---
title: "Գիտական հոդված գրելու մեթոդաբանություն․ գաղափարից մինչև հրապարակում | ԵՊՀ - Yerevan State University | HR Drone"
description: "Սեմինարը նախատեսված է բնագիտական ուղղվածությամբ հետազոտողների համար։ Այն նպատակ ունի աջակցելու ուսանողներին հեղինակավոր ամսագրերում գիտահետազոտական…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/eph-yerevan-state-university/xECMLF-methodology-of-writing-a-scientific-article-from-idea-to-publication"
locale: hy
meta:
  "og:description": "Սեմինարը նախատեսված է բնագիտական ուղղվածությամբ հետազոտողների համար։ Այն նպատակ ունի աջակցելու ուսանողներին հեղինակավոր ամսագրերում գիտահետազոտական…"
  "og:title": "Գիտական հոդված գրելու մեթոդաբանություն․ գաղափարից մինչև հրապարակում | ԵՊՀ - Yerevan State University"
  "twitter:description": "Սեմինարը նախատեսված է բնագիտական ուղղվածությամբ հետազոտողների համար։ Այն նպատակ ունի աջակցելու ուսանողներին հեղինակավոր ամսագրերում գիտահետազոտական…"
  "twitter:title": "Գիտական հոդված գրելու մեթոդաբանություն․ գաղափարից մինչև հրապարակում | ԵՊՀ - Yerevan State University"
---

![Գիտական հոդված գրելու մեթոդաբանություն․ գաղափարից մինչև հրապարակում](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/019d3eff-6c40-74ea-9841-ea727567dcf3.jpg)

# **Գիտական հոդված գրելու մեթոդաբանություն․ գաղափարից մինչև հրապարակում**

[Կազմակերպիչ**ԵՊՀ - Yerevan State University**](https://hrdrone.am/hy/events/eph-yerevan-state-university)

## **Միջոցառման մասին**

Սեմինարը նախատեսված է բնագիտական ուղղվածությամբ հետազոտողների համար։ Այն նպատակ ունի աջակցելու ուսանողներին հեղինակավոր ամսագրերում գիտահետազոտական հոդվածներ տպագրելու հարցում։ Զեկուցման ընթացքում կներկայացվի գիտական հոդվածի պատրաստման ամբողջական գործընթացը։ Կքննարկվեն հետազոտական թեմայի ընտրության սկզբունքները, նպատակների ու խնդիրների ձևակերպումը, գրականության համակարգված ուսումնասիրությունը և հետազոտության մեթոդաբանության մշակումը։ Կներկայացվեն նաև հոդվածի կառուցվածքի, խմբագրման և գիտական ամսագրերում հրապարակման վերաբերյալ ուղեցույցներ, որոնք կապահովեն բարձր որակի և միջազգային չափանիշներին համապատասխան գիտական աշխատանքի ամփոփումը և ներկայացումը։ Սեմինարը կվարի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Լիլիթ Գաբրիելյանը։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)