---
title: "Jira ավտոմատացումների և workflow-ների խորացված կառավարում՝ ScriptRunner-ով հնարավորությունների ընդլայնմամբ | Atlassian Community Yerevan | HR Drone"
description: "Միացե'ք մեր առաջիկա Atlassian համայնքի միջոցառմանը Երևանում, որը բացառիկ հնարավորություն է սովորելու և ոլորտի այլ մասնագետների հետ նոր կապեր…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/atlassian-community-yerevan/uSSUfU-mastering-jira-automation-workflows-and-extending-with-scriptrunner"
locale: hy
meta:
  "og:description": "Միացե'ք մեր առաջիկա Atlassian համայնքի միջոցառմանը Երևանում, որը բացառիկ հնարավորություն է սովորելու և ոլորտի այլ մասնագետների հետ նոր կապեր…"
  "og:title": "Jira ավտոմատացումների և workflow-ների խորացված կառավարում՝ ScriptRunner-ով հնարավորությունների ընդլայնմամբ | Atlassian Community Yerevan"
  "twitter:description": "Միացե'ք մեր առաջիկա Atlassian համայնքի միջոցառմանը Երևանում, որը բացառիկ հնարավորություն է սովորելու և ոլորտի այլ մասնագետների հետ նոր կապեր…"
  "twitter:title": "Jira ավտոմատացումների և workflow-ների խորացված կառավարում՝ ScriptRunner-ով հնարավորությունների ընդլայնմամբ | Atlassian Community Yerevan"
---

![Jira ավտոմատացումների և workflow-ների խորացված կառավարում՝ ScriptRunner-ով հնարավորությունների ընդլայնմամբ](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/public/019caa6f-69d6-71cb-a61e-e1b58680870e.png)

# **Jira ավտոմատացումների և workflow-ների խորացված կառավարում՝ ScriptRunner-ով հնարավորությունների ընդլայնմամբ**

[Կազմակերպիչ**Atlassian Community Yerevan**](https://hrdrone.am/hy/events/atlassian-community-yerevan)

## **Միջոցառման մասին**

Միացե'ք մեր առաջիկա Atlassian համայնքի միջոցառմանը Երևանում, որը բացառիկ հնարավորություն է սովորելու և ոլորտի այլ մասնագետների հետ նոր կապեր ստեղծելու համար։

📅 Մարտի 21 🕜 14:00 📍 «Վան» Բիզնես Կենտրոն, Թումանյան 23 🇦🇲🇬🇧 Ձևաչափ՝ երկու ելույթ հայերեն (օֆլայն խոսնակ), մեկ ելույթ անգլերեն (օնլայն խոսնակ)

Մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր։

Միջոցառման ընթացքում մասնակիցները՝ • Կծանոթանան Jira-ում workflow-ների մանրամասներին և ավտոմատացման լավագույն փորձին։ • Կսովորեն, թե ինչպես կապել workflow-ն և automation-ը՝ առավել արդյունավետ գործընթացներ ձևավորելու համար։ • Կբացահայտեն, թե ինչպես է ScriptRunner-ը ընդլայնում Jira-ի հնարավորությունները և երբ է նպատակահարմար այն կիրառել։ • Կլսեն ինչպես լոկալ մասնագետների, այնպես էլ միջազգային խոսնակի փորձը։ • Կստեղծեն նոր կապեր Atlassian ադմինների, նախագծերի կառավարման և ոլորտի այլ մասնագետների հետ։

Եվ իհարկե, կմասնակցեք վիկտորինային․ հաղթողին սպասվում է անակնկալ նվեր: 🎉

Խոսնակներ. • Մարիամ Հովհաննիսյան, Atlassian System Administrator, ով գործնական օրինակներով կներկայացնի Jira workflow-ների և automation-ի մանրամասները։ • Արփի Կիզողյան, Atlassian System Administrator, ով կցուցադրի, թե ինչպես է ScriptRunner-ը ընդլայնում գործընթացները և երբ է այն առավել արդյունավետ։ • Ռոբերտ Բեյլի, Customer Success Team Lead - ScriptRunner, ով կներկայացնի ScriptRunner-ի նոր հնարավորությունները և կիրառումը։

Կարևոր նշումներ. • Միջոցառումը անվճար է՝ գրանցումը պարտադիր։ • Տեղերի քանակը սահմանափակ է, ուստի խորհուրդ է տրվում գրանցվել հնարավորինս շուտ։

Գրանցվե՛ք հիմա և միացե՛ք Ձեր թիմի հետ միասին․

Շարունակենք միասին զարգացնել Atlassian համայնքը Հայաստանում։ 💙

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)