---
title: "Առաջնորդություն և կառավարում | HR Drone"
description: "Ի՞նչն է ձևավորում ուժեղ թիմերը։ Հաջողված կազմակերպության հիմքում առաջին հերթին մարդիկ են, իսկ նրանց ուղղորդողն ու ոգեշնչողը ղեկավարներն են։"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams"
last_updated: 2025-09-10
locale: hy
meta:
  "og:description": "Ի՞նչն է ձևավորում ուժեղ թիմերը։ Հաջողված կազմակերպության հիմքում առաջին հերթին մարդիկ են, իսկ նրանց ուղղորդողն ու ոգեշնչողը ղեկավարներն են։"
  "og:image": "https://hrdrone.am/blog-images/covers/leadership-strong-teams.webp"
  "og:image:alt": "Առաջնորդություն և կառավարում"
  "og:image:type": image/webp
  "og:title": "Առաջնորդություն և կառավարում"
  "twitter:description": "Ի՞նչն է ձևավորում ուժեղ թիմերը։ Հաջողված կազմակերպության հիմքում առաջին հերթին մարդիկ են, իսկ նրանց ուղղորդողն ու ոգեշնչողը ղեկավարներն են։"
  "twitter:image": "https://hrdrone.am/blog-images/covers/leadership-strong-teams.webp"
  "twitter:image:alt": "Առաջնորդություն և կառավարում"
  "twitter:title": "Առաջնորդություն և կառավարում"
---

> Index of every page on this site: [llms.txt](https://hrdrone.am/llms.txt)

# **Առաջնորդություն և կառավարում**

![Հայկ Դավթյան](https://hrdrone.am/blog-images/avatars/hayk-davtyan.jpg)

**Հայկ Դավթյան**

ՄՌ ղեկավար | Gulf Armenia

10 սեպ, 2025·5 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fleadership-strong-teams) [Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fleadership-strong-teams&text=%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20%D6%87%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fleadership-strong-teams)

![Առաջնորդություն և կառավարում](https://hrdrone.am/blog-images/covers/leadership-strong-teams.webp)

## Ի՞նչն է ձևավորում ուժեղ թիմերը ⁠

Յուրաքանչյուր հաջողված կազմակերպության հիմքում ոչ միայն գաղափարներն ու ռեսուրսներն են, այլ առաջին հերթին՝ մարդիկ։ Իսկ նրանց ուղղորդողն ու ոգեշնչողը ղեկավարներն են։ Չկա ավելի ճշգրիտ արտահայտություն, քան սա․ աշխատակիցները չեն հեռանում ընկերություններից, նրանք հեռանում են ղեկավարներից։

Սա ցույց է տալիս, որ մենեջերի դերը չի սահմանափակվում միայն աշխատանքային գործընթացի վերահսկմամբ։ Ղեկավարը միաժամանակ և՛ կազմակերպիչ է, և՛ մարզիչ, և՛ վստահություն ձևավորող։ Նրա մոտեցումը կարող է կամ ուժեղացնել թիմը, կամ հակառակը՝ դառնալ աշխատակիցների հիասթափության պատճառ։

## Առաջնորդություն ընդդեմ կառավարման ⁠

Շատերը հաճախ նույնացնում են այս երկու հասկացությունները։ Իրականում դրանք տարբեր, բայց փոխկապակցված հմտություններ են։

Առաջնորդությունը մարդկանց ոգեշնչելու և ուղղորդելու կարողությունն է։ Դա պարտադիր պաշտոն չէ․ առաջնորդը կարող է լինել ցանկացած աշխատակից, ով կարողանում է գաղափարով ներշնչել մյուսներին։

Կառավարումը կազմակերպելու, ծրագրելու և վերահսկելու գործիքակազմն է։ Այն ապահովում է, որ աշխատանքը կատարվի ժամանակին և որակով։ Երբ այս երկուսը համադրվում են, թիմը դառնում է և՛ արդյունավետ, և՛ մոտիվացված։

## Ի՞նչ հմտություններ են առանձնացնում ուժեղ մենեջերին ⁠

Արդյունավետ ղեկավարները ունեն մի շարք հատկանիշներ, որոնք նրանց տարբերում են սովորական կառավարիչներից՝

- Հետևողականություն և հստակություն որոշումների մեջ
- Մարզչի դերը՝ ուղղորդել և զարգացնել, այլ ոչ թե միայն վերահսկել
- Հետադարձ կապի բաց հավաքագրում
- Խնդիրներին արագ արձագանքելու կարողություն
- Կրկնվող վարքագծերի և թիմի տրամադրության նկատում

