---
title: "Eleveight AI-ն ընդլայնում է լրիվ ամրագրված ԱԲ գործարանը | HR Drone"
description: "ԱԲ հաշվողական ռեսուրսների նկատմամբ բարձր պահանջարկը խթանում է Eleveight AI-ի ընդլայնումը մինչև 40 ՄՎտ հզորություն։"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory"
last_updated: 2026-07-06
locale: hy
meta:
  "og:description": "ԱԲ հաշվողական ռեսուրսների նկատմամբ բարձր պահանջարկը խթանում է Eleveight AI-ի ընդլայնումը մինչև 40 ՄՎտ հզորություն։"
  "og:image": "https://hrdrone.am/blog-images/covers/eleveight-ai.jpg"
  "og:image:alt": "Eleveight AI-ն ընդլայնում է լրիվ ամրագրված ԱԲ գործարանը"
  "og:image:type": image/jpeg
  "og:title": "Eleveight AI-ն ընդլայնում է լրիվ ամրագրված ԱԲ գործարանը"
  "twitter:description": "ԱԲ հաշվողական ռեսուրսների նկատմամբ բարձր պահանջարկը խթանում է Eleveight AI-ի ընդլայնումը մինչև 40 ՄՎտ հզորություն։"
  "twitter:image": "https://hrdrone.am/blog-images/covers/eleveight-ai.jpg"
  "twitter:image:alt": "Eleveight AI-ն ընդլայնում է լրիվ ամրագրված ԱԲ գործարանը"
  "twitter:title": "Eleveight AI-ն ընդլայնում է լրիվ ամրագրված ԱԲ գործարանը"
---

> Index of every page on this site: [llms.txt](https://hrdrone.am/llms.txt)

# **Eleveight AI-ն ընդլայնում է լրիվ ամրագրված ԱԲ գործարանը**

![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)

**HR Drone**

Content Manager, HR Drone

06 հուլ, 2026·6 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Feleveight-ai-expands-ai-factory) [Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Feleveight-ai-expands-ai-factory&text=Eleveight%20AI-%D5%B6%20%D5%A8%D5%B6%D5%A4%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%A7%20%D5%AC%D6%80%D5%AB%D5%BE%20%D5%A1%D5%B4%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE%20%D4%B1%D4%B2%20%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Feleveight-ai-expands-ai-factory)

![Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը](https://hrdrone.am/blog-images/covers/eleveight-ai.jpg)

ԱԲ հաշվողական ռեսուրսների նկատմամբ բարձր պահանջարկը խթանում է Eleveight AI-ի ընդլայնումը մինչև 40 ՄՎտ հզորություն

**Երևան, Հայաստան | 6 հուլիսի, 2026 թ.**

**Eleveight AI**-ը Հայաստանում հիմնադրված տեխնոլոգիական ընկերություն է, որը զարգացնում է **արհեստական բանականության (ԱԲ)** բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքներ՝ նպաստելով տարածաշրջանում **AI Infrastructure**, **Sovereign AI** և **High Performance Computing (HPC)** տեխնոլոգիաների զարգացմանը։ Ընկերության նպատակն է ստեղծել համաշխարհային մակարդակի **AI Factory**-ներ, որոնք հասանելի կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկաների կազմակերպություններին, հետազոտական կենտրոններին և տեխնոլոգիական ընկերություններին։

2026 թվականի հունիսի 1-ին **Eleveight AI**-ը գործարկեց Հայաստանում և Հարավային Կովկասում առաջին **NVIDIA Blackwell** տեխնոլոգիայով աշխատող **AI Factory**-ն՝ կարևոր քայլ կատարելով երկրի **AI էկոհամակարգի** զարգացման ուղղությամբ։ Ընդամենը մեկ ամիս անց ընկերությունը հայտարարում է ընդլայնման նոր փուլի մեկնարկի մասին. մեկնարկային հաշվողական հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է, իսկ շուկայի պահանջարկը գերազանցել է նախնական կանխատեսումները։

## Eleveight AI-ն ընդլայնում է իր ԱԲ գործարանը ⁠

NVIDIA Blackwell տեխնոլոգիայով աշխատող տարածաշրջանային առաջին AI Factory-ի մեկնարկային հաշվողական հզորությունը սպառվել է գործարկումից ընդամենը մեկ ամիս անց։ Պահանջարկը բավարարելու համար Eleveight AI-ն արդեն սկսել է ընդլայնման երկրորդ փուլը։

