---
title: "Տեխնոլոգիական հեքեթոն | Gyumri Technology Center by EIF | HR Drone"
description: "Աննանիկս ընկերությունը, համագործակցելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) հետ, իրականացնում է…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/gyumri-technology-center-by-eif/txRDTk-ai-and-future-challenges"
locale: hy
meta:
  "og:description": "Աննանիկս ընկերությունը, համագործակցելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) հետ, իրականացնում է…"
  "og:title": "Տեխնոլոգիական հեքեթոն | Gyumri Technology Center by EIF"
  "twitter:description": "Աննանիկս ընկերությունը, համագործակցելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) հետ, իրականացնում է…"
  "twitter:title": "Տեխնոլոգիական հեքեթոն | Gyumri Technology Center by EIF"
---

![Տեխնոլոգիական հեքեթոն](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/4b285e70-e0b3-11f0-b157-b7b1931e9802.jpg)

# **Տեխնոլոգիական հեքեթոն**

[Կազմակերպիչ**Gyumri Technology Center by EIF**](https://hrdrone.am/hy/events/gyumri-technology-center-by-eif)

## **Միջոցառման մասին**

Աննանիկս ընկերությունը, համագործակցելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) հետ, իրականացնում է տեխնոլոգիական հեքեթոնի, որի մրցութային մասը կազմակերպվում է MFMsoft ընկերության հեղինակային AI Masters Challenge ձևաչափով։ Դեկտեմբերի 28 10:00 – 18:00 Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ԳՏԿ) Այս օրը մեկ հարկի տակ կհամախմբվեն տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, ծրագրավորողներ, ինժեներներ, ստարտափ թիմեր և AI-ով հետաքրքրված նորարար մտածողությամբ անհատներ։ Ի՞նչ է սպասվում հեքեթոնի ընթացքում

- Հետաքրքիր աշխատարաններ՝ տարբեր ոլորտների խոսնակների մասնակցությամբ
- AI Masters Challenge ձևաչափով ներկայացված իրական խնդիրներ
- Մասնակիցները կմտածեն և կառաջարկեն լուծումների տարբերակներ
- Աշխատանք անհատապես կամ թիմերով
- Գաղափարների ներկայացում և գնահատում ժյուրիի կողմից Մասնակցության ձևաչափ Հեքեթոնին կարող են մասնակկցել երկու տարբերակով՝
- Թիմերով՝ 1-4 մասնակից
- AI Masters Challenge-ի մասնակցություն Հեքեթոնի գլխավոր նպատակն է ստեղծել նորարարական, կիրառելի և ապագային ուղղված AI լուծումներ։ Էլ ինչ հեքեթոն առանց մրցանակի Լավագույն և առավել ազդեցիկ գաղափարները կպարգևատրվեն դրամական մրցանակով։ Մրցանակային ֆոնդ | $ 3000 Տեխնոլոգիական հեքեթոնը ոչ միայն մրցելու հնարավորություն է, այլև՝ սովորելու, նոր կապեր ու համագործակցություններ ստեղծելու և, իհարկե AI-ի ապագան ձևավորող գաղափարների զարգացմանը մասնակցելու։ Միացեք և դարձեք տեխնոլոգիական ապագայի մի մասը

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)