---
title: "Գիտության շաբաթ | Գիտուժ / Gituzh | HR Drone"
description: "«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով այս աշնանը վերադառնում է տարվա ամենահետաքրքիր և ոգեշնչող իրադարձությունը՝ Գիտության շաբաթ.Հայաստան։ 2025 թվականին…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/gituzh-gituzh/9wRPLr-science-week"
locale: hy
meta:
  "og:description": "«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով այս աշնանը վերադառնում է տարվա ամենահետաքրքիր և ոգեշնչող իրադարձությունը՝ Գիտության շաբաթ.Հայաստան։ 2025 թվականին…"
  "og:title": "Գիտության շաբաթ | Գիտուժ / Gituzh"
  "twitter:description": "«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով այս աշնանը վերադառնում է տարվա ամենահետաքրքիր և ոգեշնչող իրադարձությունը՝ Գիտության շաբաթ.Հայաստան։ 2025 թվականին…"
  "twitter:title": "Գիտության շաբաթ | Գիտուժ / Gituzh"
---

![Գիտության շաբաթ](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/public/b527d4d0-71d3-11f0-8496-a7c1810da98f.jpg)

# **Գիտության շաբաթ**

[Կազմակերպիչ**Գիտուժ / Gituzh**](https://hrdrone.am/hy/events/gituzh-gituzh)

## **Միջոցառման մասին**

«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով այս աշնանը վերադառնում է տարվա ամենահետաքրքիր և ոգեշնչող իրադարձությունը՝ Գիտության շաբաթ.Հայաստան։

2025 թվականին այն կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում՝ դպրոցներից ու մանկապարտեզներից մինչև քաղաքային հրապարակներ։ Այս տարի ևս Գիտության շաբաթը կդառնա մի տարածք, որտեղ գիտությունը կխոսի բոլորի լեզվով։

Ի՞նչ է սպասվում՝ ✨ 6-օրյա գիտության փառատոն՝ Ազատության հրապարակում ✨ Ապակենտրոնացված միջոցառումներ՝ Երևանի և մարզերի դպրոցներում, մանկապարտեզներում ու համալսարաններում ✨ Բաց դասախոսություններ՝ տարբեր ոլորտներից ✨ Փորձարարական և խաղային գոտիներ՝ երեխաների և մեծերի համար ✨ Մասնագիտական կողմնորոշման հարթակներ՝ ապագա գիտնականների ու ճարտարագետների համար ✨ Մանկական գիտական խաղեր՝ ուսուցում խաղի միջոցով ✨ Գիտության և արվեստի համագործակցություններ ✨ Գիտաֆանտաստիկայի օրեր՝ ապագայի երևակայական պատկերներով։

Գիտությունը դառնում է հանդիպման վայր՝ ստեղծարար ու քննադատական մտքի, խնդիրներին պատասխաններ գտնելու և նորարար լուծումների համար։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)