---
title: "AI & SEO 2026 առցանց վեբինար | Loopex Digital Armenia | HR Drone"
description: "In Loop-ի տարվա վերջին վեբինարը նվիրված է շատ արդի թեմայի՝ արհեստական բանականությանը և SEO-ի ապագային։ Վերջերս անցկացրած հարցման արդյունքում մեր…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/loopex-digital-armenia/45ztvF-ai-and-seo-2026-live-webinar"
locale: hy
meta:
  "og:description": "In Loop-ի տարվա վերջին վեբինարը նվիրված է շատ արդի թեմայի՝ արհեստական բանականությանը և SEO-ի ապագային։ Վերջերս անցկացրած հարցման արդյունքում մեր…"
  "og:title": "AI & SEO 2026 առցանց վեբինար | Loopex Digital Armenia"
  "twitter:description": "In Loop-ի տարվա վերջին վեբինարը նվիրված է շատ արդի թեմայի՝ արհեստական բանականությանը և SEO-ի ապագային։ Վերջերս անցկացրած հարցման արդյունքում մեր…"
  "twitter:title": "AI & SEO 2026 առցանց վեբինար | Loopex Digital Armenia"
---

![AI \& SEO 2026 առցանց վեբինար](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/54befc50-cd6c-11f0-82dd-31200d7e8a48.jpg)

# **AI & SEO 2026 առցանց վեբինար**

[Կազմակերպիչ**Loopex Digital Armenia**](https://hrdrone.am/hy/events/loopex-digital-armenia)

## **Միջոցառման մասին**

In Loop-ի տարվա վերջին վեբինարը նվիրված է շատ արդի թեմայի՝ արհեստական բանականությանը և SEO-ի ապագային։

Վերջերս անցկացրած հարցման արդյունքում մեր համայնքի մեծամասնությունը (60%) ընտրել էր հենց այս թեման, ուստի սրանով էլ մենք կամփոփենք տարին 🚀

Այս վեբինարում կխոսենք, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում որոնման տրամաբանությունը, և ինչ իրական փորձարկումներ ենք իրականացրել Loopex Digital-ում՝ հասկանալու՝ · Ինչպե՞ս է AI-ով գրված բովանդակությունը վարկանիշավորվում Google-ում, · Ինչո՞վ է GEO-ն տարբերվում ավանդական SEO-ից և ինչպես հայտնվել AI-ի գեներացրած պատասխաններում, · Ի՞նչ AI ավտոմատացումներ կարող եք ներդնել SEO-ում, · Ո՞ր հմտություններն են դառնում կարևոր SEO մասնագետների համար:

Վեբինարի ընթացքում կներկայացվեն նաև գործնական օրինակներ և case study-ներ Loopex-ի փորձից, որոնք ցույց են տալիս SEO-ի իրական արդյունքները։

🎯 Ու՞մ համար է այս վեբինարը · Մարքեթինգի ղեկավարների և SEO մասնագետների, ովքեր արդեն պլանավորում են իրենց 2026-ի SEO ռազմավարությունը, · Գործարարների և ղեկավարների, ովքեր ցանկանում են հասկանալ SEO-ի միտումները և ձեռք բերել մրցակցային առավելություն AI-ի դարաշրջանում, · SEO էնտուզիաստների, ովքեր դիտարկում են SEO-ն որպես ապագա կարիերայի ուղղություն։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)