---
title: "Personal Strategy / Slice Consulting 20th Anniversary | Slice Consulting | HR Drone"
description: "Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր ընկերության 20-ամյակի երկրորդ միջոցառմանը։ 🗓 Օրը՝ դեկտեմբերի 5 ⏰ Ժամը՝ 16։00 📍Անցկացման վայր՝ AITC (Ալեք…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/slice-consulting/qTAlkC-personal-strategy-slice-consulting-20th-anniversary"
locale: hy
meta:
  "og:description": "Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր ընկերության 20-ամյակի երկրորդ միջոցառմանը։ 🗓 Օրը՝ դեկտեմբերի 5 ⏰ Ժամը՝ 16։00 📍Անցկացման վայր՝ AITC (Ալեք…"
  "og:title": "Personal Strategy / Slice Consulting 20th Anniversary | Slice Consulting"
  "twitter:description": "Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր ընկերության 20-ամյակի երկրորդ միջոցառմանը։ 🗓 Օրը՝ դեկտեմբերի 5 ⏰ Ժամը՝ 16։00 📍Անցկացման վայր՝ AITC (Ալեք…"
  "twitter:title": "Personal Strategy / Slice Consulting 20th Anniversary | Slice Consulting"
---

![Personal Strategy / Slice Consulting 20th Anniversary](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/909e1fa0-a732-11ef-9fbe-634ee6b206b4.jpeg)

# **Personal Strategy / Slice Consulting 20th Anniversary**

[Կազմակերպիչ**Slice Consulting**](https://hrdrone.am/hy/events/slice-consulting)

## **Միջոցառման մասին**

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու մեր ընկերության 20-ամյակի երկրորդ միջոցառմանը։

🗓 Օրը՝ դեկտեմբերի 5

⏰ Ժամը՝ 16։00

📍Անցկացման վայր՝ AITC (Ալեք Մանուկյան,1/1)։

🎤 Խոսնակ՝ IMPACT Solutions-ի հիմնադիր Մարիա Հովումյան

📌 Թեմա՝ «Անձնական հաջողության ռազմավարություն»

Գրանցումը հաստատելու համար կատարե՛ք 5000 դր․ փոխանցում՝ միջոցառմանը ներկայանալիս այն հետ ստանալու պայմանով։

Եթե ցանկանում եք առաջադիմել ձեր կարիերայում, հասնել անձնական նվաճումների կամ բարելավել ձեր հմտությունները, այս հնարավորությունը ձեզ համար է։ Միջոցառման ընթացքում Դուք կբացահայտեք սեփական ներուժը և կստեղծեք անձնական հաջողության ճանապարհային քարտեզ:

Այդ նպատակով մենք միասին․

· Կզարգացնենք ռազմավարական մտածողություն և սեփական կյանքի ժամանակն առավել նպատակային օգտագործելու ցանկություն,

· Կսովորենք անձնական հաջողությունների իրագործման նպատակով գնահատել սեփական ուժերը և գտնել հնարավորություններ,

· Կբացահայտենք նպատակների և հիմնական արդյունքների (OKRs) ուժը՝ սեփական հաջողությունը սահմանելու և չափելու համար,

· Կստեղծենք անձնական հաջողության ճանապարհային քարտեզ՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում սեփական նպատակներին հասնելու համար:

Մարիա Հովումյանը IMPACT Solutions խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, CMC և EFQM որակավորված խորհրդատու։ Նա ունի 20+ տարիների փորձ ռազմավարական պլանավորման և կառավարման, տաղանդների զարգացման և ֆասիլիտացիայի ոլորտներում։

Մոսկովյան առաջատար մասնագիտական ամսագրերում տպագրված ավելի քան 30 մասնագիտական հոդվածների հեղինակ է։

Միացե'ք մեզ և սկսե'ք ձեր ճանապարհորդությունը դեպի անձնական հաջողություն այսօր:

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)