---
title: "RISE Forum Powered by Silicon Mountains 2026 | UEICT | HR Drone"
description: "ՏՀՏ գործատուների միությունը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է RISE Expo Powered by Silicon…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/ueict/oDDSrN-rise-forum-powered-by-silicon-mountains-2026"
locale: hy
meta:
  "og:description": "ՏՀՏ գործատուների միությունը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է RISE Expo Powered by Silicon…"
  "og:title": "RISE Forum Powered by Silicon Mountains 2026 | UEICT"
  "twitter:description": "ՏՀՏ գործատուների միությունը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է RISE Expo Powered by Silicon…"
  "twitter:title": "RISE Forum Powered by Silicon Mountains 2026 | UEICT"
---

![RISE Forum Powered by Silicon Mountains 2026](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/019e3bed-f94d-72bd-852a-5db1041e7c5e.jpg)

# **RISE Forum Powered by Silicon Mountains 2026**

[Կազմակերպիչ**UEICT**](https://hrdrone.am/hy/events/ueict)

## **Միջոցառման մասին**

ՏՀՏ գործատուների միությունը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է RISE Expo Powered by Silicon Mountains երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կանցկացվի 2026թ. հունիսի 3-4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

RISE Forum-ը անցկացվելու է հունիսի 3-ին՝ երեք պանելային քննարկումներով՝ կիբեռանվտանգություն, ռազմարդյունաբերություն և ինժեներական լուծումներ թեմաներով։

RISE-ը միավորում է գիտությունը, ճարտարագիտությունը, միտքը և նորարարությունը մեկ հարթակում։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելու են հայկական ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքը, պաշտպանական համակարգերը, նորարարական լուծումները, գիտական նվաճումները և գաղափարները, ինչպես նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի կերպարը և արագացնել ոլորտի հետագա զարգացումը։

RISE-ի կարգախոսն է «Մենք Ենք Մեր Սարերը՝ վերելք», որը խորհրդանշում է հայկական տեխնոլոգիական մտքի ուժը, շարունակական զարգացումն ու առաջընթացը։

Միջոցառումը նախատեսված է բոլորի համար, ովքեր ցանկանում են տեսնել և ստեղծել տեխնոլոգիական ապագան։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)