---
title: "Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում | HR Drone"
description: "Աշխատանքային շուկայում հաճախ հանդիպում են իրավիճակներ, երբ աշխատակիցներին առաջարկում են «փորձաշրջան» առանց վարձատրության"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/probation-period-payment"
last_updated: 2025-09-23
locale: hy
meta:
  "og:description": "Աշխատանքային շուկայում հաճախ հանդիպում են իրավիճակներ, երբ աշխատակիցներին առաջարկում են «փորձաշրջան» առանց վարձատրության"
  "og:image": "https://hrdrone.am/blog-images/covers/probation-period-payment.jpg"
  "og:image:alt": "Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում"
  "og:image:type": image/jpeg
  "og:title": "Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում"
  "twitter:description": "Աշխատանքային շուկայում հաճախ հանդիպում են իրավիճակներ, երբ աշխատակիցներին առաջարկում են «փորձաշրջան» առանց վարձատրության"
  "twitter:image": "https://hrdrone.am/blog-images/covers/probation-period-payment.jpg"
  "twitter:image:alt": "Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում"
  "twitter:title": "Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում"
---

> Index of every page on this site: [llms.txt](https://hrdrone.am/llms.txt)

# **Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում**

![Ազնիվ Գրիգորյան](https://hrdrone.am/blog-images/avatars/azniv-grigoryan.png)

**Ազնիվ Գրիգորյան**

ՄՌԿ և իրավաբանական բաժնի ղեկավար | FPWC

23 սեպ, 2025·8 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fprobation-period-payment) [Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fprobation-period-payment&text=%D4%B1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D5%9E%D6%84%20%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%20%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%20%D5%A7%20%D5%B9%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B2%D5%AB%D5%B6%20%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D6%84%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fprobation-period-payment)

![Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում](https://hrdrone.am/blog-images/covers/probation-period-payment.jpg)

Աշխատանքային շուկայում հաճախ հանդիպում են իրավիճակներ, երբ աշխատակիցներին առաջարկում են «փորձաշրջան» առանց վարձատրության։ Այս մոտեցումը ոչ միայն հակասում է օրենսդրությանը, այլև վտանգում է գործատուի և աշխատողի հարաբերությունների իրավաչափությունը։

ՀՀ աշխատանքային օրենսդրությունը հստակ նշում է՝ փորձաշրջանը լիարժեք աշխատանքային հարաբերություն է, և գործատուն պարտավոր է վճարել աշխատողին։ Փորձաշրջանի պայմանները կարող են չտարբերվել աշխատանքի ընդհանուր պայմաններից, այսինքն՝ փորձաշրջան սահմանված չլինելու դեպքում, կողմերի միջև սահմանված սովորական աշխատանքային պայմանները կարող են նույնանման լինել, և դա չի նշանակում, որ փորձաշրջանի պայմաններ սահմանված չեն։

Այս հոդվածում կքննարկենք, թե՝

- ինչ է փորձաշրջանը,
- ինչ իրավունքներ ունի աշխատողը դրա ընթացքում,
- ինչպես են գնահատվում փորձաշրջանի արդյունքները,
- և ինչ հետևանքներ կարող են լինել աշխատավարձ չվճարելու դեպքում։

## Ի՞նչ է փորձաշրջանը ⁠

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ՝ նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ՝ առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար:

Բայց փորձաշրջանը չի նշանակում **«ոչ պաշտոնական աշխատանք»**։ Այն լիարժեք աշխատանքային հարաբերություն է, որի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են գործատուի և աշխատողի միջև նույն աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։

- Աշխատողը կատարում է աշխատանք,
- գործատուն պարտավոր է կնքել աշխատանքային պայմանագիր,
- և վճարել աշխատավարձ։

## Իրավական հիմքերը ⁠

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ և 14-րդ հոդվածները, ինչպես նաև 83-93-րդ հոդվածները ամրագրում են, որ աշխատանքային հարաբերությունները հիմնված են աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա, որոնցում նշվում են պարտականություններն ու իրավունքները, աշխատանքային պայմանները, ինչպես նաև փորձաշրջանը սահմանելու ու գնահատելու կանոնները։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և աշխատանքային պայմանագրի բովանդակությանը ներկայացվող որոշակի իմպերատիվ պահանջներ։ Օրենսդիրը ամրագրել է, որ աշխատանքային պայմանագրում, ի թիվս այլնի, նշվում են՝ փորձաշրջան սահմանելու դեպքում՝ փորձաշրջանի տևողությունը և պայմանները։

## Փորձաշրջանի պայմանների առանձնահատկությունները՝ ⁠

- Երբ աշխատանքային պայմանագրով մանրամասն կարգավորված են աշխատանքի բոլոր պայմանները, փորձաշրջանի համար աշխատանքի ընդհանուր պայմաններից չտարբերվող պայմաններ սահմանելը նույնպես բավարար է դիտարկվում՝ փորձաշրջանի պայմանները սահմանված համարելու համար।  
    
   Պայմանագիրը պետք է պարունակի փորձաշրջան սահմանելու նախաձեռնություն իրականացրած անձի վերաբերյալ նշում։

- ՀՀ աշխատանքային օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ եթե փորձաշրջանը սահմանվում է աշխատողի ցանկությամբ, ապա փորձաշրջանի արդյունքները գնահատում է աշխատողը, և գործատուն իրավունք չունի դրանք գնահատելու։

## Ի՞նչ անել, եթե գործատուն չի վճարում ⁠

Եթե գործատուն փորձաշրջանի ընթացքում չի վճարում կամ առաջարկում է աշխատել անվճար, ապա սա խախտում է օրենսդրությունը։

**Աշխատողը կարող է՝**

- դիմել Աշխատանքի տեսչական մարմին, 
- կամ իր իրավունքները պաշտպանել դատարանում։

Աշխատողին վճար չկատարելը կարող է առաջացնել վարչական պատասխանատվություն և ֆինանսական տուգանքներ գործատուի համար։

Փորձաշրջանը աշխատանքային հարաբերությունների լիարժեք փուլ է, ոչ թե կամավոր կամ «փորձնական» անվճար աշխատանք։ Աշխատողը իրավունք ունի ստանալու իր վարձատրությունը հենց առաջին աշխատանքային օրվանից։

## Եզրահանգում ⁠

Աշխատանքի պայմանների հստակ արձանագրումը, փորձաշրջանի պայմանների բացատրությունը և գնահատման մեխանիզմների սահմանումը ոչ միայն պաշտպանում են աշխատողի իրավունքները, այլև ապահովում են վստահելի և իրավական տեսանկյունից անվտանգ և լիարժեք աշխատանքային հարաբերություններ գործատուի համար։

Փորձաշրջանը լիարժեք աշխատանքային փուլ է, որի ընթացքում գործատուն պարտավոր է ապահովել աշխատողի իրավունքները և վարձատրել համաձայն օրենքի։

Կարդացեք նաև՝ [**փորձնակի և փորձաշրջանի տարբերությունների**](https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period) և [**անհիմն ազատման**](https://hrdrone.am/hy/blog/unjust-dismissal) մասին։ Իսկ ստացվելիք զուտ աշխատավարձը կարող եք հաշվել [**աշխատավարձի հաշվիչի**](https://hrdrone.am/hy/blog/salary-calculator-armenia-2026) օգնությամբ։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակի կողմից՝ նպաստելու աշխատանքային իրավունքի իրազեկմանը, արդար փորձաշրջանի կազմակերպմանն ու առողջ աշխատանքային հարաբերությունների պահպանմանը։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք Ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fprobation-period-payment&text=%D4%B1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D5%9E%D6%84%20%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%20%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%20%D5%A7%20%D5%B9%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B2%D5%AB%D5%B6%20%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D6%84%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել WhatsApp-ում](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fprobation-period-payment%20%D4%B1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D5%9E%D6%84%20%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%20%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%20%D5%A7%20%D5%B9%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B2%D5%AB%D5%B6%20%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D6%84%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fprobation-period-payment) [Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fprobation-period-payment) [Կիսվել X-ում](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fprobation-period-payment&text=%D4%B1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D5%9E%D6%84%20%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%20%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%20%D5%A7%20%D5%B9%D5%BE%D5%B3%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B2%D5%AB%D5%B6%20%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81%D6%84%D5%B8%D6%82%D5%B4)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Fusion Soft (Live Vegas)](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1a1aa-faf8-73ae-ae45-729cf4c2b27b.png "Fusion Soft (Live Vegas)")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas/zNp94p-game-presenter)

[**Fusion Soft (Live Vegas)**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019caef1-83ac-7208-a2ec-2aa3bfa3ddc8.png "Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ")

### [**Վաճառքի մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy/EsWQws-vacharqi-masnaget)

[**Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Art Production](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/f3888510-21d0-11f0-9671-59729f8adfa6.png "Art Production")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/art-production/x1m7YO-game-presenter)

[**Art Production**](https://hrdrone.am/hy/jobs/art-production)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter - Night Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/Sxhpls-game-presenter-night-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գիշերային հերթափոխ · ԳրասենյակայինԿրտսեր

## Առնչվող հոդվածներ

[![Աշխատանք՝ առանց հանգստի](https://hrdrone.am/blog-images/covers/work-without-rest.jpg)**Employment Law**7 րոպե ընթերցում<h2>**Աշխատանք՝ առանց հանգստի**</h2>Չե՞ք հիշում՝ երբ եք վերջին անգամ հանգստացել տոնական օրերին։ Ի՞նչ է ասում օրենքն աշխատաժամանակից ավել և ոչ աշխատանքային օրերին աշխատելու մասին։![Դիանա Մովսեսյան](https://hrdrone.am/blog-images/avatars/diana-movsesyan.jpg)**Դիանա Մովսեսյան**24 սեպ, 2025](https://hrdrone.am/hy/blog/work-without-rest)

[![Նոր կենսաչափական անձնագիր «ՀայՓաս»-ում․ ինչպես դիմել](https://hrdrone.am/blog-images/covers/biometric-passport-armenia-2.webp)**Identity Documents**8 րոպե ընթերցում<h2>**Կենսաչափական անձնագիր 2026․ ինչպես դիմել «ՀայՓաս»-ում**</h2>Նոր կենսաչափական անձնագիր․ ինչու է պետք ID քարտ, ինչպես նախագրանցվել «ՀայՓաս»-ում, որքան արժե (28 650 դրամ) և ինչպես դիմել երեխայի կամ արտերկրից։![HR Drone Analytics Team](https://hrdrone.am/blog-images/avatars/hr-analytics-team-avatar.jpg)**HR Drone Analytics Team**01 նոյ, 2026](https://hrdrone.am/hy/blog/biometric-passport-armenia)

[![Նոր կենսաչափական նույնականացման քարտ «ՀայՓաս»-ում․ ինչպես դիմել](https://hrdrone.am/blog-images/covers/new-id-card-armenia-2.webp)**Identity Documents**9 րոպե ընթերցում<h2>**Նույնականացման քարտ 2026․ ինչպես դիմել «ՀայՓաս»-ում**</h2>Նոր նույնականացման քարտ (ID քարտ)․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս»-ում, ինչ տանել գրասենյակ, որքան արժե և երբ է պատրաստ։ Քայլ առ քայլ ուղեցույց։![HR Drone Analytics Team](https://hrdrone.am/blog-images/avatars/hr-analytics-team-avatar.jpg)**HR Drone Analytics Team**01 նոյ, 2026](https://hrdrone.am/hy/blog/new-id-card-armenia)

```json
{"@context":"https://schema.org","@graph":[{"@id":"https://hrdrone.am/#website","@type":"WebSite","description":"Find your next job opportunity at HR Drone - the ultimate job matching platform","inLanguage":"hy-AM","name":"HR Drone","url":"https://hrdrone.am/","publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"},"translationOfWork":{"@id":"https://hrdrone.am/#website"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/probation-period-payment#webpage","@type":"WebPage","dateModified":"2025-09-23","datePublished":"2025-09-23","description":"Աշխատանքային շուկայում հաճախ հանդիպում են իրավիճակներ, երբ աշխատակիցներին առաջարկում են «փորձաշրջան» առանց վարձատրության","inLanguage":"hy-AM","name":"Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում","url":"https://hrdrone.am/hy/blog/probation-period-payment","breadcrumb":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/probation-period-payment#breadcrumb"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy#website"},"potentialAction":[{"@type":"ReadAction","target":["https://hrdrone.am/hy/blog/probation-period-payment"]}],"primaryImageOfPage":{"@id":"https://hrdrone.am/#logo"}},{"@id":"https://hrdrone.am/#identity","@type":"Organization","description":"The ultimate job matching platform for both candidates and employers","foundingDate":"2022","name":"HR Drone","url":"https://hrdrone.am","address":{"@type":"PostalAddress","addressCountry":"AM","addressLocality":"Yerevan"},"contactPoint":{"@type":"ContactPoint","telephone":"+37495880089","contactType":"customer service","availableLanguage":["English","Armenian"]},"logo":{"@id":"https://hrdrone.am/#logo"},"sameAs":["https://www.instagram.com/hr.drone/","https://www.linkedin.com/company/hr-drone/","https://www.facebook.com/app.hrdrone","https://t.me/hrdrone","https://www.youtube.com/@hr-drone","https://x.com/hr_drone"]},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/probation-period-payment#article","@type":"Article","dateModified":"2025-09-23","datePublished":"2025-09-23","description":"Աշխատանքային շուկայում հաճախ հանդիպում են իրավիճակներ, երբ աշխատակիցներին առաջարկում են «փորձաշրջան» առանց վարձատրության","headline":"Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում","inLanguage":"hy-AM","thumbnailUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/probation-period-payment.jpg","author":{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1"},"image":{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/probation-period-payment#webpage"},"mainEntityOfPage":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/probation-period-payment#webpage"},"publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/probation-period-payment#breadcrumb","@type":"BreadcrumbList","itemListElement":[{"@type":"ListItem","position":1,"name":"Գլխավոր","item":"https://hrdrone.am/hy"},{"@type":"ListItem","position":2,"name":"Բլոգ","item":"https://hrdrone.am/hy/blog"},{"@type":"ListItem","position":3,"name":"Արդյո՞ք գործատուն կարող է չվճարել աշխատողին փորձաշրջանի ընթացքում","item":"https://hrdrone.am/hy/blog/probation-period-payment"}]},{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1","@type":"Person","jobTitle":"ՄՌԿ և իրավաբանական բաժնի ղեկավար | FPWC","name":"Ազնիվ Գրիգորյան"},{"@id":"https://hrdrone.am/#logo","@type":"ImageObject","caption":"HR Drone","contentUrl":"https://hrdrone.am/images/blue-logo.svg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/images/blue-logo.svg"},{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1","@type":"ImageObject","contentUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/probation-period-payment.jpg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/blog-images/covers/probation-period-payment.jpg"}]}
```