---
title: "ARMENIAN TOURISM FEDERATION միջոցառումներ Հայաստանում | HR Drone"
description: "Տուրիզմի հայկական ֆեդերացիան ստեղծվել է 2018 թվականի օգոստոսի 2-ի հիմնադիր ժողովի որոշմամբ՝ 2004 թվականից գործող Հայաստանի ներգնա տուրօպերատորների…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/armenian-tourism-federation"
locale: hy
meta:
  "og:description": "Տուրիզմի հայկական ֆեդերացիան ստեղծվել է 2018 թվականի օգոստոսի 2-ի հիմնադիր ժողովի որոշմամբ՝ 2004 թվականից գործող Հայաստանի ներգնա տուրօպերատորների…"
  "og:title": "ARMENIAN TOURISM FEDERATION միջոցառումներ Հայաստանում"
  "twitter:description": "Տուրիզմի հայկական ֆեդերացիան ստեղծվել է 2018 թվականի օգոստոսի 2-ի հիմնադիր ժողովի որոշմամբ՝ 2004 թվականից գործող Հայաստանի ներգնա տուրօպերատորների…"
  "twitter:title": "ARMENIAN TOURISM FEDERATION միջոցառումներ Հայաստանում"
---

![ARMENIAN TOURISM FEDERATION logo](https://r.hrdrone.am/api/image/width=240,height=240,quality=85,format=webp/s3/activity-hub/events/logos/0ed7e910-c6d5-11f0-904c-d7d300c1733b.jpg)

**Տուրիզմ**

# **ARMENIAN TOURISM FEDERATION ****միջոցառումներ**

Տուրիզմի հայկական ֆեդերացիան ստեղծվել է 2018 թվականի օգոստոսի 2-ի հիմնադիր ժողովի որոշմամբ՝ 2004 թվականից գործող Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության վերակազմավորման ճանապարհով և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը: Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունն էական դերակատարում է ունեցել Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության մեջ, ակտիվ և արդյունավետ համագործակցել է ՀՀ պետական և մասնավոր հատվածի գործընկերների հետ, այդ թվում նաև միջազգային համագործակցության շրջանակներում\` ի նպաստ Հայաստանում և Արցախում զբոսաշրջության կայուն զարգացման: Ֆեդերացիան, ի դեմս իր իրավանախորդ Ներգնա տուրօպերատորների միության, մասնակցել է նաև Հայաստանում ՄԱԿ ԶՀԿ աֆիլացված անդամների տարեկան համաժողովին, ինչպես նաև 2012 թ-ին ՄԱԿ ԶՀԿ «Universal Values in 21st Century: How Can Tourism Make a Difference» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպմանը և վերջինիս շրջանակներում ստորագրել ՄԱԿ ԶՀԿ Զբոսաշրջության Էթիկայի Համաշխարհային Կանոնագիրքն ընդունելու պարտավորություն: 2019 թվականից Ֆեդերացիան հանդիսանում է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամ։

2 միջոցառում

- [![Զբոսաշրջության միջազգային ցուցահանդես 2025 - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/89eee5b0-c6c4-11f0-904c-d7d300c1733b.jpg)<h3>**Զբոսաշրջության միջազգային ցուցահանդես 2025**</h3>Նոյ 21 | 11:00 - 19:00Ոսկերիչների 1, Երևան](https://hrdrone.am/hy/events/armenian-tourism-federation/32yJM0-itf-international-tourism-fair-armenia-2025)
- [![Meta Business Suite \& Ads Manager - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019c76a1-b37c-75fb-acf1-95a25509299f.jpg)<h3>**Meta Business Suite & Ads Manager**</h3>Մար 02 | 17:30 - 19:0026ա Մովսես Խորենացի](https://hrdrone.am/hy/events/armenian-tourism-federation/IXtPTF-meta-business-suite-and-ads-manager)