«Արձագանքն ավելի արագ էր, քան մենք կանխատեսում էինք։ Մեր սկզբնական հաշվողական հզորությունն ամբողջությամբ ամրագրվեց ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, և մենք արդեն կառուցում ենք առաջին փուլի հաջորդ հատվածը (Stage 2)։ Սա հաստատում է, որ տարածաշրջանում ինքնիշխան, բարձրակարգ **ԱԲ հաշվողական ենթակառուցվածքի** պահանջարկն իրական է։ Մեր նպատակն է պատասխանատու կերպով ընդլայնել այդ ենթակառուցվածքը և ամրապնդել Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային **AI Hub**»,- ասում է Արման Ալեքսանյանը, Eleveight AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն։

## Հզորությունների ընդլայնում և տեխնիկական տվյալներ ⁠

Գործարանի ներկայիս **1.5 ՄՎտ** հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է։ Առաջին փուլով ընկերությունը կեռապատկի այն՝ հասցնելով **5 ՄՎտ**-ի, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր հզորությունը կհասնի **40 ՄՎտ**-ի։

Այս աճի տեմպը վկայում է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկաներից եկող **AI Computing Infrastructure**-ի նկատմամբ աճող պահանջարկի մասին։

Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում կառուցված **AI Data Center**-ը Հայաստանում և Հարավային Կովկասում առաջինն է, որն աշխատում է **NVIDIA Blackwell** տեխնոլոգիայով։ Այն հանդիսանում է **120 մլն դոլար** արժողությամբ ներդրումային ծրագրի առաջին փուլը, որից արդեն իրականացվել է **70 մլն դոլարի** ներդրում։

Այս պահին կենտրոնն աշխատում է **512 NVIDIA Blackwell B300 GPU**-ներով և ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հաճախորդներին՝ առաջարկելով ինչպես **Dedicated Infrastructure**, այնպես էլ **Shared Infrastructure** մոդելներ։

## Միջազգային և պետական արձագանքները ⁠

**NVIDIA**-ի փոխնախագահ **ՌԵՎ Լեբարեդյանը** նախաձեռնության վերաբերյալ նշել է.

«**Ագենտային AI**-ն և **Ֆիզիկական AI**-ն վերափոխում են տվյալների կենտրոնները՝ դրանք դարձնելով ինտելեկտի արտադրության գործարաններ։ Հայաստանում **NVIDIA Blackwell** ենթակառուցվածքի ներդրմամբ **Eleveight AI**-ը հիմք է դնում ինքնիշխան **AI էկոհամակարգի** զարգացման համար՝ տարածաշրջանի հետազոտողներին, ստարտափներին և կազմակերպություններին հնարավորություն տալով ստեղծել, ուսուցանել և կիրառել առաջատար **AI մոդելներ**»։

**AI Data Center**-ը պաշտոնապես գործարկվել է 2026 թվականի հունիսի 1-ին՝ կառավարության, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և միջազգային գործընկերների մասնակցությամբ անցկացված **«Միջուկի Բացահայտումը»** միջոցառման ընթացքում։

Նախագծի մեկնարկը ազդարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար **Մխիթար Հայրապետյանը**, ով ընդգծել է նախաձեռնության ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար.

«**ԱԲ գործարանը** դնում է Հայաստանի ապագա տնտեսության հիմնաքարերից մեկը։ Այս նախագծով Հայաստանը դառնում է ոչ միայն առաջադեմ տեխնոլոգիաների սպառող և կիրառող, այլև դրանք ստեղծող և համաշխարհային շուկային առաջարկող երկիր»։

## AI Infrastructure-ի շուկայի հեռանկարները ⁠

**Ինքնիշխան AI ենթակառուցվածքների (Sovereign AI Infrastructure)** նկատմամբ պահանջարկն ամբողջ աշխարհում շարունակում է արագ աճել։ Ընկերությունները, հետազոտական կենտրոններն ու պետական կառույցները մեծացնում են ներդրումները **GPU Computing**, **High Performance Computing (HPC)** և **AI Data Center**-ների զարգացման ուղղությամբ՝ ապահովելու մեծածավալ **AI մոդելների** ուսուցումն ու գործարկումը։

**Fortune Business Insights**-ի կանխատեսմամբ՝ մինչև **2034 թվականը** համաշխարհային **AI Infrastructure** շուկայի ծավալը կհասնի **1.31 տրիլիոն ԱՄՆ դոլարի**։

