---
title: "From Tickets to Documentation: Streamlining Collaboration Between Jira and Confluence | Atlassian Community Yerevan | HR Drone"
description: "Մենք ուրախ ենք հրավիրել ձեզ Atlassian Community Event Yerevan-ի 3-րդ հանդիպմանը։🎉 Միացեք մեզ՝ գիտելիքների փոխանակման, գործնական փորձի և համայնքի հետ…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/atlassian-community-yerevan/5nRX5C-from-tickets-to-documentation-streamlining-collaboration-between-jira-and-confluence"
locale: hy
meta:
  "og:description": "Մենք ուրախ ենք հրավիրել ձեզ Atlassian Community Event Yerevan-ի 3-րդ հանդիպմանը։🎉 Միացեք մեզ՝ գիտելիքների փոխանակման, գործնական փորձի և համայնքի հետ…"
  "og:title": "From Tickets to Documentation: Streamlining Collaboration Between Jira and Confluence | Atlassian Community Yerevan"
  "twitter:description": "Մենք ուրախ ենք հրավիրել ձեզ Atlassian Community Event Yerevan-ի 3-րդ հանդիպմանը։🎉 Միացեք մեզ՝ գիտելիքների փոխանակման, գործնական փորձի և համայնքի հետ…"
  "twitter:title": "From Tickets to Documentation: Streamlining Collaboration Between Jira and Confluence | Atlassian Community Yerevan"
---

![From Tickets to Documentation: Streamlining Collaboration Between Jira and Confluence](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/public/2fd41860-c2ba-11f0-a678-796136a04b8b.png)

# **From Tickets to Documentation: Streamlining Collaboration Between Jira and Confluence**

[Կազմակերպիչ**Atlassian Community Yerevan**](https://hrdrone.am/hy/events/atlassian-community-yerevan)

## **Միջոցառման մասին**

Մենք ուրախ ենք հրավիրել ձեզ **Atlassian Community Event Yerevan-ի 3-րդ հանդիպմանը**։🎉

Միացեք մեզ՝ գիտելիքների փոխանակման, գործնական փորձի և համայնքի հետ նեթվորքինգի համար, որտեղ կքննարկենք, թե ինչպես թիմերը կարող են արդյունավետ համագործակցել **Jira**-ի և **Confluence**-ի միջև՝ աշխատանքային հոսքերը պարզեցնելու, փաստաթղթավորումը կատարելագործելու և բոլորին ներգրաված պահելու համար։

💡 **Bonus Fun!** Փորձեք Ձեզ մեր **Confluence Quiz**-ում․ հաղթողին սպասում է հատուկ անակնկալ։

📆 **Ամսաթիվ**․ Դեկտեմբերի 7 🕜 **Ժամ**․ 13:30 📍 **Վայր**․ “Van Business Center”, Թումանյան 23, Երևան 🎫 **Մուտք՝ անվճար (նախնական գրանցումով)** 🇦🇲 **Լեզու**․ Հայերեն

**Խոսնակներ****Անահիտ Սուքասյան**, Atlassian Community Champion of Yerevan, ով կներկայացնի Team ’25 Europe միջոցառման կարևորագույն նորությունները, առաջիկա համայնքային նախաձեռնությունները և ինչ է սպասվում Atlassian-ի աճող հայկական համայնքին։

**Լիլիթ Երիցյան**, Senior Atlassian Administrator & Migration Specialist, որը կխոսի փաստաթղթավորման և նախագծերի կառավարման կապն ամուր պահելու կարևորության մասին, ցույց կտա՝ ինչպես օգտագործել Confluence-ը տեխնիկական փաստաթղթավորման համար, ինչպես նաև կներկայացնի գործնական աշխատանքային հոսքերի օրինակներ ադմինների և գրողների համար։

**Հերմինե Մնացականյան**, Technical Writer, որը կբացատրի, թե ինչպես են տեխնիկական գրողները կիրառում Confluence-ը իրենց առօրյա աշխատանքի մեջ։ Դասընթացը կներառի նաև խնդիրներ ու լուծումներ՝ ներկայացնելով պրակտիկ մոտեցումները, և կավարտվի արդյունավետ և համագործակցային փաստաթղթավորում վարելու լավագույն փորձերով։

**Օրակարգ**

**Welcome & Opening Remarks****Ներածություն և միջոցառման ընդհանուր ներկայացում** (3–4 րոպե) **Team ’25 Europe** միջոցառման կարևորագույն պահեր (10–15 րոպե) Առաջիկա համայնքային նախաձեռնություններ (10 րոպե)

**Session 1:****From Tickets to Documentation: Streamlining Collaboration Between Jira and Confluence***Տևողությունը՝ 40–45 րոպե*

- Ներածություն (3–5 րոպե)
- Confluence-ը որպես փաստաթղթավորման հարթակ (8–10 րոպե)
- Jira-ի և Confluence-ի կապում (10 րոպե)
- Փաստաթղթավորման աշխատանքային հոսք՝ առանց պլագինների (8–10 րոպե)
- Ընդլայնված հնարքներ և լավագույն փորձեր (5 րոպե)
- Հարց ու պատասխան (5 րոպե)

**Session 2:****How Technical Writers Use Confluence: Challenges & Workarounds***Տևողությունը՝ 20–25 րոպե*

- Ներածություն (2–3 րոպե)
- Ինչպես են տեխնիկական գրողները օգտագործում Confluence-ը (5–6 րոպե)
- Ուղիղ ցուցադրում (5–7 րոպե)
- Խնդիրներ և լուծումներ (4–5 րոպե)
- Լավագույն փորձեր և հիմնական ուղերձներ (2–3 րոպե)
- Հարց ու պատասխան (2–3 րոպե)
-

**Շփում և նեթվորքինգի ժամանակ***Տևողությունը՝ 20–30 րոպե* Դասախոսություններից հետո մնացեք բաց շփման համար՝ ծանոթացեք Atlassian ադմինիստրատորների, նախագծերի մենեջերների, տեխնիկական գրողների և Atlassian-ի հետաքրքրված մասնակիցների հետ՝ թեթև խորտիկների և սուրճի շրջապատում։

**Գրանցվեք հիմա և միացեք քննարկմանը։**

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)