---
title: "AWS Community Day | AWS User Group Armenia | HR Drone"
description: "AWS Community Day Armenia 2025-ը՝ ամպային նորարարությանը և ուսուցմանը նվիրված առաջատար միջոցառում, այս տարի տեղի կունենա մայիսի 24-ին՝ Ամերիկյան…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/aws-user-group-armenia/S6tPGy-aws-community-day"
locale: hy
meta:
  "og:description": "AWS Community Day Armenia 2025-ը՝ ամպային նորարարությանը և ուսուցմանը նվիրված առաջատար միջոցառում, այս տարի տեղի կունենա մայիսի 24-ին՝ Ամերիկյան…"
  "og:title": "AWS Community Day | AWS User Group Armenia"
  "twitter:description": "AWS Community Day Armenia 2025-ը՝ ամպային նորարարությանը և ուսուցմանը նվիրված առաջատար միջոցառում, այս տարի տեղի կունենա մայիսի 24-ին՝ Ամերիկյան…"
  "twitter:title": "AWS Community Day | AWS User Group Armenia"
---

![AWS Community Day](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/fa850940-34ab-11f0-9671-59729f8adfa6.jpeg)

# **AWS Community Day**

[Կազմակերպիչ**AWS User Group Armenia**](https://hrdrone.am/hy/events/aws-user-group-armenia)

## **Միջոցառման մասին**

**AWS Community Day Armenia 2025**-ը՝ ամպային նորարարությանը և ուսուցմանը նվիրված առաջատար միջոցառում, այս տարի տեղի կունենա մայիսի 24-ին՝ Ամերիկյան Համալսարան Հայաստանում (AUA)։

**AWS Community Days**-ը համայնքի կողմից կազմակերպվող ամպային կրթական միջոցառումներ են, որտեղ ներկայացվում են տեխնիկական քննարկումներ և ցուցադրություններ՝ AWS-ի փորձառու տեղական օգտատերերի, **AWS Heroes**-ների, **AWS Guest Speakers**-ների և աշխարհի տարբեր երկրների ոլորտի առաջատարների կողմից։ Շատ առումներով սա «համայնքի կողմից համայնքի համար» կազմակերպվող միջոցառում է։

Այս տարվա միջոցառման կարևորագույն պահերից մեկը կլինի այն, որ **Jeff Barr**-ը՝ AWS-ի փոխնախագահ և գլխավոր ներկայացուցիչը (**Chief Evangelist**), առաջին անգամ կայցելի Հայաստան և հանդես կգա գլխավոր ելույթով՝ ներկայացնելով ամպային տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ անփոխարինելի պատկերացումներ։

Նրան կմիանա հիմնական բեմում նաև **Anton Babenko**-ն՝ **AWS Hero** և **Terraform**-ի մասնագետ, ով լայնորեն ճանաչված է իր ստեղծած ամենաշատ օգտագործվող Terraform AWS մոդուլների շնորհիվ։

Ձևավորված օրակարգը ներառում է նաև խորացված տեխնիկական **workshop lab**-եր, ինչպիսիք են՝ «Building Agentic Workflows on AWS»-ը՝ վարողներ **Amazon’s Generative AI Innovation Center**-ից, և «Building Generative AI Apps on AWS with CDK»-ն՝ անցկացվող **Epam Systems**-ի տեղական մասնագետի կողմից։

«Որպես միակ և առաջին միջոցառումը Հայաստանում, որը պաշտոնապես հովանավորվում է AWS-ի կողմից, մենք երաշխավորում ենք համաշխարհային չափանիշներին համապատասխան կազմակերպում և իրական արժեք մեր մասնակիցների համար։ Մենք արդեն ունենք 700+ գրանցված մասնակից, և այդ թիվն արդեն ինքնին խոսում է», — նշել է **Kristine Armiyants**-ը, **AWS User Group**-ի հիմնադիր և ղեկավար։

Միջոցառումը հնարավոր է դարձել հովանավորների աջակցության շնորհիվ, որոնց թվում են՝ **AUA Akian College of Science and Engineering**, **Adobe**, **DasMeta**, **JetBrains**, և **Grid Dynamics**։

Ավելին խոսնակների, թեմաների և օրակարգի մասին:

**AWS Community Day Armenia 2025**-ը կներկայացնի տեղական և միջազգային փորձագետների տպավորիչ կազմ, ովքեր ելույթ կունենան **cloud architecture**, **DevOps**, **infrastructure as code**, **serverless**, և **generative AI** թեմաներով։ Համայնքի անդամները կստանան առաջնային պատկերացում AWS-ի վետերաններից, գործնական **hands-on sessions**՝ ինժեներների կողմից և օրինակներ՝ տարբեր ոլորտներում **cloud innovation**-ի կիրառման վերաբերյալ։

AWS-ի միջոցով կառուցող, տեղակայող կամ մասշտաբավորող մասնագետները, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաներով և նորարարությամբ հետաքրքրված բոլոր անձիք ջերմորեն հրավիրվում են միանալու **AWS User Group Armenia**-ին և մասնակցելու **Community Day 2025 Armenia**միջոցառմանը։

Մասնակցությունը անվճար է, սակայն նախապես գրանցվելը պարտադիր է։

**Workshop**-ներին մասնակցելու համար մասնակիցները պետք է իրենց **laptop**-ները բերեն։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)