---
title: "Գիտության շաբաթ 2024 | Gituzh | HR Drone"
description: "Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների տոն է լինելու a Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Համազգային Գիտության շաբաթ՝ մոտեցնելով…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/gituzh/yVHiez-science-week-2024"
locale: hy
meta:
  "og:description": "Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների տոն է լինելու a Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Համազգային Գիտության շաբաթ՝ մոտեցնելով…"
  "og:title": "Գիտության շաբաթ 2024 | Gituzh"
  "twitter:description": "Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների տոն է լինելու a Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Համազգային Գիտության շաբաթ՝ մոտեցնելով…"
  "twitter:title": "Գիտության շաբաթ 2024 | Gituzh"
---

![Գիտության շաբաթ 2024](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/activity-hub/covers/7891c3e0-563c-11ef-bbc3-a32f3f6642b4.jpeg)

# **Գիտության շաբաթ 2024**

[Կազմակերպիչ**Gituzh**](https://hrdrone.am/hy/events/gituzh)

## **Միջոցառման մասին**

Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների տոն է լինելու a Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Համազգային Գիտության շաբաթ՝ մոտեցնելով գիտությունը հասարակությանը թեմատիկայով։ Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում տեղի կունենան գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված բազմազան չափազանց հետաքրքիր և բովանդակաստեղծ միջոցառումներ։ Հոկտեմբերի 1-6-ն Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն։ Վեց օր շարունակ Երևանի սրտում լինելու է գիտության ու տեխնոլոգիաների հանրահռչակման տոն\\\`բաժանված երեք թեմատիկ մասերի. Հոկտեմբերի 1-ից 2-ը\\\` Գիտությունն ամենուրեք է Գիտափորձերի, գիտնականների հետ շփման, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով կիմանաս, թե տիեզերքի ուսումնասիրությունից, մարդաբանությունից մինչև մոլեկուլային կենսաբանություն\\\` որ գիտակարգն ինչ խնդիրներ է լուծում, ինչպես է զարգացել գիտական միտքը\\\` հասնելով մաքուր մտավարժանքից մինչև ահռելի արագացուցիչների ու տիեզերակայանների կառուցում, ինչ գիտություն է արվում Հայաստանում, ու ինչպես են միմյանց հետ փոխազդում աշխարհն ու գիտությունը։ Հոկտեմբերի 3-4-ը\\\` Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականները Մասնագիտական կողմնորոշում։ Ինչո՞ւ դառնալ ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան կամ մարդաբան։ Ինչո՞վ է հետաքրքիր նյարդաֆիզիոլոգ լինելը։ Ի՞նչ տպավորիչ երևույթների հետ գործ ունեն տիեզերագետները։ Ինչպե՞ս կարող է մաթեմատիկոսը հմտություններ ձեռք բերել արհեստական բանականության ոլորտում։ Ինչո՞ւ է լավ մասնագետ դառնալու համար կարևոր հետազոտական հենքը։ Ո՞ր համալսարանում կամ ինստիտուտում սովորել։ Գիտության փառատոնի Մասնագիտական կողմնորոշում թեմատիկ հատվածը կդառնա հարթակ, որում երեխաներն ու երիտասարդները, գիտնականների ու գիտությանը մոտ մարդկանց հետ շփումներում, կստանան այս և այլ հարցերի պատասխանները։ Հոկտեմբերի 5-6-ը՝ Գիտական ֆանտաստիկա. երևակայի՜ր Գիտական ֆանտաստիկան այն աղբյուրներից մեկն է, որը ոգեշնչում է գիտնականներին\\\` երևակայականը իրական դարձնելու։ Հոկտեմբերի 5-6-ը Գիտության փառատոնը նվիրված է լինելու գիտական ֆանտաստիկային. գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև գեղանկարչություն։ Ազատության հրապարակը կդառնա ֆանտաստիկ մոլորակ. այստեղ կտեսնես քո սիրելի հերոսներին, կլսես զարմանալի պատմություններ, կկարողանաս մասնակցել տարատեսակ մրցույթների։ Առաջին համազգային գիտության շաբաթվա ընթացքում անցկացվելու են նաև ապակենտրոնացված միջոցառումներ ամբողջ հանրապետության կրթական հաստատություններում\\\`մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում։ Գիտությունը ոգեշնչում է ու սովորեցնում, հիացնում է ու զարմացնում, լուծում է խնդիրներ ու վեր հանում նոր հարցեր, հեշտացնում է կյանքը ու պատմում ճշմարտացի պատմություն մեր ու մեզ շրջապատող աշխարհի մասին։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)