Այս հմտությունները օգնում են ստեղծել մթնոլորտ, որտեղ աշխատակիցները ոչ միայն կատարում են հանձնարարությունները, այլ նաև զարգանում են որպես մասնագետներ։

## HR-ի և մենեջերի համագործակցությունը ⁠

Ուժեղ առաջնորդությունը չի կարող զարգանալ մեկուսացված։ Այստեղ մեծ դեր ունի HR բաժնի հետ համագործակցությունը։ HR մասնագետները ոչ միայն կադրային հարցերի պատասխանատուներ են, այլ նաև վստահելի խորհրդատուներ մենեջերների համար։ HR մասնագետները օգնում են հասկանալ բիզնեսի նպատակները, կանխատեսել թիմի կարիքները և ապահովել այն գործիքները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքի համար։

Բաց և կանոնավոր հաղորդակցությունը HR-ի և մենեջերի միջև նվազեցնում է թյուրիմացությունները, կառուցում է վստահություն և ձևավորում առողջ կազմակերպական մշակույթ։

## Եզրափակում ⁠

Առաջնորդությունը զարգացվող հմտություն է, իսկ կառավարումը՝ կիրառելի գործիք։ Միասին դրանք ստեղծում են այն հիմքը, որի վրա կառուցվում են հաջող թիմեր։ Ղեկավարները, ովքեր պատրաստ են լսել, վստահել և ոգեշնչել, ոչ միայն պահպանում են աշխատակիցներին, այլև ստեղծում են կազմակերպություններ, որտեղ մարդիկ ցանկանում են մնալ և զարգանալ։

Առաջնորդությունը և կառավարման արդյունավետ հմտությունները կազմակերպության հաջողության հիմնասյուներից են։

Կարդա նաև՝ [**Skip Level հանդիպումների**](https://hrdrone.am/hy/blog/skip-level-meetings) կարևորության և թիմի զարգացման մեջ [**1:1 հանդիպումների**](https://hrdrone.am/hy/blog/one-on-one-meetings-team-development) դերի մասին։ Եթե թիմ ես համալրում, ծանոթացիր [**HR Drone-ը ընկերությունների համար**](https://hrdrone.am/hy/company) էջին։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակի կողմից՝ նպաստելու առաջնորդական կարողությունների զարգացմանը, մարդկային ռեսուրսների կառավարման մշակույթի ամրապնդմանը և վստահության վրա հիմնված թիմային միջավայրի ձևավորմանը։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք Ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fleadership-strong-teams&text=%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20%D6%87%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել WhatsApp-ում](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fleadership-strong-teams%20%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20%D6%87%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fleadership-strong-teams) [Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fleadership-strong-teams) [Կիսվել X-ում](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fleadership-strong-teams&text=%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%20%D6%87%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Fusion Soft (Live Vegas)](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1a1aa-faf8-73ae-ae45-729cf4c2b27b.png "Fusion Soft (Live Vegas)")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas/zNp94p-game-presenter)

[**Fusion Soft (Live Vegas)**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019caef1-83ac-7208-a2ec-2aa3bfa3ddc8.png "Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ")

### [**Վաճառքի մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy/EsWQws-vacharqi-masnaget)

[**Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Art Production](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/f3888510-21d0-11f0-9671-59729f8adfa6.png "Art Production")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/art-production/x1m7YO-game-presenter)

[**Art Production**](https://hrdrone.am/hy/jobs/art-production)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter - Night Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/Sxhpls-game-presenter-night-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գիշերային հերթափոխ · ԳրասենյակայինԿրտսեր

## Առնչվող հոդվածներ

[![ՄՌԿ էթիկա](https://hrdrone.am/blog-images/covers/hrm-ethics.jpg)**Ethics**7 րոպե ընթերցում<h2>**ՄՌԿ ոլորտի էթիկական սկզբունքները**</h2>ՄՌԿ ոլորտի էթիկական սկզբունքները և դրանց կարևորությունը կազմակերպություններում։ Գաղտնիություն, արդարություն, թափանցիկություն և պատասխանատվություն։![Լիլիթ Պապիկյան](https://hrdrone.am/blog-images/avatars/lilit-papikyan.jpg)**Լիլիթ Պապիկյան**09 ապր, 2025](https://hrdrone.am/hy/blog/hrm-ethical-principles)

