---
title: "Նեթվորքինգի հմտությունը՝ ըստ Արտակ տեխ բլոգերի | Microsoft innovation centre | HR Drone"
description: "Աշխատանքային կամ պարզապես առօրյա միջավայրում հաճախ ենք լսում «նեթվորքինգ» բառը։ Շատ դեպքերում դա ասոցացվում է միջոցառումների ժամանակ մարդկանց հետ…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/microsoft-innovation-centre/vL4sHq-the-skill-of-networking-according-to-artak-the-tech-blogger"
locale: hy
meta:
  "og:description": "Աշխատանքային կամ պարզապես առօրյա միջավայրում հաճախ ենք լսում «նեթվորքինգ» բառը։ Շատ դեպքերում դա ասոցացվում է միջոցառումների ժամանակ մարդկանց հետ…"
  "og:title": "Նեթվորքինգի հմտությունը՝ ըստ Արտակ տեխ բլոգերի | Microsoft innovation centre"
  "twitter:description": "Աշխատանքային կամ պարզապես առօրյա միջավայրում հաճախ ենք լսում «նեթվորքինգ» բառը։ Շատ դեպքերում դա ասոցացվում է միջոցառումների ժամանակ մարդկանց հետ…"
  "twitter:title": "Նեթվորքինգի հմտությունը՝ ըստ Արտակ տեխ բլոգերի | Microsoft innovation centre"
---

![Նեթվորքինգի հմտությունը՝ ըստ Արտակ տեխ բլոգերի](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/24c7a620-4dc7-11f0-ac8c-194c603c4015.png)

# **Նեթվորքինգի հմտությունը՝ ըստ Արտակ տեխ բլոգերի**

[Կազմակերպիչ**Microsoft innovation centre**](https://hrdrone.am/hy/events/microsoft-innovation-centre)

## **Միջոցառման մասին**

Աշխատանքային կամ պարզապես առօրյա միջավայրում հաճախ ենք լսում «նեթվորքինգ» բառը։ Շատ դեպքերում դա ասոցացվում է միջոցառումների ժամանակ մարդկանց հետ խոսելու, LinkedIn-ում ծանոթությունների ավելացման կամ պարզապես պրեզենտացիայից հետո ինչ‑որ մեկի հետ զրուցելու հետ։ Բայց իրականում ի՞նչ է նշանակում ունենալ նեթվորքինգի հմտություն։ ​Այս հարցի շուրջ որոշեցինք հանդիպում կազմակերպել Արտակ տեխ բլոգերի հետ։ Արտակը վերջին 4 տարիներին վարում է տեխ բլոգ, աշխատում է նախագծերի կառավարման ոլորտում ու հայտնի է որպես մարդ, ով ակտիվ կերպով կապում է մարդկանց ու գաղափարները: Նա նեթվորքինգը դիտարկում է ոչ թե պարզապես կապեր ունենալու, այլ արժեք ստեղծելու գործընթաց։ ​Հունիսի 30-ին Արտակը կկիսվի իր փորձով՝ ​▫️Ի՞նչ է իրեն տվել նեթվորքինգը ​▫️Ի՞նչ է նշանակում ունենալ նեթվորքինգի հմտություն ​▫️Ինչպե՞ս է նա դա անում գործնականում և ինչ խորհուրդներ ունի նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել կամ զարգացնել իրենց կապերի ցանցը։  ​Հանդիպումը նախատեսված է ուսանողների, սկսնակների, մասնագետների ու բոլոր նրանց համար, ովքեր ուզում են զարգացնել իրենց հաղորդակցման և կապերի ստեղծման կարողությունները։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)