---
title: "Թաքնված տաղանդների բացահայտում․ Ներքին ռեզերվի կառավարում | HR Drone"
description: "Ներքին ռեզերվի կառավարումը՝ աշխատակիցների թաքնված տաղանդների և ներուժի բացահայտումն ու զարգացումը, կարող է դառնալ կազմակերպության կայուն աճի հիմնասյունը:"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/hidden-talents-management"
last_updated: 2025-06-24
locale: hy
meta:
  "og:description": "Ներքին ռեզերվի կառավարումը՝ աշխատակիցների թաքնված տաղանդների և ներուժի բացահայտումն ու զարգացումը, կարող է դառնալ կազմակերպության կայուն աճի հիմնասյունը:"
  "og:image": "https://hrdrone.am/blog-images/covers/hidden-talents-management.png"
  "og:image:alt": "Թաքնված տաղանդների բացահայտում․ Ներքին ռեզերվի կառավարում"
  "og:image:type": image/png
  "og:title": "Թաքնված տաղանդների բացահայտում․ Ներքին ռեզերվի կառավարում"
  "twitter:description": "Ներքին ռեզերվի կառավարումը՝ աշխատակիցների թաքնված տաղանդների և ներուժի բացահայտումն ու զարգացումը, կարող է դառնալ կազմակերպության կայուն աճի հիմնասյունը:"
  "twitter:image": "https://hrdrone.am/blog-images/covers/hidden-talents-management.png"
  "twitter:image:alt": "Թաքնված տաղանդների բացահայտում․ Ներքին ռեզերվի կառավարում"
  "twitter:title": "Թաքնված տաղանդների բացահայտում․ Ներքին ռեզերվի կառավարում"
---

> Index of every page on this site: [llms.txt](https://hrdrone.am/llms.txt)

# **Թաքնված տաղանդների բացահայտում․ Ներքին ռեզերվի կառավարում**

![Զառա Գալստյան](https://hrdrone.am/blog-images/avatars/zara-galstyan.jpg)

**Զառա Գալստյան**

ՄՌԿ տնօրեն, «Բարսիս» ՍՊԸ

24 հուն, 2025·7 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhidden-talents-management) [Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhidden-talents-management&text=%D4%B9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%E2%80%A4%20%D5%86%D5%A5%D6%80%D6%84%D5%AB%D5%B6%20%D5%BC%D5%A5%D5%A6%D5%A5%D6%80%D5%BE%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhidden-talents-management)

![Թաքնված տաղանդների բացահայտում․ Ներքին ռեզերվի կառավարում](https://hrdrone.am/blog-images/covers/hidden-talents-management.png)

### Ինչու՞ է կարևոր աշխատակիցների ներուժը զարգացնելը ⁠

Ժամանակակից կազմակերպությունները, որոնց առջև կանգնած են արագ փոփոխվող բիզնես միջավայրի պահանջները, հաճախ դիմում են արտաքին աշխատաշուկային՝ նոր մասնագետների ներգրավման միջոցով զարգացում ապահովելու համար՝ անտեսելով իրենց ամենաարժեքավոր ռեսուրսը՝ առկա թիմը։

Ներքին ռեզերվի կառավարումը՝ աշխատակիցների թաքնված տաղանդների և ներուժի բացահայտումն ու զարգացումը, կարող է դառնալ ոչ միայն ծախսերի օպտիմալացման, այլև կազմակերպության կայուն աճի և մրցունակության հիմնասյունը։ Այս մոտեցումը ամրապնդում է և՛ աշխատակիցների ներգրավվածությունն ու հավատարմությունը, և՛ կորպորատիվ մշակույթը, ինչպես նաև խթանում է նախաձեռնողականությունը։ Երբ կազմակերպությունները ստեղծում են պայմաններ, որտեղ աշխատակիցները տեսնում են զարգացման իրական հնարավորություններ, վերջիններս դառնում են ավելի նվիրված, պատասխանատու և պատրաստ նոր մարտահրավերների։

### Ի՞նչ է նշանակում ներքին ռեզերվի կառավարում ⁠

Ներքին ռեզերվը կազմակերպության այն աշխատակիցներն են, ովքեր դեռ չեն զբաղեցնում ղեկավար դիրքեր, սակայն ունեն զգալի ներուժ՝ ապագայում ստանձնելու ավելի բարդ դերեր, առաջնորդելու թիմեր կամ իրականացնելու պատասխանատու նախագծեր։ Ներքին ռեզերվի կառավարումը գործընթաց է, որի շրջանակում ՄՌԿ մասնագետները և ղեկավարները սկսում են ճանաչել թիմում թաքնված տաղանդներին՝ ըստ վերջիններիս աճի պոտենցիալի, հմտությունների և զարգացման ներուժի։ Նման մոտեցումն առավել կարևոր է մեր օրերում, երբ աշխատաշուկայում տաղանդների ներգրավման համար մրցակցությունն աճել է, նաև նոր մասնագետների ներգրավումը պահանջում է ժամանակ, ռեսուրսներ և ռիսկեր։ Ներքին ռեզերվի ճիշտ կառավարումը կարող է ապահովել կայուն զարգացում՝ ստեղծելով ապագա առաջնորդների հուսալի բազա։

### Ինչպե՞ս բացահայտել թաքնված տաղանդներին ⁠

#### 1. Մշտադիտարկում և պարբերաբար գնահատում ⁠

Աշխատակիցների պարբերաբար գնահատումը պետք է ներառի ոչ միայն արդյունքները, այլև փափուկ հմտությունները, սովորելու ունակությունը, նախաձեռնողականությունն ու համագործակցության որակը։ Մշտադիտարկումը օգնում է վաղ նկատել աճող պոտենցիալը նաև վարքագծի հիման վրա։

#### 2. 360 աստիճան հետադարձ կապ ⁠

Կազմակերպել համակարգված ֆիդբեք ղեկավարներից, գործընկերներից և ենթականերից։

#### 3. Ներգրավվածություն տարբեր նախագծերում ⁠

Նոր միջավայրում հնարավոր է նկատել առաջնորդական ունակություններ, կրեատիվություն և ճկունություն։

#### 4. Մենթորություն և քոուչինգ ⁠

Փորձառու գործընկերների միջոցով ևս կարելի է բացահայտել և զարգացնել աշխատակիցների մոտ աճի պոտենցիալը։

#### 5. Անհատական զարգացման պլաններ ⁠

Յուրաքանչյուր աշխատակցի համար մշակել [**ուսուցման և զարգացման**](https://hrdrone.am/hy/blog/learning-development) հստակ ուղի՝ մասնագիտական առաջընթացի, հմտությունների խորացման և նոր պատասխանատվությունների ստանձման համար։

### Ի՞նչ օգուտ է բերում բիզնեսին այս մոտեցումը ⁠

#### 1. Ռեսուրսների խնայողություն ⁠

Նվազեցնում է հավաքագրման, ադապտացիայի և ուսուցման վրա ծախսվող ժամանակն ու բյուջեն։

#### 2. Մոտիվացիայի և լոյալության բարձրացում ⁠

Աշխատակիցները տեսնում են աճի հստակ ուղի և զգում են, որ իրենց նկատում ու գնահատում են։

#### 3. Աճի և զարգացման մշակույթի ձևավորում ⁠

Մարդիկ ավելի երկար են մնում կազմակերպությունում՝ տեսնելով կարիերայի իրական հեռանկարներ։

#### 4. Կազմակերպական կայունություն և ճկունություն ⁠

Ապահովվում է շարունակականություն առանց արտաքին շուկայից կախվածության՝ ունենալով պատրաստ ռեզերվ առանցքային պաշտոնների համար։

Թաքնված տաղանդների բացահայտումը ՄՌԿ մասնագետի ռազմավարական գործառույթներից է, որը պահանջում է համակարգված մոտեցում։ Երբ կազմակերպությունը դիտարկում է աշխատակիցներին որպես զարգացող ներուժ և կառուցում է ներքին ռեզերվի մշակույթ, այն ստանում է ոչ միայն արդյունավետ և հավատարիմ թիմ, այլև կայուն աճ՝ նվազագույն ռիսկերով։

Թաքնված տաղանդների բացահայտումը և ներքին ռեզերվի կառավարումը օգնում են կազմակերպություններին պահպանել և զարգացնել իրենց լավագույն մասնագետներին։

Եթե թիմ ես համալրում, ծանոթացիր [**HR Drone-ը ընկերությունների համար**](https://hrdrone.am/hy/company) էջին։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակի կողմից՝ նպաստելու մարդկային ռեսուրսների զարգացմանը, ներքին տաղանդների կառավարմանը և երկարաժամկետ թիմային կայունության ապահովմանը։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք Ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhidden-talents-management&text=%D4%B9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%E2%80%A4%20%D5%86%D5%A5%D6%80%D6%84%D5%AB%D5%B6%20%D5%BC%D5%A5%D5%A6%D5%A5%D6%80%D5%BE%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել WhatsApp-ում](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhidden-talents-management%20%D4%B9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%E2%80%A4%20%D5%86%D5%A5%D6%80%D6%84%D5%AB%D5%B6%20%D5%BC%D5%A5%D5%A6%D5%A5%D6%80%D5%BE%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhidden-talents-management) [Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhidden-talents-management) [Կիսվել X-ում](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fhidden-talents-management&text=%D4%B9%D5%A1%D6%84%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE%20%D5%BF%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%E2%80%A4%20%D5%86%D5%A5%D6%80%D6%84%D5%AB%D5%B6%20%D5%BC%D5%A5%D5%A6%D5%A5%D6%80%D5%BE%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Fusion Soft (Live Vegas)](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1a1aa-faf8-73ae-ae45-729cf4c2b27b.png "Fusion Soft (Live Vegas)")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas/zNp94p-game-presenter)

[**Fusion Soft (Live Vegas)**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019caef1-83ac-7208-a2ec-2aa3bfa3ddc8.png "Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ")

### [**Վաճառքի մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy/EsWQws-vacharqi-masnaget)

[**Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Art Production](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/f3888510-21d0-11f0-9671-59729f8adfa6.png "Art Production")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/art-production/x1m7YO-game-presenter)

[**Art Production**](https://hrdrone.am/hy/jobs/art-production)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter - Night Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/Sxhpls-game-presenter-night-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գիշերային հերթափոխ · ԳրասենյակայինԿրտսեր

## Առնչվող հոդվածներ

[![Փոխհատուցում և բենեֆիթներ (Compensation \& Benefits)](https://hrdrone.am/blog-images/covers/compensation-benefits.jpg)**Compensation**5 րոպե ընթերցում<h2>**Փոխհատուցում և բենեֆիթներ (Compensation & Benefits)**</h2>Ինչու է Compensation & Benefits համակարգը աշխատակիցների պահման և մոտիվացիայի առանցքային գործիք, և ինչպես ճիշտ կառավարել փոխհատուցումն ու նպաստները։![Հայկ Դավթյան](https://hrdrone.am/blog-images/avatars/hayk-davtyan.jpg)**Հայկ Դավթյան**20 փետ, 2026](https://hrdrone.am/hy/blog/compensation-benefits)

[![Ուսուցում և զարգացում (Learning \& Development) ներդրում, որը ձևավորում է թիմերի և բիզնեսի ապագան](https://hrdrone.am/blog-images/covers/learning-development.png)**Learning Development**8 րոպե ընթերցում<h2>**Ուսուցում և զարգացում՝ ներդրում թիմերի և բիզնեսի ապագայում**</h2>Ուսուցումն ու զարգացումը (Learning & Development) միայն թրեյնինգներ չեն, այլ համակարգված գործընթաց, որն ուղղակիորեն ազդում է բիզնեսի արդյունավետության վրա։![Հայկ Դավթյան](https://hrdrone.am/blog-images/avatars/hayk-davtyan.jpg)**Հայկ Դավթյան**23 հուն, 2026](https://hrdrone.am/hy/blog/learning-development)

[![Նոր կենսաչափական անձնագիր «ՀայՓաս»-ում․ ինչպես դիմել](https://hrdrone.am/blog-images/covers/biometric-passport-armenia-2.webp)**Identity Documents**8 րոպե ընթերցում<h2>**Կենսաչափական անձնագիր 2026․ ինչպես դիմել «ՀայՓաս»-ում**</h2>Նոր կենսաչափական անձնագիր․ ինչու է պետք ID քարտ, ինչպես նախագրանցվել «ՀայՓաս»-ում, որքան արժե (28 650 դրամ) և ինչպես դիմել երեխայի կամ արտերկրից։![HR Drone Analytics Team](https://hrdrone.am/blog-images/avatars/hr-analytics-team-avatar.jpg)**HR Drone Analytics Team**01 նոյ, 2026](https://hrdrone.am/hy/blog/biometric-passport-armenia)

```json
{"@context":"https://schema.org","@graph":[{"@id":"https://hrdrone.am/#website","@type":"WebSite","description":"Find your next job opportunity at HR Drone - the ultimate job matching platform","inLanguage":"hy-AM","name":"HR Drone","url":"https://hrdrone.am/","publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"},"translationOfWork":{"@id":"https://hrdrone.am/#website"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/hidden-talents-management#webpage","@type":"WebPage","dateModified":"2025-06-24","datePublished":"2025-06-24","description":"Ներքին ռեզերվի կառավարումը՝ աշխատակիցների թաքնված տաղանդների և ներուժի բացահայտումն ու զարգացումը, կարող է դառնալ կազմակերպության կայուն աճի հիմնասյունը:","inLanguage":"hy-AM","name":"Թաքնված տաղանդների բացահայտում․ Ներքին ռեզերվի կառավարում","url":"https://hrdrone.am/hy/blog/hidden-talents-management","breadcrumb":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/hidden-talents-management#breadcrumb"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy#website"},"potentialAction":[{"@type":"ReadAction","target":["https://hrdrone.am/hy/blog/hidden-talents-management"]}],"primaryImageOfPage":{"@id":"https://hrdrone.am/#logo"}},{"@id":"https://hrdrone.am/#identity","@type":"Organization","description":"The ultimate job matching platform for both candidates and employers","foundingDate":"2022","name":"HR Drone","url":"https://hrdrone.am","address":{"@type":"PostalAddress","addressCountry":"AM","addressLocality":"Yerevan"},"contactPoint":{"@type":"ContactPoint","telephone":"+37495880089","contactType":"customer service","availableLanguage":["English","Armenian"]},"logo":{"@id":"https://hrdrone.am/#logo"},"sameAs":["https://www.instagram.com/hr.drone/","https://www.linkedin.com/company/hr-drone/","https://www.facebook.com/app.hrdrone","https://t.me/hrdrone","https://www.youtube.com/@hr-drone","https://x.com/hr_drone"]},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/hidden-talents-management#article","@type":"Article","dateModified":"2025-06-24","datePublished":"2025-06-24","description":"Ներքին ռեզերվի կառավարումը՝ աշխատակիցների թաքնված տաղանդների և ներուժի բացահայտումն ու զարգացումը, կարող է դառնալ կազմակերպության կայուն աճի հիմնասյունը:","headline":"Թաքնված տաղանդների բացահայտում․ Ներքին ռեզերվի կառավարում","inLanguage":"hy-AM","thumbnailUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/hidden-talents-management.png","author":{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1"},"image":{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/hidden-talents-management#webpage"},"mainEntityOfPage":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/hidden-talents-management#webpage"},"publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/hidden-talents-management#breadcrumb","@type":"BreadcrumbList","itemListElement":[{"@type":"ListItem","position":1,"name":"Գլխավոր","item":"https://hrdrone.am/hy"},{"@type":"ListItem","position":2,"name":"Բլոգ","item":"https://hrdrone.am/hy/blog"},{"@type":"ListItem","position":3,"name":"Թաքնված տաղանդների բացահայտում․ Ներքին ռեզերվի կառավարում","item":"https://hrdrone.am/hy/blog/hidden-talents-management"}]},{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1","@type":"Person","jobTitle":"ՄՌԿ տնօրեն","name":"Զառա Գալստյան"},{"@id":"https://hrdrone.am/#logo","@type":"ImageObject","caption":"HR Drone","contentUrl":"https://hrdrone.am/images/blue-logo.svg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/images/blue-logo.svg"},{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1","@type":"ImageObject","contentUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/hidden-talents-management.png","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/blog-images/covers/hidden-talents-management.png"}]}
```