---
title: "European University of Armenia միջոցառումներ Հայաստանում | HR Drone"
description: "Եվրոպական համալսարանը (նախկինում՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան) ստեղծվել է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության և…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/european-university-of-armenia"
locale: hy
meta:
  "og:description": "Եվրոպական համալսարանը (նախկինում՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան) ստեղծվել է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության և…"
  "og:title": "European University of Armenia միջոցառումներ Հայաստանում"
  "twitter:description": "Եվրոպական համալսարանը (նախկինում՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան) ստեղծվել է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության և…"
  "twitter:title": "European University of Armenia միջոցառումներ Հայաստանում"
---

![European University of Armenia logo](https://r.hrdrone.am/api/image/width=240,height=240,quality=85,format=webp/s3/activity-hub/events/logos/f1b80e40-a723-11ef-9fbe-634ee6b206b4.png)

**Կրթություն**

# **European University of Armenia ****միջոցառումներ**

Եվրոպական համալսարանը (նախկինում՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան) ստեղծվել է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Բավարիայի «ՕՎՑ-Բայերն», Իտալիայի Հանրապետության ու Հարավային Տիրոլ երկրամասի «Բոլզանոյի եվրոպական ակադեմիա», Ավստրիայի Հանրապետության «Մասնագիտական աջակցման ինստիտուտ», Ֆրանսիայի Հանրապետության «Լիոնի առևտրաարդյունաբերական պալատ» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ու Հայաստանի ֆրանսիական համալսարանի և եվրոպական ու միջազգային կրթական այլ կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա՝ համաձայն ՀՀ կառավարության 15.10.2001թ. թիվ 978 որոշման: Եվրոպական համալսարանը պետության մասնակցությամբ, հավատարմագրված բուհ է: Համալսարանում իրականացվող կրթական ծրագրերը հիմնված են Բոլոնիայում ընդունված համաեվրոպական բարձրագույն կրթության համակարգի չափորոշիչների վրա: Կրթական ծրագրերը սկզբնապես մշակվել և կազմվել են Բեռլինի տեխնիկական համալսարանի կողմից, այնուհետև լրամշակվել են Մարսել 2 համալսարանի գլխավորած եվրոպական բուհերի և կրթական կենտրոնների կոնսորցիումի մասնագետների կողմից: Եվրոպական համալսարանը կրթական ծառայություններ է առաջարկում նաև արտասահմանից եկած հայ և օտարազգի դիմորդներին: Համալսարանը մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Կապանում:

2 միջոցառում

- [![«Արհեստական բանականություն. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովը - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/c0567ed0-a724-11ef-9fbe-634ee6b206b4.jpeg)<h3>**«Արհեստական բանականություն. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովը**</h3>Դեկ 05 | 10:00 - 18:00Դավիթ Անհաղթի փողոց, 10, Երևան](https://hrdrone.am/hy/events/european-university-of-armenia/2k98p5-international-conference-artificial-intelligence-opportunities-and-challenges)
- [![«Փոխակերպող տնտեսություն» թեմայով 3-րդ միջազգային համաժողով - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019c7706-3a7d-740c-8944-215f2777edd8.jpg)<h3>**«Փոխակերպող տնտեսություն» թեմայով 3-րդ միջազգային համաժողով**</h3>Հոկ 07 | 09:30Աբովյան 52](https://hrdrone.am/hy/events/european-university-of-armenia/D9ugdI-3rd-international-conference-on-the-transformative-economy)