---
title: "Սերունդների տարբերությունների կառավարումն աշխատավայրում | HR Drone"
description: "Այսօր աշխատավայրում կողք կողքի աշխատում են տարբեր սերունդների մարդիկ։ Ինչպե՞ս կառավարել սերունդների տարբերությունները և դարձնել դրանք թիմի ուժ։"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/generations-differences"
last_updated: 2025-11-20
locale: hy
meta:
  "og:description": "Այսօր աշխատավայրում կողք կողքի աշխատում են տարբեր սերունդների մարդիկ։ Ինչպե՞ս կառավարել սերունդների տարբերությունները և դարձնել դրանք թիմի ուժ։"
  "og:title": "Սերունդների տարբերությունների կառավարումն աշխատավայրում"
  "twitter:description": "Այսօր աշխատավայրում կողք կողքի աշխատում են տարբեր սերունդների մարդիկ։ Ինչպե՞ս կառավարել սերունդների տարբերությունները և դարձնել դրանք թիմի ուժ։"
  "twitter:title": "Սերունդների տարբերությունների կառավարումն աշխատավայրում"
---

# **Սերունդների տարբերությունների կառավարումն աշխատավայրում**

![Լուսինե Կարապետյան](https://hrdrone.am/blog-images/avatars/lusine-karapetyan.jpg)

**Լուսինե Կարապետյան**

ՄՌ հավաքագրման մասնագետ, Effect Group

20 նոյ, 2025·5 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fgenerations-differences) [Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fgenerations-differences&text=%D5%8D%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fgenerations-differences)

![Ինչպե՞ս արդյունավետ կառավարել սերունդների տարբերությունները աշխատավայրում](https://hrdrone.am/blog-images/covers/generations-differences.jpg)

Այսօր աշխատավայրում կողք կողքի աշխատում են տարբեր սերունդների մարդիկ: Նրանցից ոմանք սկսել են իրենց կարիերան այն ժամանակ, երբ պաշտոնական նամակները դեռ տպվում էին թղթի վրա, իսկ մյուսները մեծացել են սմարթֆոնը ձեռքում։

Տարիքային այս բազմազանությունը կազմակերպության համար կարող է դառնալ և՛ արժեքավոր ռեսուրս, և՛ լուրջ մարտահրավեր։

Տարբեր սերունդներ տարբեր կերպ են մոտենում աշխատանքին։

## Սերունդների տարբերությունները և նրանց մոտեցումները աշխատանքին ⁠

**Baby Boomer**-ները գնահատում են կայունությունը և հավատարմությունը, **Generation X**-ը՝ ինքնուրույնությունն ու պրակտիկ մոտեցումը, **Millennial**-ները փնտրում են համագործակցություն և զարգացում, իսկ **Generation Z**-ը սպասում ազատության, ճկունության և արագ արձագանքի։ Այդ տարբերությունները բնական են, և հաջողության բանալին դրանց ընդունումն է, ոչ թե փոփոխումը։

## Ինչպես կառավարել սերունդների տարբերությունները ⁠

Սերունդների տարբերությունները կառավարելու հարցում մեզ կարող են օգնել մի քանի պարզ մեթոդներ:

- **Ճկուն հաղորդակցություն**։ Ոմանք նախընտրում են անձնական հանդիպումները և հեռախոսազանգերը, մյուսները՝ արագ հաղորդագրությունները։ Թիմում հստակ պայմանավորվածությունները կանխում են թյուրըմբռնումները։
- **Անհատական մոտիվացիա**։ Տարբեր սերունդների մարդկանց համար աշխատանքային գոհունակության աղբյուրները տարբեր են․ մեկի համար դա կայունությունն է, մյուսի համար՝ զարգացումը և ազատությունը։ Դա պարզելու արդյունավետ գործիքը հարցնելն է, օրինակ՝ **«Ի՞նչն է քեզ համար կարևոր այս փուլում աշխատանքի մեջ»։** Անկեղծ զրույցները հաճախ բացահայտում են այն, ինչ ոչ մի հարցաթերթիկ չի բացահայտի:
- **Երկու ուղղությամբ մենթորություն**։ Այն օգնում է կոտրել սերունդների միջև պատնեշը․ ավագները փոխանցում են փորձ և կազմակերպական հիշողություն, իսկ երիտասարդները՝ տեխնոլոգիական և նորարարական մոտեցումներ։ Մենթորությունը միայն ավագից դեպի երիտասարդը չէ։ Նոր սերունդներն ունեն գիտելիքներ, որոնք նույնքան արժեքավոր են՝ հատկապես թվային աշխարհում։

Աշխատելով այսպիսի **«բազմազան»** սերունդների հետ, անհրաժեշտ է կիրառել ավելի **ճկուն մոտեցումներ**:

## Ղեկավարի դերը սերունդների բազմազան թիմում ⁠

Տարբեր սերունդների աշխատակիցները տարբեր սպասելիքներ ունեն իրենց ղեկավարից․ մեկը սպասում է հստակ ուղղորդում և կառուցվածք, մյուսը՝ փորձարկելու ազատություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն։

Երբ սերունդները կարողանում են լսել միմյանց և սովորել իրարից, նրանք դառնում են ոչ թե տարբեր, այլ **փոխլրացնող**։ Իսկ դա հենց այն ներդաշնակությունն է, որն ամեն թիմ պետք է կառուցի՝ հաջողության հասնելու համար։

