---
title: "Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները | HR Drone"
description: "Հաճախ շփոթվող երկու կարգավիճակ՝ փորձնակ և փորձաշրջան անցնող անձ․ նրանց իրավունքների և պարտականությունների նմանություններն ու տարբերությունները։"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period"
last_updated: 2025-08-06
locale: hy
meta:
  "og:description": "Հաճախ շփոթվող երկու կարգավիճակ՝ փորձնակ և փորձաշրջան անցնող անձ․ նրանց իրավունքների և պարտականությունների նմանություններն ու տարբերությունները։"
  "og:image": "https://hrdrone.am/blog-images/covers/internship-vs-probation-period.jpg"
  "og:image:alt": "Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները"
  "og:image:type": image/jpeg
  "og:title": "Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները"
  "twitter:description": "Հաճախ շփոթվող երկու կարգավիճակ՝ փորձնակ և փորձաշրջան անցնող անձ․ նրանց իրավունքների և պարտականությունների նմանություններն ու տարբերությունները։"
  "twitter:image": "https://hrdrone.am/blog-images/covers/internship-vs-probation-period.jpg"
  "twitter:image:alt": "Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները"
  "twitter:title": "Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները"
---

> Index of every page on this site: [llms.txt](https://hrdrone.am/llms.txt)

# **Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները**

![Մարինե Աշրաֆյան](https://hrdrone.am/blog-images/avatars/marina-ashrafyan.png)

**Մարինե Աշրաֆյան**

Հիմնադիր Տնօրեն, Ashrafyan Talent Solutions / ՄՌԿ բաժնի ղեկավար, KIM GROUP LLC

06 օգս, 2025·8 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Finternship-vs-probation-period) [Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Finternship-vs-probation-period&text=%D5%93%D5%B8%D6%80%D5%B1%D5%B6%D5%A1%D5%AF%20%D6%87%20%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%B6%D6%81%D5%B6%D5%B8%D5%B2%20%D5%A1%D5%B6%D5%B1.%20%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6%20%D5%B8%D6%82%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Finternship-vs-probation-period)

![Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները](https://hrdrone.am/blog-images/covers/internship-vs-probation-period.jpg)

Եկեք խոսենք հաճախ նույնականացվող այս երկու տերմինների մասին՝ փորձնակի և փորձաշրջան անցնողի իրավունքների և պարտականությունների նմանություններն ու տարբերությունները:

## Նմանությունները ⁠

### Աշխատանքային փորձառության ձեռքբերում ⁠

Ե՛վ փորձնակի համակարգում, և՛ փորձաշրջանի պարագայում ձեռք է բերվում աշխատանքային փորձառություն:

### Հարկային հաշվետվություն ⁠

Հայտ է ուղարկվում հարկային մարմին:

### Անչափահաս անձանց արտոնություններ ⁠

Մինչև տասնութ տարեկան անձինք ունեն նույն արտոնությունները երկու դեպքում էլ:

### Աշխատանքների սահմանափակում ⁠

Մինչև տասնութ տարեկան անձանց կարելի է ներգրավել միայն այն աշխատանքներում, ինչ փորձաշրջան անցնողներին:

### Գործատուների իրավունքներ ⁠

Տնտեսական գործունեություն իրականացնող ցանկացած սուբյեկտ՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից և սեփականության ձևից, կարող է ներգրավել փորձնակի, ինչպես նաև ընդունել աշխատողի՝ փորձաշրջանով:

## Տարբերությունները ⁠

### Պայմանագրի բնույթ ⁠

Ե՛վ փորձնակի համակարգում, և՛ փորձաշրջանի պարագայում կնքվում է պայմանագիր, բայց մի դեպքում՝ քաղաքացիաիրավական, մյուս դեպքում՝ աշխատանքային:

### Վարձատրություն ⁠

- **Փորձնակ՝** վարձատրությունը կողմերի համաձայնությամբ է
- **Փորձաշրջան՝** վարձատրությունը պարտադիր է

### Աշխատաժամանակի գրաֆիկ ⁠

- **Փորձնակ՝** աշխատաժամանակը սահմանափակվում է հնգօրյա գրաֆիկով
- **Փորձաշրջան՝** հնարավոր է նաև վեցօրյա գրաֆիկ

### Օրական աշխատաժամեր ⁠

- **Փորձնակ՝** աշխատաժամանակը սահմանափակվում է օրական չորս ժամով՝ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները
- **Փորձաշրջան՝** հնարավոր է մինչև տասներկուժամյա գրաֆիկ՝ համատեղությամբ պահպանելով հանգստի և սնվելու համար ընդմիջումները

