---
title: "Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ | HR Drone"
description: "Աշխատանքային էթիկան ընկերությունում դրական և առողջ միջավայրի ձևավորման, ինչպես նաև առաջընթացի և արդյունավետության ապահովման կարևորագույն հենակետերից մեկն է։"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/work-ethics-recruitment"
last_updated: 2025-04-30
locale: hy
meta:
  "og:description": "Աշխատանքային էթիկան ընկերությունում դրական և առողջ միջավայրի ձևավորման, ինչպես նաև առաջընթացի և արդյունավետության ապահովման կարևորագույն հենակետերից մեկն է։"
  "og:image": "https://hrdrone.am/blog-images/covers/hrm-ethics.png"
  "og:image:alt": "Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ"
  "og:image:type": image/png
  "og:title": "Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ"
  "twitter:description": "Աշխատանքային էթիկան ընկերությունում դրական և առողջ միջավայրի ձևավորման, ինչպես նաև առաջընթացի և արդյունավետության ապահովման կարևորագույն հենակետերից մեկն է։"
  "twitter:image": "https://hrdrone.am/blog-images/covers/hrm-ethics.png"
  "twitter:image:alt": "Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ"
  "twitter:title": "Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ"
---

> Index of every page on this site: [llms.txt](https://hrdrone.am/llms.txt)

# **Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ**

![Արփինե Մանուկյան](https://hrdrone.am/blog-images/avatars/arpine-manukyan.jpg)

**Արփինե Մանուկյան**

ՄՌԿ մասնագետ, «Արփիսոլար» ՍՊԸ

30 ապր, 2025·6 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fwork-ethics-recruitment) [Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fwork-ethics-recruitment&text=%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%20%D5%A4%D6%80%D5%BD%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%20%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%A3%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fwork-ethics-recruitment)

![Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ](https://hrdrone.am/blog-images/covers/hrm-ethics.png)

Աշխատանքային էթիկան ընկերությունում դրական և առողջ միջավայրի ձևավորման, ինչպես նաև առաջընթացի և արդյունավետության ապահովման կարևորագույն հենակետերից մեկն է: Այն արտացոլում է՝ ինչպես է աշխատողը կատարում իր գործառույթները, փոխհարաբերվում գործընկերների և ղեկավարների հետ, ի վերջո՝ պահպանում Ընկերության ներքին ընթացակարգերը:

Աշխատանքային էթիկայի դրսևորումը սկսվում է աշխատանքի դիմելիս թեկնածուի կողմից ներկայացված ինքնակենսագրականից և արտացոլվում է աշխատանքային հարաբերությունների բոլոր փուլերում՝ ընդհուպ մինչև այդ հարաբերությունների ավարտը: Այն երբեք չի կարող դադարեցվել կամ ընդհատվել, քանի որ հանդիսանում է անձի արժեհամակարգի մասը: Աշխատանքային էթիկան ձևավորվում է անձի սոցիալականացմանը զուգահեռ և դառնում իր էության մի մասը:

Ահա թե ինչու, սկսած հավաքագրման գործընթացից, ՄՌԿ մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում թեկնածուի մոտ աշխատանքային էթիկայի դրսևորումներին և, աշխատանքային մյուս պահանջներին հավասարապես՝ ենթարկելով համարժեք գնահատման:

Իսկ ի՞նչն է մատնանշում, որ թեկնածուն չի բավարարում աշխատանքային էթիկայի նորմերին, որո՞նք են այդ կարմիր դրոշները, որոնք հայտնվում են ՄՌԿ մասնագետների ուշադրության կենտրոնում հավաքագրման ընթացքում:

## Կարմիր դրոշներ հավաքագրման գործընթացում ⁠

Ստորև ներկայացված են այդ ցուցանիշներից մի քանի առավել ակնհայտները՝

### Պատասխանատվության և ճշտապահության բացակայություն ⁠

Օրինակ՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից՝ հարցազրույցներից ուշացումները, հարցազրույցին չներկայանալը կամ վերջին պահին հանդիպումը չեղարկելը՝ առանց հիմնավորման:

### Անկեղծության և թափանցիկության բացակայություն ⁠

Օրինակ՝ ինքնակենսագրականում ներկայացված ոչ ճշգրիտ տեղեկատվությունը, հարցազրույցի ժամանակ հնչեցված հակասող պատասխանները կամ թյուր տեղեկատվությունը նախորդ փորձի, հմտությունների վերաբերյալ:

Ազնվությունը աշխատանքային էթիկայի հիմքերից մեկն է: Եթե թեկնածուն չի կարող ազնիվ լինել հարցազրույցի փուլում, ապա դժվար թե նա վստահելի աշխատող դառնա:

### Անհարգալից վերաբերմունքի դրսևորում ⁠

Օրինակ՝ հարցազրույցի ժամանակ կոպիտ, մեծամիտ կամ արհամարհական տոն թեկնածուի կողմից: Հարցազրուցավարին ընդհատելը, հնչեցված հարցերի անտեսումը, տարրական քաղաքավարության բացակայությունը վկայում է աշխատանքային էթիկայի բացակայության մասին:

### Հաղորդակցման էթիկայի բացակայություն ⁠

Օրինակ՝ բացասական երանգավորմամբ մեկնաբանություններ նախորդ գործատուների կամ գործընկերների մասին, խտրականության ենթատեքստով կամ անտեղի հումորներ հարցազրույցների ժամանակ:

### Առանց նախապատրաստման հարցազրույցին ներկայացում ⁠

Օրինակ՝ երբ թեկնածուն չգիտի ընկերության կամ հաստիքի անվանումը կամ դրսևորում է լիարժեք անտարբերություն հարցազրույցի ընթացքում, չի հստակեցնում անմիջական գործառույթները և պատասխանատվության շրջանակը, որը պետք է ստանձնի և այլն:

### Անփույթ արտաքին տեսք ⁠

Այո, սա ևս աշխատանքային էթիկայի մի մաս է կազմում: Երբ աշխատանքի ընդունվելու համար նախապես պայմանավորված հարցազրույցին թեկնածուն ներկայանում է թափթփված, անփույթ արտաքին տեսքով կամ օրինակ՝ զրուցում է մաստակի առկայությամբ:

## Դրական ցուցանիշներ ⁠

Վերոնշյալ կարմիր դրոշների բացակայությունը հիմք է եզրակացնելու, որ թեկնածուն պատասխանատու և հետևողական է, ինչպես նաև պատրաստ է աշխատելու կորպորատիվ միջավայրում:

Հավաքագրման փուլում թեկնածուի կողմից դրսևորվող անկեղծությունը, պատասխանատվությունը, ճշտապահությունը, կորպորատիվ միջավայրի և տեղեկատվության նկատմամբ գաղտնապահությունն ու հարգանքը, ինչպես նաև հաղորդակցման էթիկայի դրսևորումը մեծացնում եմ թեկնածուին տվալ հաստիքում դիտարկելու հավանականությունը:

## Երկկողմանի պատասխանատվություն ⁠

Անհրաժեշտ է ընդգծել նաև այն փաստը, որ աշխատանքային էթիկայի դրսևորումը գնահատում է ոչ միայն հավաքագրողը կամ գործատուն, այլ նաև թեկնածուն: Ուստի հավաքագրող թիմը ևս պետք է պահպանի աշխատանքային էթիկայի նորմերը: Միայն այս դեպքում է հնարավոր հիմք դնել արդյունավետ համագործակցության:

Աշխատանքային էթիկան հավաքագրման գործընթացում ձևավորում է կազմակերպության հեղինակությունն ու վստահելիությունը աշխատաշուկայում։

