---
title: "UADay2026 | ISOC.AM | HR Drone"
description: "Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ. մեկնարկել է UADay2026-ին մասնակցության գրանցումը Տեխնիկական համայնքի ներկայացուցիչներին, տեխնոլոգիական…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/isoc-am/ySEyA6-uaday2026"
locale: hy
meta:
  "og:description": "Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ. մեկնարկել է UADay2026-ին մասնակցության գրանցումը Տեխնիկական համայնքի ներկայացուցիչներին, տեխնոլոգիական…"
  "og:title": "UADay2026 | ISOC.AM"
  "twitter:description": "Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ. մեկնարկել է UADay2026-ին մասնակցության գրանցումը Տեխնիկական համայնքի ներկայացուցիչներին, տեխնոլոգիական…"
  "twitter:title": "UADay2026 | ISOC.AM"
---

![UADay2026](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/019d2167-694f-72df-b096-5f7e81bb2ed1.jpg)

# **UADay2026**

[Կազմակերպիչ**ISOC.AM**](https://hrdrone.am/hy/events/isoc-am)

## **Միջոցառման մասին**

Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ. մեկնարկել է UADay2026-ին մասնակցության գրանցումը Տեխնիկական համայնքի ներկայացուցիչներին, տեխնոլոգիական ուղղվածության ուսումնական հաստատություններում սովորողներին և տեխնոլոգիական առաջընթացով հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» համաժողովին։ UA ՝ Համընդհանուր ընդունում միջազգային շարժման և #UADay2026-ի առիթով այն արդեն չորրորդ անգամ կազմակերպում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ համագործակցելով միջազգային գործընկերների հետ։ Կներկայացվեն և կքննարկվեն համացանցի բազմալեզվության ապահովմանն ուղղված քայլերն ու ծրագրերն աշխարհում և Հայաստանում՝ քաղաքականության ուղենիշներ թվային գրագիտության ծրագրեր լեզվական բազմազանությունը պաշտպանող ու խթանող նախաձեռնություններ Մեկօրյա համաժողովին կմասնակցեն ISOC Armenia-ի գործընկեր կազմակերպություններ տարբեր երկրներից։ Օրն ու վայրը՝ մարտի 31, Հայաստանի եվրոպական համալսարան Մեկնարկը՝ ժամը 11։00 «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, հանդիսանալով Համընդհանուր ընդունում շարժման անդամ, ջանքեր է գործադրում .հայ դոմենի առաջխաղացման, համացանցը հայերենով հասանելի դարձնելու և հայերեն բովանդակությամբ հարստացնելու նպատակով։ Աշխարհի շատ կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ջանքերն ուղղված են տեղական լեզվով բովանդակության զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանն ու ապահովմանը։ Նպատակը՝ թվային տեխնոլոգիաները, անկախ լեզվից, ծառայեցնել բոլոր համայնքներին։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)