### Ժամկետներ ⁠

- **Փորձնակ՝** կնքվում է մինչև երկու ամիս ժամկետով փորձնակի պայմանագիր
- **Փորձաշրջան՝** փորձաշրջանի առավելագույն ժամանակահատվածը մինչև տասներկու ամիս ժամկետով է

### Երկարաձգման իրավունք ⁠

- **Փորձնակ՝** փորձնակի պայմանագիրը կնքվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ առանց երկարաձգման իրավունքի
- **Փորձաշրջան՝** առավելագույն ժամանակահատվածի պահանջ առկա չէ

### Թվի սահմանափակում ⁠

- **Փորձնակ՝** գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի տասը տոկոսը
- **Փորձաշրջան՝** փորձաշրջան անցնողների թիվը սահմանափակում չունի

### Աշխատանքային ստաժ ⁠

- **Փորձնակ՝** գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում
- **Փորձաշրջան՝** փորձաշրջան անցնողի համար աշխատանքային ստաժ համարվում է

### Փաստաթղթեր ⁠

- **Փորձնակ՝** փորձնակին աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին տրվում է հավաստագիր
- **Փորձաշրջան՝** փորձաշրջան անցնողին հավաստագիր չի տրվում

### Հարկային բեռ ⁠

- **Փորձնակ՝** քանի որ փորձնակի վարձատրությունը եկամուտ է համարվում, բայց ոչ աշխատանք, ստացված գումարից վճարվում է միայն եկամտային հարկ
- **Փորձաշրջան՝** փորձաշրջան անցնողից վճարվում են ՀՀ օրենսդրությամւ սահմանված մյուս բոլոր հարկերը ևս

### Աշխատողի իրավունքներ ⁠

**Փորձաշրջան անցնողն ունի իրավունք՝**

- Ամենամյա վճարովի և չվճարվող արձակուրդի
- Պարգևատրման
- Ժամանավոր անաշխատունակության նպաստի
- Վերջնահաշվարկի
- Արձակման նպաստի

**Փորձնակը այս իրավունքները չունի:**

### Ղեկավարման գործառույթներ ⁠

- **Փորձնակ՝** աշխատողներից որևէ մեկին (վերջինիս համաձայնությամբ) վերապահվում է փորձնակի արտադրական պրակտիկայի ղեկավարման գործառույթը և այդ աշխատանքի համար վճարում լրավճար
- **Փորձաշրջան՝** նմանատիպ պարտադիր գործառույթ նախատեսված չէ

## Հասկացությունների սահմանումները ⁠

### Փորձնակ ⁠

Փորձնակը այն քաղաքացին է, որը նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով:

**Կարևոր է նշել, որ փորձնակը չի համարվում աշխատող և չի կարող օգտվել աշխատողի համար սահմանված բոլոր իրավունքներից:**

### Փորձաշրջան ⁠

Փորձաշրջանի մասին պայմանները սահմանվում են աշխատանքային պայմանագրով, ուստի Աշխատանքային օրենսգրքով սահմանվող իրավունքներն ու պարտականությունները պարտադիր են փորձաշրջան անցնողի համար:

**Նպատակները․**

- **Գործատուի ցանկությամբ՝** աշխատողի համար փորձաշրջան սահմանվում է նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով
- **Աշխատանքի ընդունվողի ցանկությամբ՝** առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար

## Պատմական համատեքստ ⁠

Փորձաշրջանի համակարգը կիրառվել է Աշխատանքային օրենսգրքի կիրառման առաջին իսկ օրվանից՝ **21.06.2005 թ․-ից:**

Մինչդեռ փորձնակի համակարգի ներդրումը սկսվել է **31.07.2023թ․-ից** ՀՕ-160-Ն օրենքի ընդունմամբ, որի միջոցով լրացվեց և նոր բովանդակությամբ փոփոխվեց ՀՀ աշխատանքային օրենսգիրքը՝ համալրվելով թվով երկու, բայց բազմաբովանդակ նոր հոդվածներով (Հոդված 201.3-րդ և 201.4-րդ):

## Փորձնակի համակարգի նպատակները ⁠

Փորձնակի համակարգի ներդրումը նպատակ ուներ նպաստել՝

- **Կրթություն-աշխատաշուկա կապի արդյունավետությանը**
- **Որակյալ աշխատուժի ձևավորմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը**
- **Երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց օգնելու** ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին և հեշտությամբ ինտեգրվել աշխատաշուկային
- **Անցում անել կամավորական աշխատանքից դեպի աշխատանքային ռեալ փորձառության**

