---
title: "Կարիերան սկսվում է ճիշտ հարցերից | HR Drone"
description: "ԵՊՀ-ի «Կարիերայի կողմնացույց» ծրագրի շրջանակում՝ գործատուների սպասելիքներ, ԱԲ գործիքների ճիշտ կիրառություն և ինքնաներկայացում"
canonical_url: "https://hrdrone.am/hy/blog/career-starts-with-right-questions"
last_updated: 2026-04-11
locale: hy
meta:
  "og:description": "ԵՊՀ-ի «Կարիերայի կողմնացույց» ծրագրի շրջանակում՝ գործատուների սպասելիքներ, ԱԲ գործիքների ճիշտ կիրառություն և ինքնաներկայացում"
  "og:image": "https://hrdrone.am/blog-images/covers/narek-hakobyan-career-compass-ysu-panel-speaker.jpg"
  "og:image:alt": "Կարիերան սկսվում է ճիշտ հարցերից"
  "og:image:type": image/jpeg
  "og:title": "Կարիերան սկսվում է ճիշտ հարցերից"
  "twitter:description": "ԵՊՀ-ի «Կարիերայի կողմնացույց» ծրագրի շրջանակում՝ գործատուների սպասելիքներ, ԱԲ գործիքների ճիշտ կիրառություն և ինքնաներկայացում"
  "twitter:image": "https://hrdrone.am/blog-images/covers/narek-hakobyan-career-compass-ysu-panel-speaker.jpg"
  "twitter:image:alt": "Կարիերան սկսվում է ճիշտ հարցերից"
  "twitter:title": "Կարիերան սկսվում է ճիշտ հարցերից"
---

> Index of every page on this site: [llms.txt](https://hrdrone.am/llms.txt)

# **Կարիերան սկսվում է ճիշտ հարցերից**

![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)

**HR Drone**

Content Manager, HR Drone

11 ապր, 2026·5 րոպե ընթերցում

[Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fcareer-starts-with-right-questions) [Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fcareer-starts-with-right-questions&text=%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%20%D5%BD%D5%AF%D5%BD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%A7%20%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF%20%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80%D5%AB%D6%81) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fcareer-starts-with-right-questions)

![Narek Hakobyan՝ ԵՊՀ Կարիերայի կողմնացույց ծրագրի պանելային քննարկմանը](https://hrdrone.am/blog-images/covers/narek-hakobyan-career-compass-ysu-panel-speaker.jpg)

Կարիերայի ճանապարհը շատերի համար սկսվում է ոչ թե աշխատանքից, այլ մեկ հարցից՝ որտեղի՞ց սկսել։

Սա այն հարցն է, որը հաճախ տալիս են ուսանողները, նորավարտները, նույնիսկ արդեն աշխատող մասնագետները։ Եվ սա այն հարցն է, որի շուրջ կառուցված էր **ԵՊՀ-ում մեկնարկած «Կարիերայի կողմնացույց․ գտի՛ր քո ուղին» ծրագիրը։**

## Մասնակցություն և հանդիպման ձևաչափը ⁠

Այս նախաձեռնության շրջանակում ունեցա հնարավորություն մասնակցելու պանելային քննարկմանը որպես **խոսնակ**։ Բայց սա պարզապես միջոցառում չէր։ Սա իրական, բաց և անկեղծ զրույց էր ուսանողների հետ՝ առանց «ճիշտ պատասխանների» փորձի։

Քննարկման հիմնական թեմաներից մեկը գործատուների սպասելիքներն էին։ Շատ հաճախ թեկնածուները կենտրոնանում են իրենց գիտելիքների վրա՝ մտածելով, որ դա է ամենակարևորը, բայց իրականում գործատուները շատ ավելի լայն պատկեր են տեսնում։

Մենք խոսեցինք այն մասին.

- թե ինչ է տեղի ունենում հարցազրույցի ընթացքում,
- ինչին են ուշադրություն դարձնում գործատուները,
- ինչ սխալներ են առավել հաճախ հանդիպում,
- եվ ինչն է տարբերում լավ թեկնածուին մյուսներից։

## ԱԲ գործիքներ․ ինչպես դրանք ճիշտ կիրառել ⁠

Հատկապես հետաքրքիր էր **ԱԲ (արհեստական բանականություն) գործիքների կիրառման թեման։** Այսօր շատերը փորձում են օգտագործել տարբեր գործիքներ՝ պատրաստվելու հարցազրույցներին, գրել պատասխաններ կամ նույնիսկ ձևակերպել իրենց խոսքը։ Եվ այստեղ առաջանում է կարևոր հարց՝ դա օգնում է, թե խանգարում։

