---
title: "AUA EPIC միջոցառումներ Հայաստանում | HR Drone"
description: "Ամերիկյան համալսարանի (AUA) Entrepreneurship and Product Innovation Center-ը (EPIC) հարթակ է, որը նպաստում է ձեռնարկատիրական կրթության զարգացմանը…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/aua-epic"
locale: hy
meta:
  "og:description": "Ամերիկյան համալսարանի (AUA) Entrepreneurship and Product Innovation Center-ը (EPIC) հարթակ է, որը նպաստում է ձեռնարկատիրական կրթության զարգացմանը…"
  "og:title": "AUA EPIC միջոցառումներ Հայաստանում"
  "twitter:description": "Ամերիկյան համալսարանի (AUA) Entrepreneurship and Product Innovation Center-ը (EPIC) հարթակ է, որը նպաստում է ձեռնարկատիրական կրթության զարգացմանը…"
  "twitter:title": "AUA EPIC միջոցառումներ Հայաստանում"
---

![AUA EPIC logo](https://r.hrdrone.am/api/image/width=240,height=240,quality=85,format=webp/s3/activity-hub/events/logos/019e2a73-c901-754a-a34b-6184bcc43d23.png)

**բարձրագույն կրթության, ստարտափ ինկուբացիայի և ձեռնարկատիրության ոլորտներ**

# **AUA EPIC ****միջոցառումներ**

Ամերիկյան համալսարանի (AUA) Entrepreneurship and Product Innovation Center-ը (EPIC) հարթակ է, որը նպաստում է ձեռնարկատիրական կրթության զարգացմանը, միջդիսցիպլինար համագործակցությանը և ստարտափների ինկուբացիային։ EPIC-ի նպատակն է ձևավորել գիտելիքներով, արդյունավետությամբ և փորձով օժտված ձեռնարկատերեր, որոնք կկարողանան արձագանքել Հայաստանի և աշխարհի ժամանակակից պահանջներին։ EPIC-ը ստեղծում է ամբողջական էկոհամակարգ AUA-ի սկսնակ ձեռնարկատերերի համար՝ առաջարկելով բարձրակարգ ենթակառուցվածքներ և համատեղ աշխատանքային տարածքներ, ծրագրեր և միջոցառումներ, ինչպես նաև մասնագիտական մենթորների, խորհրդատուների և ներդրողների լայն ցանց։ Սկսնակ ձեռնարկատերերից կազմված թիմերը մրցութային կարգով մասնակցում են EPIC-ի ծրագրերին, որտեղ ստանում են ինկուբացիոն աջակցություն, ձեռնարկատիրական կրթություն, մենթորություն և այլ ռեսուրսներ՝ իրենց ստարտափների աճն ու զարգացումն ապահովելու համար։ EPIC-ի թիմերը, գտնվելով AUA-ի միջավայրում, օգտվում են նաև համալսարանի մի շարք հնարավորություններից՝ անվճար Legal and Technology Clinic-ից, ինժեներական նախատիպավորման լաբորատորիայից, գրադարանային և միջազգային թվային բազաներից, ինչպես նաև AUA-ի այլ ռեսուրսներից։ EPIC-ը կազմակերպում և հովանավորում է դասախոսություններ, ստարտափ համաժողովներ, հաքաթոններ և ոլորտային այցեր։ Կենտրոնը նաև համագործակցում է էկոհամակարգի այլ դերակատարների հետ՝ համատեղ կազմակերպելով, հյուրընկալելով և աջակցելով տարբեր միջոցառումների և ծրագրերի։ EPIC-ի առաքելությունն է AUA-ի ուսանողների և դասախոսների շրջանում խթանել ձեռնարկատիրության ընկալումն ու կիրառումը՝ նպաստելով բարձր ազդեցություն ունեցող բազմադիսցիպլինար նախաձեռնությունների ստեղծմանը։ Կենտրոնը ֆինանսավորվում է USAID-ի American Schools and Hospitals Abroad (ASHA) գրասենյակի և AUA-ի բարերար տիկին Սառա Չիթջյանի աջակցությամբ, ով մեծահոգաբար ստեղծել է EPIC-ի էնդաումենտ ֆոնդը։

2 միջոցառում

- [![How to Raise Chances to Get Investment for Your Startup - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019e2a6b-3c14-75dc-9382-5892fb47c2a8.png)<h3>**How to Raise Chances to Get Investment for Your Startup**</h3>Մայ 18 | 18:30 - 18:3040 Մարշալ Բաղրամյան պողոտա, Երևան 0019](https://hrdrone.am/hy/events/aua-epic/I0YKes-how-to-raise-chances-to-get-investment-for-your-startup)
- [![EPIC Jam: Green Innovation - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a10c79-5dfe-76a9-9c4d-41b12c0a74ed.png)<h3>**EPIC Jam: Green Innovation**</h3>Հոկ 24 | 10:00 - Հոկ 2540 Marshal Baghramyan Ave, Yerevan 0019, Armenia](https://hrdrone.am/hy/events/aua-epic/NPQTf9-epic-jam-green-innovation)