Այս միտումներին արձագանքելով՝ **Eleveight AI**-ը շարունակաբար ընդլայնում է իր **AI Factory**-ի հնարավորությունները՝ նպատակ ունենալով բավարարել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների աճող պահանջարկը և զարգացնել տարածաշրջանի **AI էկոհամակարգը**։

## Eleveight AI-ի հաջորդ քայլը ⁠

Մեկնարկային փուլում գրանցված բարձր պահանջարկը և հաշվողական հզորությունների ամբողջական ամրագրումը վկայում են, որ տարածաշրջանում ժամանակակից **AI հաշվողական ենթակառուցվածքների** անհրաժեշտությունն արդեն իրականություն է։

Հաջորդ փուլերի իրականացմամբ **Eleveight AI**-ը նախատեսում է հասցնել իր ընդհանուր հզորությունը **40 ՄՎտ**-ի, ընդլայնել **NVIDIA Blackwell** տեխնոլոգիայով աշխատող **AI Factory**-ի հնարավորությունները և շարունակել ամրապնդել Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային **AI Hub**։

Ընկերության երկարաժամկետ տեսլականն է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան **AI Infrastructure**, որը հնարավորություն կտա բիզնեսներին, հետազոտական կազմակերպություններին, ստարտափներին և պետական կառույցներին օգտվել բարձր արտադրողականությամբ **AI Computing** ռեսուրսներից՝ արագացնելով **արհեստական բանականության** տեխնոլոգիաների զարգացումն ու կիրառումը Հայաստանում և տարածաշրջանում։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք Ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Feleveight-ai-expands-ai-factory&text=Eleveight%20AI-%D5%B6%20%D5%A8%D5%B6%D5%A4%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%A7%20%D5%AC%D6%80%D5%AB%D5%BE%20%D5%A1%D5%B4%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE%20%D4%B1%D4%B2%20%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8) [Կիսվել WhatsApp-ում](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Feleveight-ai-expands-ai-factory%20Eleveight%20AI-%D5%B6%20%D5%A8%D5%B6%D5%A4%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%A7%20%D5%AC%D6%80%D5%AB%D5%BE%20%D5%A1%D5%B4%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE%20%D4%B1%D4%B2%20%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Feleveight-ai-expands-ai-factory) [Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Feleveight-ai-expands-ai-factory) [Կիսվել X-ում](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Feleveight-ai-expands-ai-factory&text=Eleveight%20AI-%D5%B6%20%D5%A8%D5%B6%D5%A4%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%A7%20%D5%AC%D6%80%D5%AB%D5%BE%20%D5%A1%D5%B4%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%BE%D5%A1%D5%AE%20%D4%B1%D4%B2%20%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Fusion Soft (Live Vegas)](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1a1aa-faf8-73ae-ae45-729cf4c2b27b.png "Fusion Soft (Live Vegas)")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas/zNp94p-game-presenter)

[**Fusion Soft (Live Vegas)**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019caef1-83ac-7208-a2ec-2aa3bfa3ddc8.png "Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ")

### [**Վաճառքի մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy/EsWQws-vacharqi-masnaget)

[**Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Art Production](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/f3888510-21d0-11f0-9671-59729f8adfa6.png "Art Production")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/art-production/x1m7YO-game-presenter)

[**Art Production**](https://hrdrone.am/hy/jobs/art-production)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter - Night Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/Sxhpls-game-presenter-night-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գիշերային հերթափոխ · ԳրասենյակայինԿրտսեր

## Առնչվող հոդվածներ

[![Նարեկ Հակոբյանը՝ Հայկական «ամերիկյան երազանքն» այլևս չկա. ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում](https://hrdrone.am/blog-images/covers/how-ai-is-changing-the-it-job-market.webp)**Ai**5 րոպե ընթերցում<h2>**Ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում Հայաստանում**</h2>ԱԲ-ն փոխում է ՏՏ աշխատաշուկան՝ սկսնակների համար գործ գտնելը դժվարանում է, գործատուներն ավելի ճկունություն են պահանջում։ Ինչպես չմնալ դուրս։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**01 հոկ, 2026](https://hrdrone.am/hy/blog/how-ai-is-changing-the-it-job-market)

[![Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի](https://hrdrone.am/blog-images/covers/ai-era-education-labor-market-armenia.jpg)**Education**8 րոպե ընթերցում<h2>**Ի՞նչ սովորել, երբ ԱԲ-ն արդեն ամեն ինչ գիտի**</h2>Ինչպես է ԱԲ դարաշրջանը փոխում կրթությունն ու աշխատաշուկան Հայաստանում, և ինչ դեր ունի ԱԲ գործարանը նոր մասնագիտությունների ձևավորման գործում։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**01 սեպ, 2026](https://hrdrone.am/hy/blog/ai-era-education-labor-market-armenia)

