---
title: "«Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» ազգային համաժողով | Armenian Progressive Youth | HR Drone"
description: "Համայնքային երիտասարդական քաղաքականություններին նվիրված ազգային համաժողովի գրանցումն արդեն բաց է: Ս․թ․ ապրիլի 15-16-ը Երևանում տեղի կունենա…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/armenian-progressive-youth/jtrjYi-the-national-conference-on-youth-policies-in-communities"
locale: hy
meta:
  "og:description": "Համայնքային երիտասարդական քաղաքականություններին նվիրված ազգային համաժողովի գրանցումն արդեն բաց է: Ս․թ․ ապրիլի 15-16-ը Երևանում տեղի կունենա…"
  "og:title": "«Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» ազգային համաժողով | Armenian Progressive Youth"
  "twitter:description": "Համայնքային երիտասարդական քաղաքականություններին նվիրված ազգային համաժողովի գրանցումն արդեն բաց է: Ս․թ․ ապրիլի 15-16-ը Երևանում տեղի կունենա…"
  "twitter:title": "«Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» ազգային համաժողով | Armenian Progressive Youth"
---

![«Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» ազգային համաժողով](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/019d2b17-6ff9-77be-9d91-4508c9c02a43.jpg)

# **«Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» ազգային համաժողով**

[Կազմակերպիչ**Armenian Progressive Youth**](https://hrdrone.am/hy/events/armenian-progressive-youth)

## **Միջոցառման մասին**

Համայնքային երիտասարդական քաղաքականություններին նվիրված ազգային համաժողովի գրանցումն արդեն բաց է: Ս․թ․ ապրիլի 15-16-ը Երևանում տեղի կունենա «Երիտասարդական քաղաքականությունները համայնքներում» ազգային համաժողովը, որը մեկ հարթակի շուրջ կհամախմբի ՏԻՄ-երի ներկայացուցիչներին, երիտասարդության հարցերով զբաղվող պետական գերատեսչությունների, երիտասարդական կազմակերպությունների, նախաձեռնությունների և երիտասարդական կենտրոնների ներկայացուցիչներին, ինչպես նաև երիտասարդական աշխատողներին և ոլորտային փորձագետներին։ Համաժողովի նպատակն է քննարկել ՀՀ համայնքներում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի իրականացման գործընթացը և աջակցել ՏԻՄ-երին և երիտասարդական կազմակերպություններին՝ համագործակցային, մասնակցային և փաստահեն երիտասարդական քաղաքականությունների մշակման գործում։ Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․ մարտի 31 Միացե՛ք և դարձե՛ք ձեր համայնքի երիտասարդական քաղաքականության ձևավորման ակտիվ մասնակիցը։

---

Համաժողովը կազմակերպվում է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական փաստաթղթերի մշակման գործընթացի շրջանակներում՝ Եվրոպական Միության և Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)