվել WhatsApp-ով](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2FKsqZBG-khoshor-korporativ-biznesi-zargatsman-avag-masnaget%20%D4%BD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80%20%D5%AF%D5%B8%D6%80%D5%BA%D5%B8%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE%20%D5%A2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD%D5%AB%20%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2FKsqZBG-khoshor-korporativ-biznesi-zargatsman-avag-masnaget) [Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2FKsqZBG-khoshor-korporativ-biznesi-zargatsman-avag-masnaget) [Կիսվել X-ով](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2FKsqZBG-khoshor-korporativ-biznesi-zargatsman-avag-masnaget&text=%D4%BD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80%20%D5%AF%D5%B8%D6%80%D5%BA%D5%B8%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE%20%D5%A2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD%D5%AB%20%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF)

[![Evocabank logo](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80,format=webp/s3/images/019d2592-77a9-717a-89f2-dd1ef1d5556f.png "Evocabank")](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

## **Evocabank-ի մասին**

*Կյանքը Evocabank-ում*

-
-

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service.

<dl>

<dt>Ոլորտ</dt>
<dd>**Բանկային գործունեություն**</dd>

<dt>Չափ</dt>
<dd>**501-1000**</dd>

<dt>Գտնվելու վայրը</dt>
<dd>**Yerevan**</dd>

</dl>

[Դիտել բաց հաստիքները](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

## **Աշխատանքներ Evocabank-ում**

![Evocabank](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019d2592-77a9-717a-89f2-dd1ef1d5556f.png "Evocabank")

### [**Վարկային մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/evocabank/PaqE1j-varkayin-masnaget)

[**Evocabank**](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջինԱվագ