---
title: "Նոր թիմակցի առաջին աշխատանքային օրն ընկերությունում | HR Drone"
description: "Ինչպե՞ս դարձնել նոր թիմակցի առաջին աշխատանքային օրը հարմարավետ և հիշվող։ Գործնական խորհուրդներ onboarding ծրագրի, մենթորության և հետադարձ կապի մասին։"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/first-working-day"
last_updated: 2025-02-15
locale: hy
meta:
  "og:description": "Ինչպե՞ս դարձնել նոր թիմակցի առաջին աշխատանքային օրը հարմարավետ և հիշվող։ Գործնական խորհուրդներ onboarding ծրագրի, մենթորության և հետադարձ կապի մասին։"
  "og:title": "Նոր թիմակցի առաջին աշխատանքային օրն ընկերությունում"
  "twitter:description": "Ինչպե՞ս դարձնել նոր թիմակցի առաջին աշխատանքային օրը հարմարավետ և հիշվող։ Գործնական խորհուրդներ onboarding ծրագրի, մենթորության և հետադարձ կապի մասին։"
  "twitter:title": "Նոր թիմակցի առաջին աշխատանքային օրն ընկերությունում"
---

# **Նոր թիմակցի առաջին աշխատանքային օրն ընկերությունում**

![Լեմեխա Նաթելլա](https://hrdrone.am/blog-images/avatars/natella-lemekha.png)

**Լեմեխա Նաթելլա**

ՄՌԿ ղեկավար, ONE WAY Tour

15 փետ, 2025·5 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Ffirst-working-day) [Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Ffirst-working-day&text=%D5%86%D5%B8%D6%80%20%D5%A9%D5%AB%D5%B4%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%20%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D6%85%D6%80%D5%B6%20%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Ffirst-working-day)

![Նոր թիմակցի առաջին աշխատանքային օրն ընկերությունում](https://hrdrone.am/blog-images/covers/first-working-day.webp)

Աշխատանքային առաջին օրն այն օրն է, երբ նոր թիմակիցը կա՛մ հավանում է իր նոր միջավայրը, կա՛մ սկսում է մտածել՝ մնա՞լ, թե՞ հեռանալ և այլևս չվերադառնալ։

Եկեք տեսնենք, թե ինչ է պետք անել, որպեսզի առաջին աշխատանքային օրը լինի հետաքրքիր, հիշվող և հարմարավետ, որպեսզի նոր թիմակիցը ցանկանա շարունակել իր ճանապարհը ձեր թիմում։

## 1. Առաջին օրը պետք է լինի հարմարավետ, հիշվող և հնարավորինս ոչ սթրեսային ⁠

- Ունենալ հստակ առաջին օրվա ծրագիր:
- Ստեղծել ջերմ մթնոլորտ, որտեղ նոր թիմակիցը իրեն ընդունված կզգա:
- Զգուշացնել բոլորին, որ նոր թիմակից է գալու:
- Office Tour անցկացնել՝ ցույց տալով աշխատանքային տարածքները՝ հանդիպումների սենյակները, խոհանոցը, հանգստի գոտին և այլ կարևոր վայրեր:
- Coffee break կազմակերպել, երբ բոլորը ներկայանում են, պատմում եմ ընկերության մասին և հանձնել կորպորատիվ սիմվոլիկ նվերը (եթե նախատեսված է):
- Առաջին իսկ օրը ապահովել անհրաժեշտ գործիքներով՝ բոլոր համակարգերի, ծրագրերի հասանելիությամբ:

## 2. Ունենալ հստակ ադապտացման (onboarding) ծրագիր ⁠

- Պատրաստել չեք֊լիստ, որտեղ նշված կլինի՝ ինչ պետք է իմանա թիմակիցը մեկ շաբաթում և ամսում:
- Նշանակել մենթոր կամ buddy, ով կօգնի նոր թիմակցին արագ ինտեգրվել:
- Առաջին շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպումներ, որպեսզի թիմակիցը ծանոթանա ընկերության բաժինների և գործընթացների հետ:

## 3. Նոր թիմակցին ներգրավել իրական աշխատանքների մեջ ⁠

- Առաջին օրերից տալ փոքր, բայց կոնկրետ առաջադրանքներ, որոնք կօգնեն հասկանալ իր գործառույթները և աշխատանքի սկզբունքները:
- Չծանրաբեռնել միանգամից: Ինֆորմացիայի հոսքը բաշխել այնպես, որ թիմակիցը հասցնի յուրացնել այն:
- Տրամադրել շարունակական հետադարձ կապ՝ հասկանալու՝ թե ինչպես է անցնում ինտեգրման փուլը:

## 4. Հետադարձ կապի տրամադրում և ստացում ⁠

- Օրվա վերջում հանդիպել նոր թիմակցին և զրուցել անցած օրվա մասին:
- Թիմակցին ներկայացնել կատարված աշխատանքը՝ դրա թույլ և ուժեղ կողմերը և հետագա անելիքները:
- Կարևոր է լսել նաև իրեն, թե ինչպես է անցնում onboarding-ը, ինչ դժվարություններ կան և պատասխանել բոլոր հարցերին:

