---
title: "Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality միջոցառումներ Հայաստանում | HR Drone"
description: "Երևանը համայնք է՝ Երևանի բնակչության հանրություն: Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/ereuani-qaghaqapetaran-yerevan-municipality"
locale: hy
meta:
  "og:description": "Երևանը համայնք է՝ Երևանի բնակչության հանրություն: Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության…"
  "og:title": "Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality միջոցառումներ Հայաստանում"
  "twitter:description": "Երևանը համայնք է՝ Երևանի բնակչության հանրություն: Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության…"
  "twitter:title": "Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality միջոցառումներ Հայաստանում"
---

![Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality logo](https://r.hrdrone.am/api/image/width=240,height=240,quality=85,format=webp/s3/activity-hub/events/logos/019cf626-a9b0-714a-9743-31653cac310e.jpg)

**Կառավարական կազմակերպություն**

# **Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality ****միջոցառումներ**

Երևանը համայնք է՝ Երևանի բնակչության հանրություն: Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք: Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա\` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը: Երևանի վարչական սահմանները սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով: Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը: Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում\` Արգիշտիի փողոց 1 հասցեում: Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ\` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում: Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։ Երևանի տարածքը կազմում է 223 քկմ, բնակչությունը՝ 1052.754 հազ. մարդ (ըստ 2022թ. մարդահամարի)։ Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին՝ ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա։ Քաղաքի կլիման խիստ ցամաքային է՝ շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ։ Երևանը վարչական սահմանով հարում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին։ Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն։ Ժամային գոտի՝ UTC+4 Հեռախոսային կոդ՝ +374 (10), +374 (60) +374 (11) Փոստային ինդեքսներ՝ 0001-0099

1 միջոցառում

- [![French-Armenian Academic Cooperation in Urban Action - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a16411-468f-7109-8fef-1e93f540ce0a.png)<h3>**French-Armenian Academic Cooperation in Urban Action**</h3>Հոկ 26 | 11:00 - Հոկ 30Yerevan 2750th Anniversary Park](https://hrdrone.am/hy/events/ereuani-qaghaqapetaran-yerevan-municipality/S7d1Z1-french-armenian-academic-cooperation-in-urban-action)