## Եզրակացություն ⁠

Թեև երկու համակարգերն էլ նպատակ ունեն աշխատանքային փորձառության ձեռքբերում ապահովել, դրանք նշանակալիորեն տարբերվում են իրական իրավունքներով, պարտականություններով և պայմաններով: Կարևոր է ճիշտ հասկանալ այս տարբերությունները՝ ինչպես գործատուների, այնպես էլ աշխատողների համար օպտիմալ ընտրություն կատարելու համար:

Փորձաշրջանը և փորձնակությունը տարբեր իրավական կարգավիճակներ ունեն, սակայն երկուսն էլ պահանջում են հստակ պայմանավորվածություններ և պատասխանատվության սահմանում։

Կարդա նաև՝ [**փորձաշրջանի վճարման**](https://hrdrone.am/hy/blog/probation-period-payment) և [**անհիմն ազատման**](https://hrdrone.am/hy/blog/unjust-dismissal) մասին։ Իսկ եթե նոր հնարավորություններ ես փնտրում, դիտիր [**աշխատանք Հայաստանում**](https://hrdrone.am/hy/jobs/armenia) էջը։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակի կողմից՝ նպաստելու աշխատանքային իրավունքի իրազեկմանը, փորձաշրջանի և փորձնակության գործընթացների իրավաչափ իրականացմանը և արդար աշխատանքային հարաբերությունների պահպանմանը։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք Ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Finternship-vs-probation-period&text=%D5%93%D5%B8%D6%80%D5%B1%D5%B6%D5%A1%D5%AF%20%D6%87%20%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%B6%D6%81%D5%B6%D5%B8%D5%B2%20%D5%A1%D5%B6%D5%B1.%20%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6%20%D5%B8%D6%82%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8) [Կիսվել WhatsApp-ում](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Finternship-vs-probation-period%20%D5%93%D5%B8%D6%80%D5%B1%D5%B6%D5%A1%D5%AF%20%D6%87%20%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%B6%D6%81%D5%B6%D5%B8%D5%B2%20%D5%A1%D5%B6%D5%B1.%20%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6%20%D5%B8%D6%82%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Finternship-vs-probation-period) [Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Finternship-vs-probation-period) [Կիսվել X-ում](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Finternship-vs-probation-period&text=%D5%93%D5%B8%D6%80%D5%B1%D5%B6%D5%A1%D5%AF%20%D6%87%20%D6%83%D5%B8%D6%80%D5%B1%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%B6%D6%81%D5%B6%D5%B8%D5%B2%20%D5%A1%D5%B6%D5%B1.%20%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6%20%D5%B8%D6%82%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Fusion Soft (Live Vegas)](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1a1aa-faf8-73ae-ae45-729cf4c2b27b.png "Fusion Soft (Live Vegas)")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas/zNp94p-game-presenter)

[**Fusion Soft (Live Vegas)**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019caef1-83ac-7208-a2ec-2aa3bfa3ddc8.png "Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ")

### [**Վաճառքի մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy/EsWQws-vacharqi-masnaget)

[**Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Art Production](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/f3888510-21d0-11f0-9671-59729f8adfa6.png "Art Production")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/art-production/x1m7YO-game-presenter)

[**Art Production**](https://hrdrone.am/hy/jobs/art-production)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter - Night Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/Sxhpls-game-presenter-night-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գիշերային հերթափոխ · ԳրասենյակայինԿրտսեր

## Առնչվող հոդվածներ

[![Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը Հայաստանում. գործնական ուղեցույց գործատուների համար](https://hrdrone.am/blog-images/covers/employment-termination-armenia.jpg)**Labor Law**5 րոպե ընթերցում<h2>**Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը Հայաստանում**</h2>Կոնցեռն Դիալոգի և Legal 500-ի ուղեցույցը գործատուների համար՝ ազատման օրինական հիմքեր, M&A ռիսկեր, garden leave, ԱԲ և ոչ իրավաչափ ազատման հետևանքներ։![Շուշանիկ Ստեփանյան](https://hrdrone.am/blog-images/avatars/shushanik-stepanyan.jpeg)**Շուշանիկ Ստեփանյան**06 հուլ, 2026](https://hrdrone.am/hy/blog/employment-termination-armenia)