## Ի՞նչ է ստանում ընկերությունը գրագետ կազմակերպված onboarding-ից ⁠

- Թիմակցի արագ ինտեգրում թիմում:
- Արդյունավետությունն ու մոտիվացիայի բարձրացում առաջին իսկ ամսվանից:
- Թիմակիցների հեռանալու հավանականության նվազում:
- Ներգրավված, հավատարիմ և արդյունավետ թիմ:

## Եզրակացություն ⁠

Եթե ընկերությունն ունի հստակ onboarding, նոր մարդիկ ավելի արագ են ինտեգրվում թիմում, ադապտացիան անցնում է առանց սթրեսի, իսկ աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ։ Իսկ կայուն թիմը սարեր կարող է շուռ տալ։

Առաջին աշխատանքային օրը որոշում է նոր թիմակցի հարմարվողականությունը, մոտիվացիան և երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը։

Կարդա նաև՝ կարիերայի մեկնարկում [**գործնական կրթության**](https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide) դերի մասին։ Իսկ եթե նոր հնարավորություններ ես փնտրում, դիտիր [**աշխատանք Հայաստանում**](https://hrdrone.am/hy/jobs/armenia) էջը։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակի կողմից՝ նպաստելու onboarding գործընթացների կատարելագործմանը, թիմային մշակույթի ամրապնդմանը և դրական աշխատավայրի ձևավորմանը։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ով](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Ffirst-working-day&text=%D5%86%D5%B8%D6%80%20%D5%A9%D5%AB%D5%B4%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%20%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D6%85%D6%80%D5%B6%20%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել WhatsApp-ով](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Ffirst-working-day%20%D5%86%D5%B8%D6%80%20%D5%A9%D5%AB%D5%B4%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%20%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D6%85%D6%80%D5%B6%20%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4) [Կիսվել LinkedIn-ով](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Ffirst-working-day) [Կիսվել Facebook-ով](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Ffirst-working-day) [Կիսվել X-ով](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Ffirst-working-day&text=%D5%86%D5%B8%D6%80%20%D5%A9%D5%AB%D5%B4%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%20%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D6%85%D6%80%D5%B6%20%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Gulf Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/7d75fd10-f027-11ef-9ff4-29e7940c5435.png "Gulf Armenia")

### [**Digital Marketing Specialist**](https://hrdrone.am/hy/jobs/gulf-armenia/sgj0iD-digital-marketing-specialist)

[**Gulf Armenia**](https://hrdrone.am/hy/jobs/gulf-armenia)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Miniso Armenia](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1340f-62bf-74d4-b54d-a1ad204b69a0.png "Miniso Armenia")

### [**Վաճառող-խորհրդատու**](https://hrdrone.am/hy/jobs/miniso-armenia/7b2PEk-sales-consultant)

[**Miniso Armenia**](https://hrdrone.am/hy/jobs/miniso-armenia)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին

![M-One](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/4d3dfff0-5eaf-11ed-88e1-9fb2fa29b3f3.png "M-One")

### [**SMM Specialist - Junior**](https://hrdrone.am/hy/jobs/m-one/a8oWDo-smm-specialist-junior)

[**M-One**](https://hrdrone.am/hy/jobs/m-one)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter- Morning Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/noO1tE-game-presenter-afternoon-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

## Առնչվող հոդվածներ

[![Փափուկ հմտություններ](https://hrdrone.am/blog-images/covers/soft-skills.webp)**Employee**5 րոպե ընթերցում<h2>**Փափուկ հմտություններ**</h2>Փափուկ հմտությունները պրոֆեսիոնալ հաջողության անհայտ հերոսներն են։ Իմացեք, որոնք են դրանք, ինչ դեր ունի էմոցիոնալ ինտելեկտը և ինչու արժե զարգացնել այն։![Սոնա Թումասյան](https://hrdrone.am/blog-images/avatars/sona-tumasyan.jpg)**Սոնա Թումասյան**10 մար, 2025](https://hrdrone.am/hy/blog/soft-skills)

[![Կատարողից դեպի արժեքաստեղծ աշխատակից](https://hrdrone.am/blog-images/covers/top-employee.webp)**Employee**5 րոպե ընթերցում<h2>**Կատարողից դեպի արժեքաստեղծ աշխատակից**</h2>Ինչպե՞ս կատարողին դարձնել արժեքաստեղծ աշխատակից։ Ներուժի բացահայտում, ուսուցում, ուսումնատենչ մշակույթ և ճանաչում՝ գործնական քայլեր ընկերությունների համար։![Աննա Ամիրխանյան](https://hrdrone.am/blog-images/avatars/anna-amirkhanyan.jpg)**Աննա Ամիրխանյան**03 մար, 2025](https://hrdrone.am/hy/blog/top-employee)

[![Նարեկ Հակոբյանը՝ Հայկական «ամերիկյան երազանքն» այլևս չկա. ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում](https://hrdrone.am/blog-images/covers/how-ai-is-changing-the-it-job-market.webp)**Ai**5 րոպե ընթերցում<h2>**Ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում Հայաստանում**</h2>ԱԲ-ն փոխում է ՏՏ աշխատաշուկան՝ սկսնակների համար գործ գտնելը դժվարանում է, գործատուներն ավելի ճկունություն են պահանջում։ Ինչպես չմնալ դուրս։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**01 հոկ, 2026](https://hrdrone.am/hy/blog/how-ai-is-changing-the-it-job-market)