---
title: "Atlassian միջավայրերի միգրացիաների իրական փորձը | Atlassian Community Yerevan | HR Drone"
description: "Ուրախ եմ հրավիրել Ձեզ և Ձեր թիմին մասնակցելու առաջիկա Atlassian համայնքի միջոցառմանը՝ “Beyond the Migration Button: The Reality of Atlassian…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/atlassian-community-yerevan/ROoKgj-beyond-the-migration-button-the-reality-of-atlassian-migrations"
locale: hy
meta:
  "og:description": "Ուրախ եմ հրավիրել Ձեզ և Ձեր թիմին մասնակցելու առաջիկա Atlassian համայնքի միջոցառմանը՝ “Beyond the Migration Button: The Reality of Atlassian…"
  "og:title": "Atlassian միջավայրերի միգրացիաների իրական փորձը | Atlassian Community Yerevan"
  "twitter:description": "Ուրախ եմ հրավիրել Ձեզ և Ձեր թիմին մասնակցելու առաջիկա Atlassian համայնքի միջոցառմանը՝ “Beyond the Migration Button: The Reality of Atlassian…"
  "twitter:title": "Atlassian միջավայրերի միգրացիաների իրական փորձը | Atlassian Community Yerevan"
---

![Atlassian միջավայրերի միգրացիաների իրական փորձը](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/public/01a02437-57e6-753e-b002-23d1e4cef2f0.png)

# **Atlassian միջավայրերի միգրացիաների իրական փորձը**

[Կազմակերպիչ**Atlassian Community Yerevan**](https://hrdrone.am/hy/events/atlassian-community-yerevan)

## **Միջոցառման մասին**

Ուրախ եմ հրավիրել Ձեզ և Ձեր թիմին մասնակցելու առաջիկա Atlassian համայնքի միջոցառմանը՝ “Beyond the Migration Button: The Reality of Atlassian Migrations”, որը նվիրված է Atlassian միջավայրերի միգրացիաների իրական փորձին՝ բացահայտելու, թե ինչ է տեղի ունենում միգրացիայի ընթացքում՝ պարզապես տվյալները մեկ միջավայրից մյուսը տեղափոխելուց այն կողմ։

Մայիսի 19, 15:00 A1 Art Space, Խաչատուր Աբովյան 1, Երևան Մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր Լեզու՝ հայերեն

Միջոցառման ընթացքում մասնակիցները՝ Կծանոթանան Atlassian միգրացիաների տարբեր սցենարներին։ Կքննարկեն միգրացիաների վերաբերյալ տարածված սխալ պատկերացումները։ Կուսումնասիրեն միգրացիայի պլանավորման հիմնական քայլերը։ Կծանոթանան իրական միգրացիաների ընթացքում առաջացող տեխնիկական մարտահրավերներին։ Կմասնակցեն ինտերակտիվ խաղերի: Կստեղծեն նոր կապեր Jira ադմինիստրատորների, ITSM մասնագետների, Atlassian օգտատերերի և համայնքի այլ անդամների հետ։

🎤 Խոսնակ Լիլիթ Երիցյան - ավագ Jira ադմինիստրատոր և միգրացիայի մասնագետ Լիլիթը կկիսվի միգրացիաների իրական փորձով, հետաքրքիր իրավիճակներով և գործնական դասերով, որոնք ձեռք է բերել Atlassian միջավայրերի և միգրացիոն գործընթացների հետ աշխատելու ընթացքում։

Կարևոր նշումներ Միջոցառումն անվճար է, սակայն գրանցումը՝ պարտադիր: Միջոցառումն օֆֆլայն է և անցկացվելու է հայերենով: Տեղերը սահմանափակ են, ուստի խորհուրդ է տրվում գրանցվել հնարավորինս շուտ։

Շարունակենք միասին զարգացնել Atlassian համայնքը Հայաստանում։ 💙 Սիրով սպասում ենք Ձեզ և Ձեր թիմին։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)