---
title: "Առաջին CX Միջազգային Կոնֆերանսը Հայաստանում | CXAA - Customer Experience Association Armenia | HR Drone"
description: "Մարտի 25-26-ին Երևանում առաջին անգամ տեղի կունենա միջազգային CX (Customer Experience) 2-օրյա կոնֆերանս և հատուկ մասթերքլաս՝ միջազգային մակարդակի…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/cxaa-customer-experience-association-armenia/YJRyDf-international-cx-conference-in-armenia"
locale: hy
meta:
  "og:description": "Մարտի 25-26-ին Երևանում առաջին անգամ տեղի կունենա միջազգային CX (Customer Experience) 2-օրյա կոնֆերանս և հատուկ մասթերքլաս՝ միջազգային մակարդակի…"
  "og:title": "Առաջին CX Միջազգային Կոնֆերանսը Հայաստանում | CXAA - Customer Experience Association Armenia"
  "twitter:description": "Մարտի 25-26-ին Երևանում առաջին անգամ տեղի կունենա միջազգային CX (Customer Experience) 2-օրյա կոնֆերանս և հատուկ մասթերքլաս՝ միջազգային մակարդակի…"
  "twitter:title": "Առաջին CX Միջազգային Կոնֆերանսը Հայաստանում | CXAA - Customer Experience Association Armenia"
---

![Առաջին CX Միջազգային Կոնֆերանսը Հայաստանում](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/019cf66f-b362-775d-b489-680bef1bd92d.jpg)

# **Առաջին CX Միջազգային Կոնֆերանսը Հայաստանում**

[Կազմակերպիչ**CXAA - Customer Experience Association Armenia**](https://hrdrone.am/hy/events/cxaa-customer-experience-association-armenia)

## **Միջոցառման մասին**

Մարտի 25-26-ին Երևանում առաջին անգամ տեղի կունենա միջազգային CX (Customer Experience) 2-օրյա կոնֆերանս և հատուկ մասթերքլաս՝ միջազգային մակարդակի փորձագետ՝ Ian Golding-ի կողմից։ Միջոցառումը միավորելու է խոսնակների թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպայի շուկայից՝ Մեծ Բրիտանիա, Ռումինիա։ CX Conference-ը, որպես հաճախորդների փորձառության մասին մասնագիտացված եզակի միջոցառում, նպատակ ունի՝ • նորովի առանձնացած ոլորտին հաղորդել զարգացման դինամիկ տեմպ • ստեղծել նոր, ընդհանրական հարթակ՝ միջազգային առաջատար փորձը Հայաստան բերելու և տեղական շուկայում լավագույն փորձն ու գիտելիքները ներդնելու համար • դիրքավորել Հայաստանը միջազգային շուկայում որպես հաճախորդակենտրոն բիզնես միջավայր ունեցող երկիր Կոնֆերանսը նախատեսված է՝ • գործադիր օղակի ղեկավարների • բիզնես-սեփականատերերի • CX, CC, HR, ռազմավարական ոլորտի փորձագետների և հմուտ մասնագետների համար Սա երկօրյա ռազմավարական կոնֆերանս է, որը ստեղծված է ձեր ժամանակը հարգելու և կառուցվածքային արժեք ապահովելու համար։ Դուք կանցնեք խնամքով մշակված փորձառության միջով՝ հիմնված վերլուծության, կիրառման և ղեկավարների միջև մասնագիտական երկխոսության վրա։ Ճիշտ այնպես, ինչպես Customer Experience մոտեցումը։ **Օր 1***Շերտ առ շերտ* դուք կբացահայտեք, թե ինչպես է հաճախորդի փորձառությունը ուղղակիորեն կապվում եկամտի, հավատարմության, կազմակերպական մշակույթի և մրցակցային դիրքավորման հետ՝ ոչ թե որպես տեսություն, այլ որպես բիզնես համակարգ։ Դուք կվերանայեք ընդունված պատկերացումները, կհամեմատեք մոդելները և կգնահատեք ձեր կազմակերպությունը միջազգային չափանիշների համատեքստում։ **Օր 2** Առանձին մասթերքլաս, որը կվարող է Իեն Գոլդինգը (Մեծ Բրիտանիա)՝ Customer Experience ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներից մեկը։ Մասթերքլասը կենտրոնանալու է CX-ը կառուցվածքային, չափելի կառավարման շրջանակի վերածելու վրա։ ***Գլխավոր խոսնակներ և թեմաներ***

- Ian Golding (Մեծ Բրիտանիա) | Ռազմավարական Customer Experience
- Gabriela Ciupitu (Ռումինիա) | CX KPI և ROI գործիքակազմ
- Vahe Baloulian (ԱՄՆ, Հայաստան) | CX և արժեքները բիզնեսում
- Shushanik Ghaltakhchyan (Հայաստան) | Customer Experience և հոգեբանություն

Յուրաքանչյուր խոսնակ ներկայացնում է գործնական փորձ՝ ոչ թե վերացական մեկնաբանություններ։ Նրանք կքննարկեն իրական խնդիրներ, իրական վերափոխումներ և իրական դասեր, որոնք քաղվել են փորձից։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)