---
title: "Քրոս-մարկեթինգի հնարավորությունները բիզնեսի զարգացման համար | Bscosmo Family Yerevan | HR Drone"
description: "«Քրոս-մարկեթինգի հնարավորությունները բիզնեսի զարգացման համար» Հանդիպում՝ մարքեթինգի փորձագետ Արթուր Համբարձումյանի հետ: Արթուր Համբարձումյան` ՎԷԼԱՍ…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/bscosmo-family-yerevan/fotZVM-qros-marketingi-hnaravorutyounnery-biznesi-zargatsman-hamar"
locale: hy
meta:
  "og:description": "«Քրոս-մարկեթինգի հնարավորությունները բիզնեսի զարգացման համար» Հանդիպում՝ մարքեթինգի փորձագետ Արթուր Համբարձումյանի հետ: Արթուր Համբարձումյան` ՎԷԼԱՍ…"
  "og:title": "Քրոս-մարկեթինգի հնարավորությունները բիզնեսի զարգացման համար | Bscosmo Family Yerevan"
  "twitter:description": "«Քրոս-մարկեթինգի հնարավորությունները բիզնեսի զարգացման համար» Հանդիպում՝ մարքեթինգի փորձագետ Արթուր Համբարձումյանի հետ: Արթուր Համբարձումյան` ՎԷԼԱՍ…"
  "twitter:title": "Քրոս-մարկեթինգի հնարավորությունները բիզնեսի զարգացման համար | Bscosmo Family Yerevan"
---

![Քրոս-մարկեթինգի հնարավորությունները բիզնեսի զարգացման համար](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/9dfe7380-a722-11ef-9fbe-634ee6b206b4.jpeg)

# **Քրոս-մարկեթինգի հնարավորությունները բիզնեսի զարգացման համար**

[Կազմակերպիչ**Bscosmo Family Yerevan**](https://hrdrone.am/hy/events/bscosmo-family-yerevan)

## **Միջոցառման մասին**

«Քրոս-մարկեթինգի հնարավորությունները բիզնեսի զարգացման համար»

Հանդիպում՝ մարքեթինգի փորձագետ Արթուր Համբարձումյանի հետ:

Արթուր Համբարձումյան\` ՎԷԼԱՍ Պրինտ տպարանի հիմնադիր տնօրեն

📅 30.11.2024

🕖 11:00 - 14:00

📍 BSCOSMO BUSINESS HUB / Մհեր Մկրտչյան 8

💲Մասնակցության արժեքը\` BSCOSMO FAMILY անդամների համար\` ԱՆՎՃԱՐ, հյուրերի համար\` 20.000դր

📊 Ի՞նչ է Քրոս-մարկեթինգը և ինչպե՞ս է այն օգնում բիզնեսին:

Քրոս-մարկեթինգը նորարարական մոտեցում է, որը թույլ է տալիս համագործակցել այլ բիզնեսների հետ՝ փոխադարձ շահավետ մարքեթինգային ռազմավարություններ մշակելու նպատակով: Միջոցառման ընթացքում, Արթուր Համբարձումյանը կներկայացնի այն գործիքները և մեթոդները, որոնք կօգնեն բիզնեսներին ընդլայնել իրենց հաճախորդների բազան և բարձրացնել վաճառքները:

🔍 Քննարկվող հիմնական թեմաները՝

1️⃣ Քրոս-մարկեթինգի ռազմավարության բիզնեսի զարգացման համար:

2️⃣ Ինչպե՞ս գտնել ճիշտ գործընկերներ մարքեթինգի համար և ստեղծել արդյունավետ համագործակցություն։

3️⃣ Հաջողված քեյսեր. ինչպե՞ս են տարբեր բրենդներ կիրառում քրոս-մարկեթինգը՝ իրենց շահույթը բարձրացնելու համար։

🤝 Ինչու՞ մասնակցել այս միջոցառմանը:

✔️ Մասնակցեք, որպեսզի ստանաք գործնական խորհուրդներ քրոս-մարկեթինգի ռազմավարությունների կիրառման վերաբերյալ։

✔️ Կսովորեք, թե ինչպես ընդլայնել ձեր բիզնեսի տեսանելիությունը և հաճախորդների քանակը այլ բրենդների հետ համագործակցելով։

✔️ Հանդիպեք բիզնես ոլորտի պրոֆեսիոնալների հետ, փոխանակեք փորձը և կապեր հաստատեք։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)