---
title: "Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին | ԵՊՀ - Yerevan State University | HR Drone"
description: "ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպում է «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» խորագրով միջոցառում, որի նպատակն է ներկայացնել…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/eph-yerevan-state-university/DBzy7H-career-compass-find-your-path"
locale: hy
meta:
  "og:description": "ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպում է «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» խորագրով միջոցառում, որի նպատակն է ներկայացնել…"
  "og:title": "Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին | ԵՊՀ - Yerevan State University"
  "twitter:description": "ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպում է «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» խորագրով միջոցառում, որի նպատակն է ներկայացնել…"
  "twitter:title": "Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին | ԵՊՀ - Yerevan State University"
---

![Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/019d632a-5900-711c-b2f7-61e1ed7996d7.jpg)

# **Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին**

[Կազմակերպիչ**ԵՊՀ - Yerevan State University**](https://hrdrone.am/hy/events/eph-yerevan-state-university)

## **Միջոցառման մասին**

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպում է **«Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին»** խորագրով միջոցառում, որի նպատակն է ներկայացնել աշխատաշուկայի արդի միտումներն ու պահանջները, ինչպես նաև աջակցել ուսանողներին և շրջանավարտներին՝ կարիերայի առաջին քայլերն առավել վստահ կատարելու հարցում։

Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է **«Կարիերայի առաջին քայլերը․ գործատուների սպասելիքները»** թեմայով պանելային քննարկում, որի ընթացքում HR ոլորտի փորձառու մասնագետները կներկայացնեն աշխատաշուկայի արդի միտումները և գործատուների սպասումները սկսնակ մասնագետներից։

\*\*Մոդերատոր՝ \*\*Աննա Մաքսուդյան՝ ԵՊՀ, HR մագիստրոսական ծրագրի ղեկավար:

**Բանախոսներ՝**

- Մարիանա Էդիլյան՝ Viva (Վիվա Արմենիա ՓԲԸ), ՄՌ վարչության ղեկավար,
- Նարեկ Հակոբյան՝ HR Drone & M-One ընկերություններ, համահիմնադիր
- Նելլի Փուրթոյան՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա, ՄՌԿ բաժնի տնօրեն
- Էմմա Մարգարյան՝ Սոֆթ Կոնստրակտ Հոլդինգ, Խմբի հավաքագրման մենեջեր
- Հեղինե Միքայելյան՝ Ինեկոբանկ, ՄՌԿ դեպարտամենտի Տաղանդների ներգրավման և վերապատրաստման ծառայության ղեկավար

Միջոցառման երկրորդ հատվածում կներկայացվի նաև ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նոր նախաձեռնությունը՝ «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» ծրագիրը, որը նպատակ ունի տրամադրելու ուսանողներին և շրջանավարտներին շարունակական աջակցություն կարիերայի զարգացման գործընթացում։

Միջոցառման ընթացքում արդեն իսկ հնարավորություն կունենան մասնակիցները գրանցվելու անհատական և խմբային HR խորհրդատվությունների։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)