---
title: "Զբոսաշրջության միջազգային ցուցահանդես 2025 | ARMENIAN TOURISM FEDERATION | HR Drone"
description: "ITF-ի մասին Աշխարհն ավելի մոտ, քան երբևէ Բարի գալուստ International Tourism Fair Armenia 2025 — առաջին զբոսաշրջության միջազգային…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/armenian-tourism-federation/32yJM0-itf-international-tourism-fair-armenia-2025"
locale: hy
meta:
  "og:description": "ITF-ի մասին Աշխարհն ավելի մոտ, քան երբևէ Բարի գալուստ International Tourism Fair Armenia 2025 — առաջին զբոսաշրջության միջազգային…"
  "og:title": "Զբոսաշրջության միջազգային ցուցահանդես 2025 | ARMENIAN TOURISM FEDERATION"
  "twitter:description": "ITF-ի մասին Աշխարհն ավելի մոտ, քան երբևէ Բարի գալուստ International Tourism Fair Armenia 2025 — առաջին զբոսաշրջության միջազգային…"
  "twitter:title": "Զբոսաշրջության միջազգային ցուցահանդես 2025 | ARMENIAN TOURISM FEDERATION"
---

![Զբոսաշրջության միջազգային ցուցահանդես 2025](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/89eee5b0-c6c4-11f0-904c-d7d300c1733b.jpg)

# **Զբոսաշրջության միջազգային ցուցահանդես 2025**

[Կազմակերպիչ**ARMENIAN TOURISM FEDERATION**](https://hrdrone.am/hy/events/armenian-tourism-federation)

## **Միջոցառման մասին**

ITF-ի մասին Աշխարհն ավելի մոտ, քան երբևէ

Բարի գալուստ International Tourism Fair Armenia 2025 — առաջին զբոսաշրջության միջազգային ցուցահանդես-համաժողովը Հայաստանում, որը կայանալու է 2025 թվականի Նոյեմբերի 21-ից 23-ը, Մերիդիան Էքսպո կենտրոնում:

International Tourism Fair Armenia (ITF Armenia 2025)-ը ավելին է, քան պարզապես տուրիստական EXPO. այն դառնալու է զբոսաշրջության միջազգային խաչմերուկ, որտեղ ձևավորվում են նոր հնարավորություններ և բազում համագործակցություններ:

Միջոցառումը լինելու է կապերի, գաղափարների և փորձառությունների միավորման կենտրոն, համախմբելով ոլորտի առաջատար կազմակերպություններին և ճամփորդության սիրահարներին՝ ընդլայնելու իրենց գործնական կապերը և բացահայտելու նոր ուղղությունները:

Ինչպես միջոցառման լոգոն, ցուցահանդեսն ու համաժողովը ևս արտացոլում են ուղիների միավորում ու համագործակցության նոր երթուղիների ստեղծումը: Անկախ նրանից, թե գալիս եք որպես այցելու նոր փորձառություններ գտնելու կամ որպես մասնակից Ձեր բիզնեսն ընդլայնելու, ITF Armenia 2025-ը ձեր հարթակն է աշխարհը նորովի բացահայտելու համար:

Այստեղ Ձեզ սպասում են ծովափնյա հանգիստի ու արկածային ճամփորդությունների, էկոտուրիզմի ու շքեղ ուղևորությունների լավագույն առաջարկները: Առաջատար զբոսաշրջային գործակալությունները, ազգային տաղավարները, ավիաընկերությունները, հյուրանոցներն ու ռեստորանները կծանոթացնեն ոլորտի վերջին միտումներին, իսկ B2B հատվածն ու քննարկումները կդառնան գործնական կապերի զարգացման և գիտելիքի փոխանակման կատարյալ միջավայր:

Միացեք մեզ Նոյեմբերի 21-ից 23-ը, Երևանի սրտում, և դարձրեք Ձեր ճամփորդական երազանքները իրականություն:

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)