---
title: "Վարկերի մոնիթորինգի մասնագետ - Evocabank | HR Drone"
description: "Evoca-ն փնտրում է Վարկերի մոնիթորինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկառուների ֆինանսական վիճակի մշտադիտարկման, վարկերի ընթացիկ մոնիթորինգների…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/jobs/evocabank/6tvveL-varkeri-monitoringi-masnaget"
locale: hy
meta:
  author: Evocabank
  "og:description": "Evoca-ն փնտրում է Վարկերի մոնիթորինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկառուների ֆինանսական վիճակի մշտադիտարկման, վարկերի ընթացիկ մոնիթորինգների…"
  "og:title": "Վարկերի մոնիթորինգի մասնագետ - Evocabank"
  "twitter:description": "Evoca-ն փնտրում է Վարկերի մոնիթորինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկառուների ֆինանսական վիճակի մշտադիտարկման, վարկերի ընթացիկ մոնիթորինգների…"
  "twitter:title": "Վարկերի մոնիթորինգի մասնագետ - Evocabank"
---

**Փակ է**Այս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում

[![Evocabank company logo - Վարկերի մոնիթորինգի մասնագետ job offer](https://r.hrdrone.am/api/image/width=88,height=88,quality=80,format=webp/s3/images/019d2592-77a9-717a-89f2-dd1ef1d5556f.png "Evocabank - Վարկերի մոնիթորինգի մասնագետ")**Evocabank**](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

# **Վարկերի մոնիթորինգի մասնագետ**

<dl>

<dt>Գտնվելու վայրը:</dt>
<dd>Երևան</dd>

<dt>Զբաղվածության տեսակը:</dt>
<dd>Ամբողջ դրույք, Գրասենյակային</dd>

<dt>Մակարդակ</dt>
<dd>Կրտսեր, Միջին, Ավագ</dd>

<dt>Անգլերեն</dt>
<dd>Միջին</dd>

<dt>Հրապարակվել է:</dt>
<dd>սեպտեմբեր 27, 2026</dd>

<dt></dt>
<dd>764 դիտում</dd></dl>

## **Աշխատանքի նկարագրություն**

Evoca-ն փնտրում է Վարկերի մոնիթորինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկառուների ֆինանսական վիճակի մշտադիտարկման, վարկերի ընթացիկ մոնիթորինգների իրականացման, հաշվետվությունների պատրաստման և հաճախորդների վարկունակության գնահատման համար՝ ապահովելով առողջ վարկային պորտֆելի ձևավորումը։

**Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝** Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

## **Պահանջներ**

- բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ մաթեմատիկական ուղղություններով,
- աշխատանքային փորձ համապատասխան կամ հարակից ոլորտներում,
- համակարգչային գիտելիքներ՝ MS Excel-ի լավ իմացություն,
- ՀԾ-ԲԱՆԿ համակարգի իմացություն,
- հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
- խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
- վերլուծական և հետազոտական հմտություններ,
- ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն։

## **Պարտականություններ**

- բանկի ներքին իրավական ակտերով սահմանված վարկառուների ֆինանսական վիճակի վերահսկման և վարկի մարման կարողության վրա բացասաբար անդրադարձող գործոնների վաղ բացահայտման իրականացում,
- վարկերի ընթացիկ մոնիթորինգների ժամանակացույցի կազմման և վարման իրականացում,
- վարկերի գծով ընթացիկ մոնիթորինգների ապահովում,
- մոնիթորինգների գծով հաշվետվությունների պատրաստման և արդյունքների ներկայացման վարում,
- սահմանված դեպքերում հաճախորդների վարկունակության գնահատման և վերլուծության իրականացում,
- բաժնի գործունեության վերլուծության, աշխատանքի նոր ձևերի և մեթոդների մշակման և առաջարկությունների ներկայացման իրականացում,
- բաժնի գործունեությանը առնչվող փաստաթղթաշրջանառության և փաստաթղթերի պահպանման գործընթացի մշակում,
- բաժնի առջև դրված խնդիրների և բաժնի պետի հանձնարարականների կատարման ապահովում։

## **Հմտություններ և փորձառություն**

### **Պահանջվող հմտություններ**

- **Հաղորդակցման հմտություններ**
- **Վաճառքի/սպասարկման փորձ**
- **Նախաձեռնողականություն**

### **Նախընտրելի հմտություններ**

- **Հարմարվողականություն**
- **ՀԾ-Բանկ**

### **Մասնագիտացում**

- Հաճախորդների սպասարկման մենեջեր
- Հաճախորդների աջակցության մենեջեր
- Հաճախորդների սպասարկում

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:**

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

[Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2F6tvveL-varkeri-monitoringi-masnaget&text=%D5%8E%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A9%D5%B8%D6%80%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF) [Կիսվել WhatsApp-ով](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2F6tvveL-varkeri-monitoringi-masnaget%20%D5%8E%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A9%D5%B8%D6%80%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2F6tvveL-varkeri-monitoringi-masnaget) [Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2F6tvveL-varkeri-monitoringi-masnaget) [Կիսվել X-ով](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fjobs%2Fevocabank%2F6tvveL-varkeri-monitoringi-masnaget&text=%D5%8E%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%B4%D5%B8%D5%B6%D5%AB%D5%A9%D5%B8%D6%80%D5%AB%D5%B6%D5%A3%D5%AB%20%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF)

[![Evocabank logo](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80,format=webp/s3/images/019d2592-77a9-717a-89f2-dd1ef1d5556f.png "Evocabank")](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

## **Evocabank-ի մասին**

*Կյանքը Evocabank-ում*

-
-

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service.

<dl>

<dt>Ոլորտ</dt>
<dd>**Բանկային գործունեություն**</dd>

<dt>Չափ</dt>
<dd>**501-1000**</dd>

<dt>Գտնվելու վայրը</dt>
<dd>**Yerevan**</dd>

</dl>

[Դիտել բաց հաստիքները](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)

## **Աշխատանքներ Evocabank-ում**

![Evocabank](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019d2592-77a9-717a-89f2-dd1ef1d5556f.png "Evocabank")

### [**Նոտարական ձևակերպումների մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/evocabank/f1qn4Y-notarakan-dzevakerpumneri-masnaget)

[**Evocabank**](https://hrdrone.am/hy/jobs/evocabank)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին +1