---
title: "ՄՌԿ-ն և փոփոխությունների կառավարումը | HR Drone"
description: "Կազմակերպական փոփոխություններն անխուսափելի են, հատկապես այսօրվա դինամիկ զարգացող գործարար աշխարհում:"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/hr-change-management"
last_updated: 2025-02-11
locale: hy
meta:
  "og:description": "Կազմակերպական փոփոխություններն անխուսափելի են, հատկապես այսօրվա դինամիկ զարգացող գործարար աշխարհում:"
  "og:title": "ՄՌԿ-ն և փոփոխությունների կառավարումը"
  "twitter:description": "Կազմակերպական փոփոխություններն անխուսափելի են, հատկապես այսօրվա դինամիկ զարգացող գործարար աշխարհում:"
  "twitter:title": "ՄՌԿ-ն և փոփոխությունների կառավարումը"
---

# **ՄՌԿ-ն և փոփոխությունների կառավարումը**

![Աննա Հարությունյան](https://hrdrone.am/blog-images/avatars/anna-harutyunyan.png)

**Աննա Հարությունյան**

ՄՌԿ ղեկավար, Ֆլեշ ՍՊԸ

11 փետ, 2025·5 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhr-change-management) [Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhr-change-management&text=%D5%84%D5%8C%D4%BF-%D5%B6%20%D6%87%20%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhr-change-management)

![ՄՌԿ-ն և փոփոխությունների կառավարումը](https://hrdrone.am/blog-images/covers/hr-change-managment.webp)

Կազմակերպական փոփոխություններն անխուսափելի են, հատկապես այսօրվա դինամիկ զարգացող գործարար աշխարհում:

Փոփոխությունների կառավարումը այն գործընթացն է, որի միջոցով կազմակերպությունները, թիմերը կամ անհատները հարմարվում են նոր պայմաններին, տեխնոլոգիաներին, ռազմավարություններին կամ աշխատանքային գործընթացներին։

Փոփոխությունների կառավարումը և ՄՌԿ-ն սերտորեն կապված են, քանի որ փոփոխությունները կազմակերպությունում հաճախ ուղեկցվում են մարդկային գործոններով՝ աշխատակիցների արձագանքով, նոր հմտությունների անհրաժեշտությամբ և մշակութային ադապտացիայով։

Փոփոխությունների ժամանակ աշխատակիցները կարող են դրսևորել դիմադրություն, ինչը բնական արձագանք է անորոշությանը և նորամուծություններին։

## Դիմադրության պատճառները ⁠

### Անորոշություն և վախ անհայտի հանդեպ ⁠

Աշխատակիցները չեն հասկանում՝ ինչ ազդեցություն կունենա փոփոխությունը իրենց աշխատանքի վրա։

### Վստահության պակաս ղեկավարության նկատմամբ ⁠

Եթե նախկինում փոփոխությունները լավ չեն իրականացվել, թիմը կարող է կասկածներ ունենալ նոր մոտեցումների նկատմամբ։

### Հարմարավետության գոտուց դուրս գալու դժկամություն ⁠

Մարդիկ սովոր են աշխատանքային որոշակի մեթոդներին և դժվարությամբ են հարմարվում նորին։

### Հմտությունների պակաս ⁠

Նոր տեխնոլոգիաների կամ գործընթացների ներդրումը կարող է ստեղծել հմտությունների պակասի զգացողություն։

### Հուզական դիմադրություն ⁠

Փոփոխությունները կարող են ընկալվել որպես սպառնալիք՝ կապված կարգավիճակի, ազդեցության կամ աշխատանքի կորստի վախի հետ։

## Դիմադրության կառավարման մեթոդներ ⁠

### Արդյունավետ հաղորդակցություն ⁠

- Բացատրեք փոփոխության նպատակը՝ ինչու է այն անհրաժեշտ։
- Հստակ ներկայացրեք սպասվող արդյունքները։
- Աշխատակիցներին հնարավորություն տվեք հարցեր տալ և կարծիք հայտնել։

### Աշխատակիցների ներգրավվածություն ⁠

- Երբ աշխատակիցները մասնակցում են որոշումների կայացմանը, դիմադրությունը նվազում է։
- Ստեղծեք «փոփոխության դեսպանների թիմ», ովքեր կաջակցեն գործընթացին։

### Վերապատրաստում և զարգացում ⁠

- Տրամադրեք աշխատակիցներին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ հեշտ ադապտացման համար։
- Օգտագործեք վերապատրաստման ծրագրեր, սեմինարներ։

### Առաջնորդություն և աջակցություն ⁠

- Ղեկավարները պետք է լինեն փոփոխության ներկայացուցիչներ։
- Ստեղծեք աջակցող միջավայր՝ թիմին օգնելու համար։

### Դիմադրության վերլուծություն և անհատական մոտեցում ⁠

- Նույնականացրեք հիմնական դիմադրող խմբերին։
- Աշխատեք ամենաբարձր դիմադրություն ցուցաբերող անձանց հետ՝ հասկանալու նրանց մտահոգությունները։

Փոփոխությունների արդյունավետ կառավարումը պահանջում է ճկունություն, հաղորդակցություն և [**առաջնորդության և կառավարման**](https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams) հմտություններ՝ մարդկային ռեսուրսների կառավարման մակարդակում։

Եթե թիմ եք համալրում, ծանոթացեք [**HR Drone-ը ընկերությունների համար**](https://hrdrone.am/hy/company) էջին։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակի կողմից՝ նպաստելու փոփոխությունների կառավարման մշակույթի զարգացմանը, կազմակերպական ճկունության ամրապնդմանը և HR գործընթացների կատարելագործմանը։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhr-change-management&text=%D5%84%D5%8C%D4%BF-%D5%B6%20%D6%87%20%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8) [Կիսվել WhatsApp-ով](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhr-change-management%20%D5%84%D5%8C%D4%BF-%D5%B6%20%D6%87%20%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhr-change-management) [Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhr-change-management) [Կիսվել X-ով](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhr-change-management&text=%D5%84%D5%8C%D4%BF-%D5%B6%20%D6%87%20%D6%83%D5%B8%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Gulf Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/7d75fd10-f027-11ef-9ff4-29e7940c5435.png "Gulf Armenia")

### [**Digital Marketing Specialist**](https://hrdrone.am/hy/jobs/gulf-armenia/sgj0iD-digital-marketing-specialist)

[**Gulf Armenia**](https://hrdrone.am/hy/jobs/gulf-armenia)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Miniso Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1340f-62bf-74d4-b54d-a1ad204b69a0.png "Miniso Armenia")

### [**Վաճառող-խորհրդատու**](https://hrdrone.am/hy/jobs/miniso-armenia/7b2PEk-sales-consultant)

[**Miniso Armenia**](https://hrdrone.am/hy/jobs/miniso-armenia)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին

![M-One](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/4d3dfff0-5eaf-11ed-88e1-9fb2fa29b3f3.png "M-One")

### [**SMM Specialist - Junior**](https://hrdrone.am/hy/jobs/m-one/a8oWDo-smm-specialist-junior)

[**M-One**](https://hrdrone.am/hy/jobs/m-one)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter- Morning Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/noO1tE-game-presenter-afternoon-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

## Առնչվող հոդվածներ

[![Նարեկ Հակոբյանը՝ Հայկական «ամերիկյան երազանքն» այլևս չկա. ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում](https://hrdrone.am/blog-images/covers/how-ai-is-changing-the-it-job-market.webp)**Ai**5 րոպե ընթերցում<h2>**Ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում Հայաստանում**</h2>ԱԲ-ն փոխում է ՏՏ աշխատաշուկան՝ սկսնակների համար գործ գտնելը դժվարանում է, գործատուներն ավելի ճկունություն են պահանջում։ Ինչպես չմնալ դուրս։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**01 հոկ, 2026](https://hrdrone.am/hy/blog/how-ai-is-changing-the-it-job-market)

[![Առաջնորդության գինը․ 13-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի պաստառ երկաթուղային գծերի ֆոնին](https://hrdrone.am/blog-images/covers/the-cost-of-leadership.webp)**Leadership**4 րոպե ընթերցում<h2>**Առաջնորդության գինը․ տարածաշրջանային ՄՌ համաժողով 2026**</h2>Երևանում կայացած 13-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի թեման էր «Առաջնորդության գինը»։ 300+ մասնակից 7 երկրից, 4 ելույթ և 6 պանելային քննարկում։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**25 սեպ, 2026](https://hrdrone.am/hy/blog/the-cost-of-leadership)

[![Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի](https://hrdrone.am/blog-images/covers/ai-era-education-labor-market-armenia.jpg)**Education**8 րոպե ընթերցում<h2>**Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի**</h2>Ինչպես է ԱԲ դարաշրջանը փոխում կրթությունն ու աշխատաշուկան Հայաստանում, և ինչ դեր ունի ԱԲ գործարանը նոր մասնագիտությունների ձևավորման գործում։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**01 սեպ, 2026](https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia)