---
title: "Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը | HR Drone"
description: "Ինչպես է գործնական կրթությունը դառնում կարիերայի գլխավոր կողմնորոշիչը։ Պրակտիկաներ, ինթերնշիփներ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսուցում։"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide"
last_updated: 2026-02-13
locale: hy
meta:
  "og:description": "Ինչպես է գործնական կրթությունը դառնում կարիերայի գլխավոր կողմնորոշիչը։ Պրակտիկաներ, ինթերնշիփներ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսուցում։"
  "og:image": "https://hrdrone.am/blog-images/covers/practical-education-career-guide.jpg"
  "og:image:alt": "Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը"
  "og:image:type": image/jpeg
  "og:title": "Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը"
  "twitter:description": "Ինչպես է գործնական կրթությունը դառնում կարիերայի գլխավոր կողմնորոշիչը։ Պրակտիկաներ, ինթերնշիփներ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսուցում։"
  "twitter:image": "https://hrdrone.am/blog-images/covers/practical-education-career-guide.jpg"
  "twitter:image:alt": "Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը"
  "twitter:title": "Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը"
---

> Index of every page on this site: [llms.txt](https://hrdrone.am/llms.txt)

# **Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը**

![Վահագն Քարամյան](https://hrdrone.am/blog-images/avatars/vahagn-karamyan.jpg)

**Վահագն Քարամյան**

COO at Business Development Group

13 փետ, 2026·6 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fpractical-education-career-guide) [Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fpractical-education-career-guide&text=%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%20%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%20%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%20%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%AB%D5%B9%D5%A8) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fpractical-education-career-guide)

![Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը](https://hrdrone.am/blog-images/covers/practical-education-career-guide.jpg)

Ինչպե՞ս է գործնական կրթությունը դառնում կարիերայի գլխավոր կողմնորոշիչ: Աշխատաշուկայի նոր իրականությունը:

Այսօր ուսանող լինելը կամ աշխատանք փնտրող մասնագետ լինելը նշանակում է կանգնած լինել բազմաթիվ հնարավորությունների և նույնքան շատ հարցերի առաջ՝ ո՞ր հմտություններն են իրականում պահանջված, ինչպիսի՞ կրթությունն է օգնում ոչ միայն սովորել, այլ նաև աշխատանք գտնել։

Եվ ամենակարևորը՝ **ինչպես ճիշտ կողմնորոշվել արագ փոփոխվող աշխատաշուկայում**։

## Տեսությունից դեպի գործնական արդյունք ⁠

Ժամանակակից կրթության գլխավոր տարբերությունն այն է, որ այն աստիճանաբար հեռանում է միայն տեսական մոտեցումից և կենտրոնանում գործնական արդյունքի վրա։

Այսօր գործատուները սպասում են ոչ թե պարզապես գիտելիք ունեցող մասնագետների, այլ մարդկանց, ովքեր կարող են աշխատել, վերլուծել, որոշումներ ընդունել և արագ հարմարվել իրական իրավիճակներին։

## Պրակտիկայի իրական արժեքը ⁠

Հենց այստեղ են պրակտիկաները, իրական դեպքերի ուսումնասիրությունը և ինթերնշիփերը դառնում կրթության անբաժանելի մաս։

Երբ ուսուցումը ուղեկցվում է գործնական փորձով, սովորողը սկսում է՝

- հասկանալ իր ուժեղ կողմերը,
- բացահայտել մասնագիտական հետաքրքրությունները,
- ձևավորել վստահություն սեփական կարողությունների նկատմամբ։

Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր նոր են մուտք գործում աշխատաշուկա կամ փորձում են փոխել մասնագիտական ուղղությունը։

## Երբ կրթությունն արձագանքում է շուկայի պահանջներին ⁠

Կրթության և կարիերայի միջև կապը ուժեղանում է այն պահին, երբ ուսումնական ծրագրերը ձևավորվում են աշխատաշուկայի իրական պահանջների հիման վրա։

Այս մոտեցումը կրթությանը դարձնում է ոչ թե ինքնանպատակ գործընթաց, այլ գործնական քայլ դեպի կարիերայի աճ։ Այստեղ կարևոր դեր ունեն **կրթական հարթակների և ՄՌԿ ոլորտի ընկերությունների համագործակցությունները**, որոնք օգնում են հասկանալ՝ ինչ հմտություններ են պահանջված այսօր և ինչի վրա է պետք կենտրոնանալ։

## Կամուրջ կրթության և աշխատաշուկայի միջև ⁠

Այսպիսի համագործակցությունները ստեղծում են հստակ կամուրջ կրթության և աշխատաշուկայի միջև՝ դարձնելով անցումը ավելի գիտակցված և արդյունավետ։

Սովորողը ստանում է ավելի հստակ պատկերացում իր հնարավոր կարիերայի ուղու, զարգացման քայլերի և այն հմտությունների մասին, որոնք կարող են բացել նոր դռներ։

## Եզրակացություն ⁠

Ժամանակակից կրթության արժեքը չափվում է ոչ միայն ստացած գիտելիքով, այլ այն հնարավորություններով, որոնք այդ գիտելիքը բացում է աշխատաշուկայում։

Այսօր գործնական կրթությունը, պրակտիկաները, ինթերնշիփ ծրագրերը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող ուսուցումը դառնում են կարիերայի զարգացման կարևորագույն գործիքներ։ Երբ կրթական ծրագրերը համադրվում են իրական բիզնես միջավայրի, HR մասնագետների և գործատուների ակնկալիքների հետ, ձևավորվում է հստակ կարիերայի կողմնորոշում և մրցունակ մասնագետ։

Ճիշտ ընտրված կրթությունը չի խոստանում արագ հաջողություն, բայց ապահովում է ամենակարևորը՝ պահանջված հմտություններ, աշխատաշուկայի համապատասխանություն և ամուր հիմք երկարաժամկետ մասնագիտական աճի համար։

Կարդացեք նաև՝ ԵՊՀ-ում մեկնարկած [**«Կարիերայի կողմնացույց»**](https://hrdrone.am/hy/blog/career-compass-ysu-event-overview) ծրագրի մասին։ Իսկ գործնական առաջին քայլի համար դիտեք [**աշխատանք Հայաստանում**](https://hrdrone.am/hy/jobs/armenia) էջը և ռեզյումեն կազմեք [**CV գեներատորով**](https://hrdrone.am/hy/cv-generator)։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակում՝ նպաստելու գործնական կրթության զարգացմանը, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորմանը և երիտասարդ մասնագետների կարիերայի ճիշտ կողմնորոշմանը։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք Ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fpractical-education-career-guide&text=%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%20%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%20%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%20%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%AB%D5%B9%D5%A8) [Կիսվել WhatsApp-ում](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fpractical-education-career-guide%20%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%20%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%20%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%20%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%AB%D5%B9%D5%A8) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fpractical-education-career-guide) [Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fpractical-education-career-guide) [Կիսվել X-ում](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fpractical-education-career-guide&text=%D4%B3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%20%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%20%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%20%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%AB%D5%B9%D5%A8)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Fusion Soft (Live Vegas)](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1a1aa-faf8-73ae-ae45-729cf4c2b27b.png "Fusion Soft (Live Vegas)")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas/zNp94p-game-presenter)

[**Fusion Soft (Live Vegas)**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019caef1-83ac-7208-a2ec-2aa3bfa3ddc8.png "Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ")

### [**Վաճառքի մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy/EsWQws-vacharqi-masnaget)

[**Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Art Production](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/f3888510-21d0-11f0-9671-59729f8adfa6.png "Art Production")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/art-production/x1m7YO-game-presenter)

[**Art Production**](https://hrdrone.am/hy/jobs/art-production)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter - Night Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/Sxhpls-game-presenter-night-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գիշերային հերթափոխ · ԳրասենյակայինԿրտսեր

## Առնչվող հոդվածներ

[![Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները](https://hrdrone.am/blog-images/covers/internship-vs-probation-period.jpg)**Internship**8 րոպե ընթերցում<h2>**Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները**</h2>Հաճախ շփոթվող երկու կարգավիճակ՝ փորձնակ և փորձաշրջան անցնող անձ․ նրանց իրավունքների և պարտականությունների նմանություններն ու տարբերությունները։![Մարինե Աշրաֆյան](https://hrdrone.am/blog-images/avatars/marina-ashrafyan.png)**Մարինե Աշրաֆյան**06 օգս, 2025](https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period)

