---
title: "Open Data Armenia միջոցառումներ Հայաստանում | HR Drone"
description: "**Նախագծի առաքելությունը ** ձևավորել ու զարգացնել բաց տվյալների արժեքի ընկալումը Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված տվյալները…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/open-data-armenia"
locale: hy
meta:
  "og:description": "**Նախագծի առաքելությունը ** ձևավորել ու զարգացնել բաց տվյալների արժեքի ընկալումը Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված տվյալները…"
  "og:title": "Open Data Armenia միջոցառումներ Հայաստանում"
  "twitter:description": "**Նախագծի առաքելությունը ** ձևավորել ու զարգացնել բաց տվյալների արժեքի ընկալումը Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված տվյալները…"
  "twitter:title": "Open Data Armenia միջոցառումներ Հայաստանում"
---

![Open Data Armenia logo](https://r.hrdrone.am/api/image/width=240,height=240,quality=85,format=webp/s3/activity-hub/events/logos/019c9989-8502-721f-b4b2-58bea0309d4a.jpg)

**Գիտություն և տեխնոլոգիա**

# **Open Data Armenia ****միջոցառումներ**

\*\*Նախագծի առաքելությունը \*\* ձևավորել ու զարգացնել բաց տվյալների արժեքի ընկալումը Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված տվյալները հրապարակողների և օգտատերերի համայնքի շրջանում: \*\*Նախագծի նպատակը \*\* Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, ոչ առևտրային կազմակերպությունների, մշակութային հաստատությունների և բոլոր շահագրգռված կողմերի հետ մեկտեղ ստեղծել բաց տվյալների հրապարակման և օգտագործման կայուն էկոհամակարգ։ \*\*Ինչ ենք մենք անում \*\* Ուսումնասիրում ենք, համակարգում ենք ու վարում ենք Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված հանրամատչելի տվյալների գրացուցակները։ Նախագծեր ենք ստեղծում՝ Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված բաց տվյալների հիման վրա: Աջակցում ենք Հայաստանի, հայոց լեզվի և հայկական մշակույթի հետ կապված տարբեր պրոֆիլների մասնագիտներին տվյալների հետ աշխատելու նոր հմտություններ յուրացնելու գործում։ \*\*Ինչի համար ենք մենք դա անում \*\* Հայաստանում և Հայաստանի մասին օգտատերերի համար հանրամատչելի տվյալների բազաների մեծ քանակություն կա, սակայն միշտ չէ, որ դրանք ամբողջական ու բաց են։ Հայաստանյան օգտատերերի և աշխարհասփյուռ հայրենակիցների համար բաց տվյալների զարգացման մարտահրավերներից է միջիցների և բաց տվյալների հավաքագրման ու տարածման համար անհրաժեշտ տեխնիկական հմտությունների տիրապետող մասնագետների պակասը։ \*\*Բաց տվյալների տարածման հիմնական խոչընդոտներն են. \*\* բաց տվյալների հրապարակումն և հասանելիությունը ապահովող միասնական հարթակի բացակայությունը; քաղաքացիական հասարակության անբավարար ներգրավումը; իրազեկության և տվյալների պահանջարկի ցածր մակարդակը; տվյալների հետ աշխատանքի համար կադրերի և տեխնիկական հմտությունների պակասը։ Այդ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է սեփական ռեսուրսների զարգացումն ու բաց տվյալների հետ աշխատանքի մասնագետների հայտնվելը։ \*\*Մենք օգնում ենք \*\* Սովորեցնել տվյալների հետ աշխատել, օրինակ, պետական ծառայողներին, հետազոտողներին, մեդիայի և լրագրության ֆակուլտետների դասախոսներին Զարգացնել Հայաստանի և Սփյուռքի բաց տվյալների համայնքը Կազմակերպել բաց տվյալների հետ կապված աշխատանքին նվիրված հաքաթոններ, համաժողովներ ու վարպետաց դասեր Մատուցել data-գործիքների մշակման, ինչպես նաև տվյալների հավաքման, վերլուծության ու վիզուալիզացիայի հետ կապված ծառայություններ

1 միջոցառում

- [![Բաց տվյալների օր 2026 - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019cd6cb-f112-7261-aa26-6e10e983271e.jpg)<h3>**Բաց տվյալների օր 2026**</h3>Մար 13 | 11:00Երևան, Հայաստան](https://hrdrone.am/hy/events/open-data-armenia/NHTAxw-open-data-day-2026)