## Տարբերությունների փոխարեն՝ լրացնող ուժեր ⁠

Երբ Baby Boomer-ը, Gen X-ը, Millennial-ը ու Gen Z-ն աշխատում են կողք կողքի, հեշտ է տարբերությունները նկատել, բայց գաղտնիքն այդ **տարբերություններն ընդունելու և դրանք որպես առավելություն օգտագործելու մեջ է:**

## Եզրափակում ⁠

Աշխատավայրում սերունդների բազմազանությունը կարող է դառնալ ինչպես ուժեղ կողմ, այնպես էլ մարտահրավեր՝ կախված նրանից, թե ինչպես է այն կառավարվում։ Երբ տարբեր սերունդների ներկայացուցիչները կարողանում են սովորել միմյանցից, համագործակցել և կիսվել փորձով, ձևավորվում է ներդաշնակ և ստեղծարար թիմային միջավայր։

Կարդացեք նաև՝ [**առաջնորդության և կառավարման**](https://hrdrone.am/hy/blog/leadership-strong-teams) և [**ուսուցման և զարգացման**](https://hrdrone.am/hy/blog/learning-development) մասին։ Սերունդներով բազմազան թիմ կառուցելու գործիքները հավաքված են [**HR Drone-ը ընկերությունների համար**](https://hrdrone.am/hy/company) էջում։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակի կողմից՝ նպաստելու սերունդների տարբերությունների արդյունավետ կառավարմանը, համագործակցության մշակույթի զարգացմանը և ժամանակակից աշխատանքային միջավայրում փոխադարձ հարգանքի ձևավորմանը։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fgenerations-differences&text=%D5%8D%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել WhatsApp-ով](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fgenerations-differences%20%D5%8D%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fgenerations-differences) [Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fgenerations-differences) [Կիսվել X-ով](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fgenerations-differences&text=%D5%8D%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Europa House](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1682a-c8de-7538-95e9-81a408969ae7.png "Europa House")

### [**Վարորդ-առաքիչ**](https://hrdrone.am/hy/jobs/europa-house/tOVYRf-varord-araqich)

[**Europa House**](https://hrdrone.am/hy/jobs/europa-house)·Yerevan·Հեռավար · ՀիբրիդԿրտսերՄիջին +2

![Europa House](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1682a-c8de-7538-95e9-81a408969ae7.png "Europa House")

### [**Վաճառող-խորհրդատու**](https://hrdrone.am/hy/jobs/europa-house/cDaWp0-vacharogh-khorhrdatu)

[**Europa House**](https://hrdrone.am/hy/jobs/europa-house)·Yerevan·Հեռավար · ՀիբրիդԿրտսերՄիջին

![Gulf Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/7d75fd10-f027-11ef-9ff4-29e7940c5435.png "Gulf Armenia")

### [**Digital Marketing Specialist**](https://hrdrone.am/hy/jobs/gulf-armenia/sgj0iD-digital-marketing-specialist)

[**Gulf Armenia**](https://hrdrone.am/hy/jobs/gulf-armenia)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Miniso Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1340f-62bf-74d4-b54d-a1ad204b69a0.png "Miniso Armenia")

### [**Վաճառող-խորհրդատու**](https://hrdrone.am/hy/jobs/miniso-armenia/7b2PEk-sales-consultant)

[**Miniso Armenia**](https://hrdrone.am/hy/jobs/miniso-armenia)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին

## Առնչվող հոդվածներ

[![Նարեկ Հակոբյանը՝ Հայկական «ամերիկյան երազանքն» այլևս չկա. ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում](https://hrdrone.am/blog-images/covers/how-ai-is-changing-the-it-job-market.webp)**Ai**5 րոպե ընթերցում<h2>**Ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում Հայաստանում**</h2>ԱԲ-ն փոխում է ՏՏ աշխատաշուկան՝ սկսնակների համար գործ գտնելը դժվարանում է, գործատուներն ավելի ճկունություն են պահանջում։ Ինչպես չմնալ դուրս։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**01 հոկ, 2026](https://hrdrone.am/hy/blog/how-ai-is-changing-the-it-job-market)

[![Առաջնորդության գինը․ 13-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի պաստառ երկաթուղային գծերի ֆոնին](https://hrdrone.am/blog-images/covers/the-cost-of-leadership.webp)**Leadership**4 րոպե ընթերցում<h2>**Առաջնորդության գինը․ տարածաշրջանային ՄՌ համաժողով 2026**</h2>Երևանում կայացած 13-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի թեման էր «Առաջնորդության գինը»։ 300+ մասնակից 7 երկրից, 4 ելույթ և 6 պանելային քննարկում։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**25 սեպ, 2026](https://hrdrone.am/hy/blog/the-cost-of-leadership)

[![Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի](https://hrdrone.am/blog-images/covers/ai-era-education-labor-market-armenia.jpg)**Education**8 րոպե ընթերցում<h2>**Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի**</h2>Ինչպես է ԱԲ դարաշրջանը փոխում կրթությունն ու աշխատաշուկան Հայաստանում, և ինչ դեր ունի ԱԲ գործարանը նոր մասնագիտությունների ձևավորման գործում։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**01 սեպ, 2026](https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia)