---
title: "Armenia Engineering Week | Enterprise Incubator Foundation (EIF) | HR Drone"
description: "🚀 Պատրաստվե՛ք դառնալ նորարարական «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ի մի մասը։ Միջոցառումների ամենամյա այս շարքը կազմակերպում են…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/enterprise-incubator-foundation-eif/lgvtxZ-armenia-engineering-week"
locale: hy
meta:
  "og:description": "🚀 Պատրաստվե՛ք դառնալ նորարարական «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ի մի մասը։ Միջոցառումների ամենամյա այս շարքը կազմակերպում են…"
  "og:title": "Armenia Engineering Week | Enterprise Incubator Foundation (EIF)"
  "twitter:description": "🚀 Պատրաստվե՛ք դառնալ նորարարական «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ի մի մասը։ Միջոցառումների ամենամյա այս շարքը կազմակերպում են…"
  "twitter:title": "Armenia Engineering Week | Enterprise Incubator Foundation (EIF)"
---

![Armenia Engineering Week](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/64459290-79b4-11ef-a5f8-83084fdbfc04.png)

# **Armenia Engineering Week**

[Կազմակերպիչ**Enterprise Incubator Foundation (EIF)**](https://hrdrone.am/hy/events/enterprise-incubator-foundation-eif)

## **Միջոցառման մասին**

🚀 Պատրաստվե՛ք դառնալ նորարարական «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ի մի մասը։ Միջոցառումների ամենամյա այս շարքը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։

🌟 Միջոցառման նպատակն է ներկայացնել ճարտարագիտության ոլորտի վերջին ձեռքբերումները, նպաստել ճարտարագիտական համայնքի զարգացմանը, ինչպես նաև խրախուսել միջոլորտային համագործակցությունը:

💡 Անկախ նրանից՝ Դուք ոլորտի փորձառու մասնագետ եք, հետաքրքրասեր ուսանող, թե եռանդով լի հետազոտող՝ ճարտարագիտության, արվեստի կամ տեխնոլոգիաների ոլորտում, այս միջոցառումը խոստանում է հետաքրքիր փորձառություն և ոլորտի մասնագետների հետ շփվելու բացառիկ հնարավորություն:

«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը պարզապես իրադարձություն չէ։ Այն բացառիկ հնարավորություն է ընդլայնելու Ձեր մտահորիզոնը՝ բացահայտելով ճարտարագիտության ապագան:

🌆 Ճարտարագիտական լայնամասշտաբ միջոցառումը բաց չթողնելու համար ամրագրեք ստորև օրերը Ձեր օրացույցում։

📅 Օր 1, հոկտեմբերի 1 | Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ

📅 Օր 2, հոկտեմբերի 2 | Երևան, Ինժեներական քաղաք

📅 Օր 3, հոկտեմբերի 3 | Վանաձոր, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

🤝 «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժիներական ասոցիացիան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Նեյշնլ Ինսթրումենթսի, Սինոփսիս Արմենիայի, PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի, Ինժեներական քաղաքի (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ), ՁԻՀ-ի «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնության, ՁԻՀ Գիտական ինկուբատորի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի (ՄԻԿ), «ՍայՀաբ Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության (ՍայՀԱԲ), Հայաստանի Ազգային գերհամակարգչային կենտրոնի, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» և «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրերի և «Գիտուժ» նախաձեռնության հետ համագործակցությամբ։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)