[![«Կարիերայի կողմնացույց» ծրագիրը ԵՊՀ-ում՝ ուսանողներ, գործատուներ և ՄՌ մասնագետներ](https://hrdrone.am/blog-images/covers/career-compass-find-your-path-ysu-program.jpg)**Career**4 րոպե ընթերցում<h2>**«Կարիերայի կողմնացույց»՝ ուսանողների և գործատուների հարթակ**</h2>ԵՊՀ-ում մեկնարկած «Կարիերայի կողմնացույց» ծրագիրը կապ է ստեղծում ուսանողների և գործատուների միջև կարիերայի ճիշտ ուղի գտնելու համար![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**11 ապր, 2026](https://hrdrone.am/hy/blog/career-compass-ysu-event-overview)

[![Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի](https://hrdrone.am/blog-images/covers/ai-era-education-labor-market-armenia.jpg)**Education**8 րոպե ընթերցում<h2>**Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի**</h2>Ինչպես է ԱԲ դարաշրջանը փոխում կրթությունն ու աշխատաշուկան Հայաստանում, և ինչ դեր ունի ԱԲ գործարանը նոր մասնագիտությունների ձևավորման գործում։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**01 սեպ, 2026](https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia)

```json
{"@context":"https://schema.org","@graph":[{"@id":"https://hrdrone.am/#website","@type":"WebSite","description":"Find your next job opportunity at HR Drone - the ultimate job matching platform","inLanguage":"hy-AM","name":"HR Drone","url":"https://hrdrone.am/","publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"},"translationOfWork":{"@id":"https://hrdrone.am/#website"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide#webpage","@type":"WebPage","dateModified":"2026-02-13","datePublished":"2026-02-13","description":"Ինչպես է գործնական կրթությունը դառնում կարիերայի գլխավոր կողմնորոշիչը։ Պրակտիկաներ, ինթերնշիփներ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսուցում։","inLanguage":"hy-AM","name":"Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը","url":"https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide","breadcrumb":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide#breadcrumb"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy#website"},"potentialAction":[{"@type":"ReadAction","target":["https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide"]}],"primaryImageOfPage":{"@id":"https://hrdrone.am/#logo"}},{"@id":"https://hrdrone.am/#identity","@type":"Organization","description":"The ultimate job matching platform for both candidates and employers","foundingDate":"2022","name":"HR Drone","url":"https://hrdrone.am","address":{"@type":"PostalAddress","addressCountry":"AM","addressLocality":"Yerevan"},"contactPoint":{"@type":"ContactPoint","telephone":"+37495880089","contactType":"customer service","availableLanguage":["English","Armenian"]},"logo":{"@id":"https://hrdrone.am/#logo"},"sameAs":["https://www.instagram.com/hr.drone/","https://www.linkedin.com/company/hr-drone/","https://www.facebook.com/app.hrdrone","https://t.me/hrdrone","https://www.youtube.com/@hr-drone","https://x.com/hr_drone"]},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide#article","@type":"Article","dateModified":"2026-02-13","datePublished":"2026-02-13","description":"Ինչպես է գործնական կրթությունը դառնում կարիերայի գլխավոր կողմնորոշիչը։ Պրակտիկաներ, ինթերնշիփներ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսուցում։","headline":"Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը","inLanguage":"hy-AM","thumbnailUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/practical-education-career-guide.jpg","author":{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1"},"image":{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide#webpage"},"mainEntityOfPage":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide#webpage"},"publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide#breadcrumb","@type":"BreadcrumbList","itemListElement":[{"@type":"ListItem","position":1,"name":"Գլխավոր","item":"https://hrdrone.am/hy"},{"@type":"ListItem","position":2,"name":"Բլոգ","item":"https://hrdrone.am/hy/blog"},{"@type":"ListItem","position":3,"name":"Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը","item":"https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide"}]},{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1","@type":"Person","jobTitle":"COO at Business Development Group","name":"Վահագն Քարամյան"},{"@id":"https://hrdrone.am/#logo","@type":"ImageObject","caption":"HR Drone","contentUrl":"https://hrdrone.am/images/blue-logo.svg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/images/blue-logo.svg"},{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1","@type":"ImageObject","contentUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/practical-education-career-guide.jpg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/blog-images/covers/practical-education-career-guide.jpg"}]}
```