**Իմ պատասխանը շատ պարզ էր.** «կարևորն այն չէ, թե ինչ գործիք եք օգտագործում, այլ՝ ինչպես եք այն օգտագործում»։

Եթե դիմորդը կարողանում է ճիշտ ձևակերպել հարցը, ճիշտ կիրառել գործիքը և ստանալ իրեն անհրաժեշտ պատասխանները, դա արդեն իսկ առավելություն է։ Բայց եթե գործիքը օգտագործվում է առանց հասկանալու, առանց մտածելու, ապա դա շատ արագ նկատվում է։

Այսինքն՝ ԱԲ-ն կարող է օգնել, բայց այն երբեք չի փոխարինում մարդուն։

Քննարկման ընթացքում մենք նաև խոսեցինք ինքնաներկայացման մասին։ Շատ հաճախ թեկնածուները փորձում են «ճիշտ պատասխաններ» տալ՝ մտածելով, թե ինչ է ուզում լսել գործատուն, բայց իրականում ամենաուժեղ թեկնածուները նրանք են, ովքեր կարողանում են լինել անկեղծ և հստակ իրենց պատասխաններում:

Կարևոր է հասկանալ.

- դուք ինչ եք ուզում,
- ինչ եք կարողանում,
- և ինչ արժեք կարող եք ստեղծել։

Սա այն է, ինչ չի կարող գեներացնել ոչ մի գործիք։

## Եզրակացություն ⁠

Այսպիսի հանդիպումները կարևոր են հենց այդ պատճառով։ Դրանք ստեղծում են միջավայր, որտեղ հնարավոր է ուղղակի խոսել։ Որտեղ կարելի է հարցնել այն, ինչ սովորաբար չեն հարցնում։ Եվ որտեղ պատասխանները գալիս են ոչ թե տեսությունից, այլ իրական փորձից։

Ինձ համար այս հանդիպման ամենակարևոր արժեքը հենց սա էր՝ տեսնել, թե որքան հետաքրքրված են ուսանողները, որքան հարցեր ունեն, և որքան կարևոր է նրանց համար հասկանալ իրենց հաջորդ քայլը։

**«Կարիերայի կողմնացույց»** ծրագիրը կարևոր նախաձեռնություն է, որովհետև այն փորձում է փակել այն բացը, որը հաճախ կա կրթության և աշխատաշուկայի միջև։ Այն օգնում է ուսանողներին հասկանալ իրականությունը՝ ոչ թե այնպիսին, ինչպես ներկայացվում է, այլ այնպիսին, ինչպիսին այն կա։

«Կարիերան չի սկսվում աշխատանքից։ Կարիերան սկսվում է գիտակցումից։ Եվ երբ հասկանում եք՝ ինչ եք ուզում և ինչ եք ներկայացնում, ամեն ինչ դառնում է ավելի պարզ»։

Կարդացեք նաև՝ կարիերայի մեկնարկում [**գործնական կրթության**](https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide) դերի մասին։ Իսկ երբ պատրաստ եք հաջորդ քայլին, ձեր պատասխաններն ամրագրեք [**CV գեներատորով**](https://hrdrone.am/hy/cv-generator) ստեղծված ռեզյումեում և դիտեք [**աշխատանք Հայաստանում**](https://hrdrone.am/hy/jobs/armenia) էջը։

Հոդվածը հրապարակվել է **HR Drone** հարթակում՝ նպաստելու կարիերայի զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, գործատուների սպասելիքների ավելի հստակ ընկալմանը և երիտասարդ մասնագետների՝ աշխատաշուկայում ավելի վստահ կողմնորոշվելուն։

## **Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։**

Ուղարկեք նրան կամ կիսվեք Ձեր ցանցում։

[Կիսվել Telegram-ում](https://t.me/share/url?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fcareer-starts-with-right-questions&text=%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%20%D5%BD%D5%AF%D5%BD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%A7%20%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF%20%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80%D5%AB%D6%81) [Կիսվել WhatsApp-ում](https://api.whatsapp.com/send?text=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fcareer-starts-with-right-questions%20%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%20%D5%BD%D5%AF%D5%BD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%A7%20%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF%20%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80%D5%AB%D6%81) [Կիսվել LinkedIn-ում](https://www.linkedin.com/sharing/share-offsite/?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fcareer-starts-with-right-questions) [Կիսվել Facebook-ում](https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fcareer-starts-with-right-questions) [Կիսվել X-ում](https://x.com/intent/post?url=https%3A%2F%2Fhrdrone.am%2Fhy%2Fblog%2Fcareer-starts-with-right-questions&text=%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%20%D5%BD%D5%AF%D5%BD%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4%20%D5%A7%20%D5%B3%D5%AB%D5%B7%D5%BF%20%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80%D5%AB%D6%81)

## Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

[**Դիտել բոլոր աշխատանքները → **](https://hrdrone.am/hy/jobs/armenia)

![Fusion Soft (Live Vegas)](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/01a1a1aa-faf8-73ae-ae45-729cf4c2b27b.png "Fusion Soft (Live Vegas)")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas/zNp94p-game-presenter)