[![Նոր կենսաչափական անձնագիր «ՀայՓաս»-ում․ ինչպես դիմել](https://hrdrone.am/blog-images/covers/biometric-passport-armenia-2.webp)**Identity Documents**8 րոպե ընթերցում<h2>**Կենսաչափական անձնագիր 2026․ ինչպես դիմել «ՀայՓաս»-ում**</h2>Նոր կենսաչափական անձնագիր․ ինչու է պետք ID քարտ, ինչպես նախագրանցվել «ՀայՓաս»-ում, որքան արժե (28 650 դրամ) և ինչպես դիմել երեխայի կամ արտերկրից։![HR Drone Analytics Team](https://hrdrone.am/blog-images/avatars/hr-analytics-team-avatar.jpg)**HR Drone Analytics Team**01 նոյ, 2026](https://hrdrone.am/hy/blog/biometric-passport-armenia)

```json
{"@context":"https://schema.org","@graph":[{"@id":"https://hrdrone.am/#website","@type":"WebSite","description":"Find your next job opportunity at HR Drone - the ultimate job matching platform","inLanguage":"hy-AM","name":"HR Drone","url":"https://hrdrone.am/","publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"},"translationOfWork":{"@id":"https://hrdrone.am/#website"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory#webpage","@type":"WebPage","dateModified":"2026-07-06","datePublished":"2026-07-06","description":"ԱԲ հաշվողական ռեսուրսների նկատմամբ բարձր պահանջարկը խթանում է Eleveight AI-ի ընդլայնումը մինչև 40 ՄՎտ հզորություն։","inLanguage":"hy-AM","name":"Eleveight AI-ն ընդլայնում է լրիվ ամրագրված ԱԲ գործարանը","url":"https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory","breadcrumb":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory#breadcrumb"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy#website"},"potentialAction":[{"@type":"ReadAction","target":["https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory"]}],"primaryImageOfPage":{"@id":"https://hrdrone.am/#logo"}},{"@id":"https://hrdrone.am/#identity","@type":"Organization","description":"The ultimate job matching platform for both candidates and employers","foundingDate":"2022","name":"HR Drone","url":"https://hrdrone.am","address":{"@type":"PostalAddress","addressCountry":"AM","addressLocality":"Yerevan"},"contactPoint":{"@type":"ContactPoint","telephone":"+37495880089","contactType":"customer service","availableLanguage":["English","Armenian"]},"logo":{"@id":"https://hrdrone.am/#logo"},"sameAs":["https://www.instagram.com/hr.drone/","https://www.linkedin.com/company/hr-drone/","https://www.facebook.com/app.hrdrone","https://t.me/hrdrone","https://www.youtube.com/@hr-drone","https://x.com/hr_drone"]},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory#article","@type":"Article","dateModified":"2026-07-06","datePublished":"2026-07-06","description":"ԱԲ հաշվողական ռեսուրսների նկատմամբ բարձր պահանջարկը խթանում է Eleveight AI-ի ընդլայնումը մինչև 40 ՄՎտ հզորություն։","headline":"Eleveight AI-ն ընդլայնում է լրիվ ամրագրված ԱԲ գործարանը","inLanguage":"hy-AM","thumbnailUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/eleveight-ai.jpg","author":{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1"},"image":{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory#webpage"},"mainEntityOfPage":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory#webpage"},"publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory#breadcrumb","@type":"BreadcrumbList","itemListElement":[{"@type":"ListItem","position":1,"name":"Գլխավոր","item":"https://hrdrone.am/hy"},{"@type":"ListItem","position":2,"name":"Բլոգ","item":"https://hrdrone.am/hy/blog"},{"@type":"ListItem","position":3,"name":"Eleveight AI-ն ընդլայնում է լրիվ ամրագրված ԱԲ գործարանը","item":"https://hrdrone.am/hy/blog/eleveight-ai-expands-ai-factory"}]},{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1","@type":"Person","jobTitle":"Content Manager","name":"HR Drone"},{"@id":"https://hrdrone.am/#logo","@type":"ImageObject","caption":"HR Drone","contentUrl":"https://hrdrone.am/images/blue-logo.svg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/images/blue-logo.svg"},{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1","@type":"ImageObject","contentUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/eleveight-ai.jpg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/blog-images/covers/eleveight-ai.jpg"}]}
```