[![Առաջնորդության գինը․ 13-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի պաստառ երկաթուղային գծերի ֆոնին](https://hrdrone.am/blog-images/covers/the-cost-of-leadership.webp)**Leadership**4 րոպե ընթերցում<h2>**Առաջնորդության գինը․ տարածաշրջանային ՄՌ համաժողով 2026**</h2>Երևանում կայացած 13-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի թեման էր «Առաջնորդության գինը»։ 300+ մասնակից 7 երկրից, 4 ելույթ և 6 պանելային քննարկում։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**25 սեպ, 2026](https://hrdrone.am/hy/blog/the-cost-of-leadership)

[![Ինչու՞ են 1:1 հանդիպումները կարևոր թիմի զարգացման համար](https://hrdrone.am/blog-images/covers/one-on-one-meetings-team-development.jpg)**Leadership**5 րոպե ընթերցում<h2>**Ինչու՞ են 1:1 հանդիպումները կարևոր թիմի զարգացման համար**</h2>1:1 հանդիպումները ղեկավարի հզոր գործիք են, որոնք օգնում են կանխել գերայրումը, նկատել դեմոտիվացիան և ստեղծել բաց հաղորդակցության մշակույթ կազմակերպությունում։![Հայկ Դավթյան](https://hrdrone.am/blog-images/avatars/hayk-davtyan.jpg)**Հայկ Դավթյան**20 ապր, 2026](https://hrdrone.am/hy/blog/one-on-one-meetings-team-development)

```json
{"@context":"https://schema.org","@graph":[{"@id":"https://hrdrone.am/#website","@type":"WebSite","description":"Find your next job opportunity at HR Drone - the ultimate job matching platform","inLanguage":"hy-AM","name":"HR Drone","url":"https://hrdrone.am/","publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"},"translationOfWork":{"@id":"https://hrdrone.am/#website"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams#webpage","@type":"WebPage","dateModified":"2025-09-10","datePublished":"2025-09-10","description":"Ի՞նչն է ձևավորում ուժեղ թիմերը։ Հաջողված կազմակերպության հիմքում առաջին հերթին մարդիկ են, իսկ նրանց ուղղորդողն ու ոգեշնչողը ղեկավարներն են։","inLanguage":"hy-AM","name":"Առաջնորդություն և կառավարում","url":"https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams","breadcrumb":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams#breadcrumb"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy#website"},"potentialAction":[{"@type":"ReadAction","target":["https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams"]}],"primaryImageOfPage":{"@id":"https://hrdrone.am/#logo"}},{"@id":"https://hrdrone.am/#identity","@type":"Organization","description":"The ultimate job matching platform for both candidates and employers","foundingDate":"2022","name":"HR Drone","url":"https://hrdrone.am","address":{"@type":"PostalAddress","addressCountry":"AM","addressLocality":"Yerevan"},"contactPoint":{"@type":"ContactPoint","telephone":"+37495880089","contactType":"customer service","availableLanguage":["English","Armenian"]},"logo":{"@id":"https://hrdrone.am/#logo"},"sameAs":["https://www.instagram.com/hr.drone/","https://www.linkedin.com/company/hr-drone/","https://www.facebook.com/app.hrdrone","https://t.me/hrdrone","https://www.youtube.com/@hr-drone","https://x.com/hr_drone"]},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams#article","@type":"Article","dateModified":"2025-09-10","datePublished":"2025-09-10","description":"Ի՞նչն է ձևավորում ուժեղ թիմերը։ Հաջողված կազմակերպության հիմքում առաջին հերթին մարդիկ են, իսկ նրանց ուղղորդողն ու ոգեշնչողը ղեկավարներն են։","headline":"Առաջնորդություն և կառավարում","inLanguage":"hy-AM","thumbnailUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/leadership-strong-teams.webp","author":{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1"},"image":{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams#webpage"},"mainEntityOfPage":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams#webpage"},"publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams#breadcrumb","@type":"BreadcrumbList","itemListElement":[{"@type":"ListItem","position":1,"name":"Գլխավոր","item":"https://hrdrone.am/hy"},{"@type":"ListItem","position":2,"name":"Բլոգ","item":"https://hrdrone.am/hy/blog"},{"@type":"ListItem","position":3,"name":"Առաջնորդություն և կառավարում","item":"https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams"}]},{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1","@type":"Person","jobTitle":"ՄՌ ղեկավար | Gulf Armenia","name":"Հայկ Դավթյան"},{"@id":"https://hrdrone.am/#logo","@type":"ImageObject","caption":"HR Drone","contentUrl":"https://hrdrone.am/images/blue-logo.svg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/images/blue-logo.svg"},{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1","@type":"ImageObject","contentUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/leadership-strong-teams.webp","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/blog-images/covers/leadership-strong-teams.webp"}]}
```