[![Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը](https://hrdrone.am/blog-images/covers/practical-education-career-guide.jpg)**Education**6 րոպե ընթերցում<h2>**Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը**</h2>Ինչպես է գործնական կրթությունը դառնում կարիերայի գլխավոր կողմնորոշիչը։ Պրակտիկաներ, ինթերնշիփներ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսուցում։![Վահագն Քարամյան](https://hrdrone.am/blog-images/avatars/vahagn-karamyan.jpg)**Վահագն Քարամյան**13 փետ, 2026](https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide)

[![Անհիմն աշխատանքից ազատում. ինչ պետք է իմանալ](https://hrdrone.am/blog-images/covers/unjust-dismissal.jpg)**Labor Law**7 րոպե ընթերցում<h2>**Անհիմն աշխատանքից ազատում. ինչ պետք է իմանալ**</h2>Ի՞նչ անել, եթե ձեզ ազատել են առանց հիմնավորման․ աշխատանքից ազատման կարգը ՀՀ աշխատանքային օրենսգրքով, ինչ է անհիմն ազատումը և ինչպես պահանջել փոխհատուցում։![Դիանա Մովսեսյան](https://hrdrone.am/blog-images/avatars/diana-movsesyan.jpg)**Դիանա Մովսեսյան**20 օգս, 2025](https://hrdrone.am/hy/blog/unjust-dismissal)

```json
{"@context":"https://schema.org","@graph":[{"@id":"https://hrdrone.am/#website","@type":"WebSite","description":"Find your next job opportunity at HR Drone - the ultimate job matching platform","inLanguage":"hy-AM","name":"HR Drone","url":"https://hrdrone.am/","publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"},"translationOfWork":{"@id":"https://hrdrone.am/#website"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period#webpage","@type":"WebPage","dateModified":"2025-08-06","datePublished":"2025-08-06","description":"Հաճախ շփոթվող երկու կարգավիճակ՝ փորձնակ և փորձաշրջան անցնող անձ․ նրանց իրավունքների և պարտականությունների նմանություններն ու տարբերությունները։","inLanguage":"hy-AM","name":"Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները","url":"https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period","breadcrumb":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period#breadcrumb"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy#website"},"potentialAction":[{"@type":"ReadAction","target":["https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period"]}],"primaryImageOfPage":{"@id":"https://hrdrone.am/#logo"}},{"@id":"https://hrdrone.am/#identity","@type":"Organization","description":"The ultimate job matching platform for both candidates and employers","foundingDate":"2022","name":"HR Drone","url":"https://hrdrone.am","address":{"@type":"PostalAddress","addressCountry":"AM","addressLocality":"Yerevan"},"contactPoint":{"@type":"ContactPoint","telephone":"+37495880089","contactType":"customer service","availableLanguage":["English","Armenian"]},"logo":{"@id":"https://hrdrone.am/#logo"},"sameAs":["https://www.instagram.com/hr.drone/","https://www.linkedin.com/company/hr-drone/","https://www.facebook.com/app.hrdrone","https://t.me/hrdrone","https://www.youtube.com/@hr-drone","https://x.com/hr_drone"]},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period#article","@type":"Article","dateModified":"2025-08-06","datePublished":"2025-08-06","description":"Հաճախ շփոթվող երկու կարգավիճակ՝ փորձնակ և փորձաշրջան անցնող անձ․ նրանց իրավունքների և պարտականությունների նմանություններն ու տարբերությունները։","headline":"Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները","inLanguage":"hy-AM","thumbnailUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/internship-vs-probation-period.jpg","author":{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1"},"image":{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period#webpage"},"mainEntityOfPage":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period#webpage"},"publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period#breadcrumb","@type":"BreadcrumbList","itemListElement":[{"@type":"ListItem","position":1,"name":"Գլխավոր","item":"https://hrdrone.am/hy"},{"@type":"ListItem","position":2,"name":"Բլոգ","item":"https://hrdrone.am/hy/blog"},{"@type":"ListItem","position":3,"name":"Փորձնակ և փորձաշրջան անցնող անձ. նմանություններն ու տարբերությունները","item":"https://hrdrone.am/hy/blog/internship-vs-probation-period"}]},{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1","@type":"Person","jobTitle":"Հիմնադիր Տնօրեն","name":"Մարինե Աշրաֆյան"},{"@id":"https://hrdrone.am/#logo","@type":"ImageObject","caption":"HR Drone","contentUrl":"https://hrdrone.am/images/blue-logo.svg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/images/blue-logo.svg"},{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1","@type":"ImageObject","contentUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/internship-vs-probation-period.jpg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/blog-images/covers/internship-vs-probation-period.jpg"}]}
```