---
title: "Առաջնորդության գիտությունը | Cascade People & Business | HR Drone"
description: "Ամենամյա տարածաշրջանային համաժողովն արդեն 12 տարի շարունակ ներկայացնում է առաջնորդության և մարդկային կառավարման ոլորտում ամենաքննարկվող և արդիական…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/cascade-people-and-business/gaFS7v-the-science-of-leadership-or-12th-annual-regional-conference"
locale: hy
meta:
  "og:description": "Ամենամյա տարածաշրջանային համաժողովն արդեն 12 տարի շարունակ ներկայացնում է առաջնորդության և մարդկային կառավարման ոլորտում ամենաքննարկվող և արդիական…"
  "og:title": "Առաջնորդության գիտությունը | Cascade People & Business"
  "twitter:description": "Ամենամյա տարածաշրջանային համաժողովն արդեն 12 տարի շարունակ ներկայացնում է առաջնորդության և մարդկային կառավարման ոլորտում ամենաքննարկվող և արդիական…"
  "twitter:title": "Առաջնորդության գիտությունը | Cascade People & Business"
---

![Առաջնորդության գիտությունը](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/04fcd290-4db2-11ef-bbc3-a32f3f6642b4.jpeg)

# **Առաջնորդության գիտությունը**

[Կազմակերպիչ**Cascade People & Business**](https://hrdrone.am/hy/events/cascade-people-and-business)

## **Միջոցառման մասին**

Ամենամյա տարածաշրջանային համաժողովն արդեն 12 տարի շարունակ ներկայացնում է առաջնորդության և մարդկային կառավարման ոլորտում ամենաքննարկվող և արդիական թեմաները: Համաժողովը գրավել է առաջնորդների սրտերն իր բացառիկ ձևաչափով, հետաքրքիր թեմաներով, նոր կապեր ստեղծելու հնարավորությամբ և հարուստ բովանդակությամբ:

Ուրախ ենք հայտարարել առաջնորդության զարգացման շարքի ևս մեկ փուլ և հանդես գալ այս տարվա թեմայով՝ «Առաջնորդության գիտությունը»:

Եկեք միասին մտորենք և քննարկենք, թե ինչպիսին պետք է լինի առաջնորդությունը մարդկային ուղեղի և արհեստական բանականության զարգացման խաչմերուկում: Գործնական սեսսիաները, քննարկումները, նեթվորքինգը և հետաքրքիր հիմնական խոսնակների ելույթները կօգնեն բոլորին հասկանալ, թե ինչպես է աշխատում մեր ուղեղը և ինչպես է փոխվում առաջնորդության մտածելակերպը ժամանակակից աշխարհում: 

Մենք կկենտրոնանանք այն մարտահրավերների վրա, որոնց բախվում ենք մեր փոփոխվող աշխարհում, որտեղ մարդկային ուղեղը պետք է օգտագործի արհեստական բանականությունն ավելի արդյունավետ առաջնորդելու համար:

Այսպիսով, նշեք ձեր օրացույցում հոկտեմբերի 4-ը:

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)