---
title: "ISOC.AM միջոցառումներ Հայաստանում | HR Drone"
description: "«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն «.հայ» և «.am» բարձր մակարդակի դոմեյնների (ccTLD) գրանցամատյանն է, որը գործում է «Հասարակական կազմակերպությունների մասին»…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/isoc-am"
locale: hy
meta:
  "og:description": "«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն «.հայ» և «.am» բարձր մակարդակի դոմեյնների (ccTLD) գրանցամատյանն է, որը գործում է «Հասարակական կազմակերպությունների մասին»…"
  "og:title": "ISOC.AM միջոցառումներ Հայաստանում"
  "twitter:description": "«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն «.հայ» և «.am» բարձր մակարդակի դոմեյնների (ccTLD) գրանցամատյանն է, որը գործում է «Հասարակական կազմակերպությունների մասին»…"
  "twitter:title": "ISOC.AM միջոցառումներ Հայաստանում"
---

![ISOC.AM logo](https://r.hrdrone.am/api/image/width=240,height=240,quality=85,format=webp/s3/activity-hub/events/logos/019d215e-0b3e-76fa-b6bb-c1961333049c.jpg)

**ՏՏ ծառայություններ և ՏՏ խորհրդատվություն**

# **ISOC.AM ****միջոցառումներ**

«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն «.հայ» և «.am» բարձր մակարդակի դոմեյնների (ccTLD) գրանցամատյանն է, որը գործում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և կազմակերպության կանոնադրության հիման վրա: «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն կառավարում է «.հայ» և «.am» բարձր մակարդակի դոմեյնների տվյալների բազան՝ ICANN-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա: Դոմեյնային անունների գրանցումը այս գոտիներում իրականացվում է հավատարմագրված գրանցողների միջոցով: «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն Ինտերնետ Կառավարման Խորհրդի (IGC) քարտուղարությունն է, որը կազմակերպում է ամենամյա Հայկական Ինտերնետ Կառավարման Ֆորումները և Ինտերնետ Կառավարման Հայկական Դպրոցը: «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ Տրանսպորտի, Կապի և Տեղեկատվական Տեխնոլոգիաների նախարարության հետ՝ ստորագրված Փոխըմբռնման Հուշագրի շրջանակներում: ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ինտերնետ Հանրության առաքելությունն է խթանել ինտերնետի զարգացումը ՀՀ-ում և աջակցել գլոբալ հեռահաղորդակցության օգտատերերի գործունեությանը:

1 միջոցառում

- [![UADay2026 - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019d2167-694f-72df-b096-5f7e81bb2ed1.jpg)<h3>**UADay2026**</h3>Մար 31 | 11:00Ա.Խաչատրյան փող, 17/3, Երեւան](https://hrdrone.am/hy/events/isoc-am/ySEyA6-uaday2026)