Կարդա նաև՝ [**ՄՌԿ ոլորտի էթիկական սկզբունքների**](https://hrdrone.am/hy/blog/hrm-ethical-principles) մասին։ Եթե թիմ ես համալրում, ծանոթացիր [**HR Drone-ը ընկերությունների համար**](https://hrdrone.am/hy/company) էջին, իսկ թափուր հաստիքի հայտարարությունը կազմիր [**AI Job Writer գործիքով**](https://hrdrone.am/hy/ai-job-writer)։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակի կողմից՝ նպաստելու էթիկական հավաքագրման մշակույթի զարգացմանը, հավասար հնարավորությունների ապահովմանը և արդար գործատու-աշխատող հարաբերությունների ձևավորմանը։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք Ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fwork-ethics-recruitment&text=%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%20%D5%A4%D6%80%D5%BD%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%20%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%A3%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF) [Կիսվել WhatsApp-ում](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fwork-ethics-recruitment%20%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%20%D5%A4%D6%80%D5%BD%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%20%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%A3%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fwork-ethics-recruitment) [Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fwork-ethics-recruitment) [Կիսվել X-ում](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fwork-ethics-recruitment&text=%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%A7%D5%A9%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%20%D5%A4%D6%80%D5%BD%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%20%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A1%D5%A3%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%20%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Fusion Soft (Live Vegas)](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1a1aa-faf8-73ae-ae45-729cf4c2b27b.png "Fusion Soft (Live Vegas)")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas/zNp94p-game-presenter)

[**Fusion Soft (Live Vegas)**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019caef1-83ac-7208-a2ec-2aa3bfa3ddc8.png "Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ")

### [**Վաճառքի մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy/EsWQws-vacharqi-masnaget)

[**Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Art Production](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/f3888510-21d0-11f0-9671-59729f8adfa6.png "Art Production")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/art-production/x1m7YO-game-presenter)

[**Art Production**](https://hrdrone.am/hy/jobs/art-production)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter - Night Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/Sxhpls-game-presenter-night-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գիշերային հերթափոխ · ԳրասենյակայինԿրտսեր

## Առնչվող հոդվածներ

[![ՄՌԿ էթիկա](https://hrdrone.am/blog-images/covers/hrm-ethics.jpg)**Ethics**7 րոպե ընթերցում<h2>**ՄՌԿ ոլորտի էթիկական սկզբունքները**</h2>ՄՌԿ ոլորտի էթիկական սկզբունքները և դրանց կարևորությունը կազմակերպություններում։ Գաղտնիություն, արդարություն, թափանցիկություն և պատասխանատվություն։![Լիլիթ Պապիկյան](https://hrdrone.am/blog-images/avatars/lilit-papikyan.jpg)**Լիլիթ Պապիկյան**09 ապր, 2025](https://hrdrone.am/hy/blog/hrm-ethical-principles)

[![«Կարիերայի կողմնացույց» ծրագիրը ԵՊՀ-ում՝ ուսանողներ, գործատուներ և ՄՌ մասնագետներ](https://hrdrone.am/blog-images/covers/career-compass-find-your-path-ysu-program.jpg)**Career**4 րոպե ընթերցում<h2>**«Կարիերայի կողմնացույց»՝ ուսանողների և գործատուների հարթակ**</h2>ԵՊՀ-ում մեկնարկած «Կարիերայի կողմնացույց» ծրագիրը կապ է ստեղծում ուսանողների և գործատուների միջև կարիերայի ճիշտ ուղի գտնելու համար![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**11 ապր, 2026](https://hrdrone.am/hy/blog/career-compass-ysu-event-overview)

