---
title: "«Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնը | ISTC | HR Drone"
description: "🚀 Հրավիրում ենք բոլոր ստարտափերներին և ՏՏ էնտուզիաստներին մասնակցելու «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնին! 🚀 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԱՄՆ…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/istc/T1BWvT-data-against-corruption-hackathon"
locale: hy
meta:
  "og:description": "🚀 Հրավիրում ենք բոլոր ստարտափերներին և ՏՏ էնտուզիաստներին մասնակցելու «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնին! 🚀 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԱՄՆ…"
  "og:title": "«Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնը | ISTC"
  "twitter:description": "🚀 Հրավիրում ենք բոլոր ստարտափերներին և ՏՏ էնտուզիաստներին մասնակցելու «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնին! 🚀 Ուրախ ենք տեղեկացնել, որ ԱՄՆ…"
  "twitter:title": "«Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնը | ISTC"
---

![«Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնը](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/5916d450-a72d-11ef-9fbe-634ee6b206b4.jpeg)

# **«Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնը**

[Կազմակերպիչ**ISTC**](https://hrdrone.am/hy/events/istc)

## **Միջոցառման մասին**

🚀 Հրավիրում ենք բոլոր ստարտափերներին և ՏՏ էնտուզիաստներին մասնակցելու «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնին! 🚀

Ուրախ ենք տեղեկացնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) և Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (CPC) «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ISTC Foundation) հետ համատեղ կազմակերպում են «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» հաքաթոնը։ Սա ձեր հնարավորությունն է ստեղծելու տեխնոլոգիական լուծումներ\` կոռուպցիայի դեմ պայքարի համար։ 🌟

✨Ի՞նչ է սպասվում ձեզ՝

\- Ստեղծել տեխնոլոգիական լուծումներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարման թափանցիկությունը բարձրացնելու նպատակով,

\- Աշխատել տեխնիկական մասնագետների, տվյալագետների, տարբեր փորձագետների և քաղաքացիական հասարակության առաջատար մասնագետների հետ,

\- Լինել ստեղծագործ և կիրառել խնդիրների լուծման հմտություններ՝ իրական ազդեցություն ունենալու համար։🙌

🔍Հաքաթոնի հիմնական մարտահրավերները՝

1\. Ռիսկերի ավտոմատացված գնահատման իրականացում (Ռիսկի ավտոմատացված ռադար),

2\. Հակակոռուպցիոն ռիսկերի հայտնաբերում տվյալների բազաների համադրմամբ՝ մեքենայական ուսուցման միջոցով (Կոռուպցիայի ռենտգեն՝ թաքնված ռիսկերի հայտնաբերում մեքենայական ուսուցմամբ),

3\. Առաջատար վիզուալիզացիայի և հաշվետվությունների գործիքների մշակում (InsightMap՝ ռիսկերի վիզուալիզացիա գործողությունների համար)։

👀 Մարտահրավերների մանրամասները կհրապարակվեն շուտով, այնպես որ հետևեք մեզ և ընտրեք այն մարտահրավերը, որը առավել համապատասխանում է ձեր փորձառությանը և հետաքրքրություններին։

📅 Ե՞րբ՝ դեկտեմբերի 7-8, 2024թ․

📍 Ո՞րտեղ՝ ISTC հիմնադրամ, Ալեք Մանուկյան 1/7, Երևան, Հայաստան

⏰ Տևողություն՝ 24 ժամ

💰 Ընդհանուր մրցանակային ֆոնդ՝ 15,000 ԱՄՆ դոլար՝ 3 հաղթող թիմերի համար

🚨 Դիմումների վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 1, 2024թ․

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)