---
title: "Ուժի և միասնության քայլարշավ Բանակի տոնի առթիվ | Ազատազէն ԿՀԿ | HR Drone"
description: "🇦🇲 Բանակի օրվան նվիրված ամենամյա քայլարշավի գրանցման մեկնարկը տրված է։ Արի միասի՛ն նշելու այս կարևոր ու հիշարժան օրը։ Ամենամյա քայլարշավը կսկսենք…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/azatazen-khk/EVO9sd-strength-and-unity-hike-on-the-occasion-of-army-day"
locale: hy
meta:
  "og:description": "🇦🇲 Բանակի օրվան նվիրված ամենամյա քայլարշավի գրանցման մեկնարկը տրված է։ Արի միասի՛ն նշելու այս կարևոր ու հիշարժան օրը։ Ամենամյա քայլարշավը կսկսենք…"
  "og:title": "Ուժի և միասնության քայլարշավ Բանակի տոնի առթիվ | Ազատազէն ԿՀԿ"
  "twitter:description": "🇦🇲 Բանակի օրվան նվիրված ամենամյա քայլարշավի գրանցման մեկնարկը տրված է։ Արի միասի՛ն նշելու այս կարևոր ու հիշարժան օրը։ Ամենամյա քայլարշավը կսկսենք…"
  "twitter:title": "Ուժի և միասնության քայլարշավ Բանակի տոնի առթիվ | Ազատազէն ԿՀԿ"
---

![Ուժի և միասնության քայլարշավ Բանակի տոնի առթիվ](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/public/31225ea0-f2af-11f0-b199-cd406b2e9fdf.jpg)

# **Ուժի և միասնության քայլարշավ Բանակի տոնի առթիվ**

[Կազմակերպիչ**Ազատազէն ԿՀԿ**](https://hrdrone.am/hy/events/azatazen-khk)

## **Միջոցառման մասին**

🇦🇲 Բանակի օրվան նվիրված ամենամյա քայլարշավի գրանցման մեկնարկը տրված է։ Արի միասի՛ն նշելու այս կարևոր ու հիշարժան օրը։

Ամենամյա քայլարշավը կսկսենք Ազատի ջրամբարից, կքայլենք դեպի Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարան: Երթուղու երկարությունը մոտ 15 կմ է, տևողությունը՝ 5-6 ժամ։ Քայլարշավը կամփոփենք ազգային երգ ու պարով:

Հանդիպման օրը և վայրը՝ 🔸 Հունվարի 28՝ ժամը 8:30։ 🔸 Երևանի Կայարանամերձ հրապարակ (Սասունցի Դավթի արձանի մոտ)։ Խնդրում ենք չուշանալ նշված ժամից: Երևանի Կայարանամերձ հրապարակից դեպի Ազատի ջրամբար և վերջում հրաձգարանից դեպի Երևանի Կայարանամերձ հրապարակ տեղափոխությունը կիրականացվի միկրոավտոբուսներով: ✅ Մասնակցության արժեքը՝ 3000 ֏: Վճարումը թույլ կտա հոգալ արշավի կազմակերպման նվազագույն ծախսերը: Մասնակցության տարիքը՝ 14 և բարձր: ❗️Գրանցումը պարտադիր է: Գրանցման վերջնաժամկետը՝ հունվարի 26-ը ներառյալ։

Քայլարշավի համար անհրաժեշտ է՝ ∙ Զինվորական/սպորտային տաք, հարմարավետ համազգեստ և կիսաճտքավոր կոշիկներ, ∙ Փոխնորդ հագուստ, ∙ Գլխարկ, ձեռնոց, ձեռնափայտեր, ∙ Անձրևապաշտպան թիկնոց, ∙ Առնվազն 1 լիտր ջուր, ∙ Թեթև սնունդ (բրդուճներ, գազար, խնձոր, չիր, քաղցրեղեն), ∙ Լապտեր, ∙ Դեղատուփ։

Անվտանգության նկատառումներից ելնելով այս տարի ևս քայլարշավը կիրականացնենք առանց զենքերի: Գրանցվի՛ր և դարձի՛ր այս կարևոր իրադարձության մի մասը։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)