[![Narek Hakobyan՝ ԵՊՀ Կարիերայի կողմնացույց ծրագրի պանելային քննարկմանը](https://hrdrone.am/blog-images/covers/narek-hakobyan-career-compass-ysu-panel-speaker.jpg)**Career**5 րոպե ընթերցում<h2>**Կարիերան սկսվում է ճիշտ հարցերից**</h2>ԵՊՀ-ի «Կարիերայի կողմնացույց» ծրագրի շրջանակում՝ գործատուների սպասելիքներ, ԱԲ գործիքների ճիշտ կիրառություն և ինքնաներկայացում![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**11 ապր, 2026](https://hrdrone.am/hy/blog/career-starts-with-right-questions)

```json
{"@context":"https://schema.org","@graph":[{"@id":"https://hrdrone.am/#website","@type":"WebSite","description":"Find your next job opportunity at HR Drone - the ultimate job matching platform","inLanguage":"hy-AM","name":"HR Drone","url":"https://hrdrone.am/","publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"},"translationOfWork":{"@id":"https://hrdrone.am/#website"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/work-ethics-recruitment#webpage","@type":"WebPage","dateModified":"2025-04-30","datePublished":"2025-04-30","description":"Աշխատանքային էթիկան ընկերությունում դրական և առողջ միջավայրի ձևավորման, ինչպես նաև առաջընթացի և արդյունավետության ապահովման կարևորագույն հենակետերից մեկն է։","inLanguage":"hy-AM","name":"Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ","url":"https://hrdrone.am/hy/blog/work-ethics-recruitment","breadcrumb":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/work-ethics-recruitment#breadcrumb"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy#website"},"potentialAction":[{"@type":"ReadAction","target":["https://hrdrone.am/hy/blog/work-ethics-recruitment"]}],"primaryImageOfPage":{"@id":"https://hrdrone.am/#logo"}},{"@id":"https://hrdrone.am/#identity","@type":"Organization","description":"The ultimate job matching platform for both candidates and employers","foundingDate":"2022","name":"HR Drone","url":"https://hrdrone.am","address":{"@type":"PostalAddress","addressCountry":"AM","addressLocality":"Yerevan"},"contactPoint":{"@type":"ContactPoint","telephone":"+37495880089","contactType":"customer service","availableLanguage":["English","Armenian"]},"logo":{"@id":"https://hrdrone.am/#logo"},"sameAs":["https://www.instagram.com/hr.drone/","https://www.linkedin.com/company/hr-drone/","https://www.facebook.com/app.hrdrone","https://t.me/hrdrone","https://www.youtube.com/@hr-drone","https://x.com/hr_drone"]},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/work-ethics-recruitment#article","@type":"Article","dateModified":"2025-04-30","datePublished":"2025-04-30","description":"Աշխատանքային էթիկան ընկերությունում դրական և առողջ միջավայրի ձևավորման, ինչպես նաև առաջընթացի և արդյունավետության ապահովման կարևորագույն հենակետերից մեկն է։","headline":"Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ","inLanguage":"hy-AM","thumbnailUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/hrm-ethics.png","author":{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1"},"image":{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/work-ethics-recruitment#webpage"},"mainEntityOfPage":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/work-ethics-recruitment#webpage"},"publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/work-ethics-recruitment#breadcrumb","@type":"BreadcrumbList","itemListElement":[{"@type":"ListItem","position":1,"name":"Գլխավոր","item":"https://hrdrone.am/hy"},{"@type":"ListItem","position":2,"name":"Բլոգ","item":"https://hrdrone.am/hy/blog"},{"@type":"ListItem","position":3,"name":"Աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ","item":"https://hrdrone.am/hy/blog/work-ethics-recruitment"}]},{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1","@type":"Person","jobTitle":"ՄՌԿ մասնագետ","name":"Արփինե Մանուկյան"},{"@id":"https://hrdrone.am/#logo","@type":"ImageObject","caption":"HR Drone","contentUrl":"https://hrdrone.am/images/blue-logo.svg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/images/blue-logo.svg"},{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1","@type":"ImageObject","contentUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/hrm-ethics.png","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/blog-images/covers/hrm-ethics.png"}]}
```