---
title: "Էսթետիկ և ֆունկցիոնալ օրթոդոնտիկ վերականգնում | AOA | HR Drone"
description: "🎯 Հարգելի բժիշկներ և կլինիկական օրդինատորներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի…"
canonical_url: "https://hrdrone.am/hy/events/aoa/svfFFA-aesthetic-and-functional-orthodontic-rehabilitation"
locale: hy
meta:
  "og:description": "🎯 Հարգելի բժիշկներ և կլինիկական օրդինատորներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի…"
  "og:title": "Էսթետիկ և ֆունկցիոնալ օրթոդոնտիկ վերականգնում | AOA"
  "twitter:description": "🎯 Հարգելի բժիշկներ և կլինիկական օրդինատորներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի…"
  "twitter:title": "Էսթետիկ և ֆունկցիոնալ օրթոդոնտիկ վերականգնում | AOA"
---

![Էսթետիկ և ֆունկցիոնալ օրթոդոնտիկ վերականգնում](https://r.hrdrone.am/api/image/width=1696,height=904,quality=85,format=webp/s3/activity-hub/covers/4505d160-a731-11ef-9fbe-634ee6b206b4.jpeg)

# **Էսթետիկ և ֆունկցիոնալ օրթոդոնտիկ վերականգնում**

[Կազմակերպիչ**AOA**](https://hrdrone.am/hy/events/aoa)

## **Միջոցառման մասին**

🎯 Հարգելի բժիշկներ և կլինիկական օրդինատորներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի, Ալֆաստոմ կլինիկայի և AO ( American Orthodontics) ընկերության նախաձեռնությամբ, կրկին Հայաստանում է լինելու բժիշկ-օրթոդոնտ Պաոլո Մանզոն ( Italy 🇮🇹 ) \` ներկայացնելու «Էսթետիկ և ֆունկցիոնալ օրթոդոնտիկ վերականգնում » թեմայով զեկույց։

📚 Բժիշկ Պաոլո Մանզոն տարբեր երկրներում դասախոսություններ է կարդացել սեմինարների, ձեռքի հմտության դասընթացների և կոնգրեսների ժամանակ հետևյալ թեմաներով. միջդիսցիպլինար բուժումներ, լինգվալ օրթոդոնտիա, տոռկի կառավարում և բուժման ավարտական փուլ, բիոմեխանիկա և կմախքային հենարան, II դասի անոմալիաներ, արհեստական բանականությունն օրթոդոնտիայում և միջդիսցիպլինար բուժման մոնիթորինգ։

📍Վայրը \` DoubleTree by Hilton հյուրանոց (Գրիգոր Լուսավորչի փողոց, 4/2 )

🗓 Օրը\` 07.12.24

🕛Ժամը\`8։30-9:00 մասնակիցների գրանցում

9։00-10:30 լեկցիա

10:30-11:00 սուրճի ընդմիջում

11:00-12:30 լեկցիա

12:30-13:30 ճաշի ընդմիջում

13:30-15:00 լեկցիա

15:00-15:30 սուրճի ընդմիջում

15:30-17:00 լեկցիա

🎯 Մասնակցության արժեքը \`

Բժիշկների համար - 80000 դրամ

AOA անդամ բժիշկների համար-70000 դրամ

Կլինիկական օրդինատորների համար- 50000 դրամ

AOA անդամ կլինիկական օրդինատորների համար - 40000 դրամ

🎯 Գրանցումների և հարցերի համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարին \` 091883766 Սեդա:

## **Այլ միջոցառումներ**

[![ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/019f8a3b-a5d3-759c-9921-cb956d199e21.png)<h3>**ՀՀ հարկային օրենսգիրքը սկզբից մինչև վերջ**</h3>Օգս 06 | 19:00 - Նոյ 17 | 21:30Սարմենի փողոց 1, Երևան 0009, Հայաստան։](https://hrdrone.am/hy/events/gortsq-spy/Bk7pxt-ra-tax-code-from-start-to-finish) [![Software Testing with AI-Assisted Practice - Career event in Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=1280,height=722,quality=80/s3/activity-hub/covers/01a06765-4552-7629-806e-b8a560b54d67.png)<h3>**Software Testing with AI-Assisted Practice**</h3>Սեպ 07 | 19:00 - Դեկ 140005 80, 5G76+5X9, 5 Tigran Mets Ave, Yerevan](https://hrdrone.am/hy/events/armstqb/Pok74s-software-testing-with-ai-assisted-practice)