[**Fusion Soft (Live Vegas)**](https://hrdrone.am/hy/jobs/fusion-soft-live-vegas)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/019caef1-83ac-7208-a2ec-2aa3bfa3ddc8.png "Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ")

### [**Վաճառքի մասնագետ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy/EsWQws-vacharqi-masnaget)

[**Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ**](https://hrdrone.am/hy/jobs/nairi-inshurans-apahovagrakan-spy)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՄիջին

![Art Production](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/f3888510-21d0-11f0-9671-59729f8adfa6.png "Art Production")

### [**Game Presenter**](https://hrdrone.am/hy/jobs/art-production/x1m7YO-game-presenter)

[**Art Production**](https://hrdrone.am/hy/jobs/art-production)·Yerevan·Գրասենյակային · Ամբողջ դրույքՓորձնակԿրտսեր +1

![Evolution](https://r.hrdrone.am/api/image/width=112,height=112,quality=80/s3/images/05517a70-054a-11f0-883a-f35f7588eac2.png "Evolution")

### [**Game Presenter - Night Shift**](https://hrdrone.am/hy/jobs/evolution/Sxhpls-game-presenter-night-shift)

[**Evolution**](https://hrdrone.am/hy/jobs/evolution)·Yerevan·Գիշերային հերթափոխ · ԳրասենյակայինԿրտսեր

## Առնչվող հոդվածներ

[![«Կարիերայի կողմնացույց» ծրագիրը ԵՊՀ-ում՝ ուսանողներ, գործատուներ և ՄՌ մասնագետներ](https://hrdrone.am/blog-images/covers/career-compass-find-your-path-ysu-program.jpg)**Career**4 րոպե ընթերցում<h2>**«Կարիերայի կողմնացույց»՝ ուսանողների և գործատուների հարթակ**</h2>ԵՊՀ-ում մեկնարկած «Կարիերայի կողմնացույց» ծրագիրը կապ է ստեղծում ուսանողների և գործատուների միջև կարիերայի ճիշտ ուղի գտնելու համար![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**11 ապր, 2026](https://hrdrone.am/hy/blog/career-compass-ysu-event-overview)

[![Նարեկ Հակոբյանը՝ Հայկական «ամերիկյան երազանքն» այլևս չկա. ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում](https://hrdrone.am/blog-images/covers/how-ai-is-changing-the-it-job-market.webp)**Ai**5 րոպե ընթերցում<h2>**Ինչ է ԱԲ-ն փոխում ՏՏ աշխատաշուկայում Հայաստանում**</h2>ԱԲ-ն փոխում է ՏՏ աշխատաշուկան՝ սկսնակների համար գործ գտնելը դժվարանում է, գործատուներն ավելի ճկունություն են պահանջում։ Ինչպես չմնալ դուրս։![HR Drone](https://hrdrone.am/blog-images/avatars/hrdrone.jpg)**HR Drone**01 հոկ, 2026](https://hrdrone.am/hy/blog/how-ai-is-changing-the-it-job-market)

[![Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը](https://hrdrone.am/blog-images/covers/practical-education-career-guide.jpg)**Education**6 րոպե ընթերցում<h2>**Գործնական կրթությունը կարիերայի գլխավոր կողմնորոշիչը**</h2>Ինչպես է գործնական կրթությունը դառնում կարիերայի գլխավոր կողմնորոշիչը։ Պրակտիկաներ, ինթերնշիփներ և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսուցում։![Վահագն Քարամյան](https://hrdrone.am/blog-images/avatars/vahagn-karamyan.jpg)**Վահագն Քարամյան**13 փետ, 2026](https://hrdrone.am/hy/blog/practical-education-career-guide)

```json
{"@context":"https://schema.org","@graph":[{"@id":"https://hrdrone.am/#website","@type":"WebSite","description":"Find your next job opportunity at HR Drone - the ultimate job matching platform","inLanguage":"hy-AM","name":"HR Drone","url":"https://hrdrone.am/","publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"},"translationOfWork":{"@id":"https://hrdrone.am/#website"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/career-starts-with-right-questions#webpage","@type":"WebPage","dateModified":"2026-04-11","datePublished":"2026-04-11","description":"ԵՊՀ-ի «Կարիերայի կողմնացույց» ծրագրի շրջանակում՝ գործատուների սպասելիքներ, ԱԲ գործիքների ճիշտ կիրառություն և ինքնաներկայացում","inLanguage":"hy-AM","name":"Կարիերան սկսվում է ճիշտ հարցերից","url":"https://hrdrone.am/hy/blog/career-starts-with-right-questions","breadcrumb":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/career-starts-with-right-questions#breadcrumb"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy#website"},"potentialAction":[{"@type":"ReadAction","target":["https://hrdrone.am/hy/blog/career-starts-with-right-questions"]}],"primaryImageOfPage":{"@id":"https://hrdrone.am/#logo"}},{"@id":"https://hrdrone.am/#identity","@type":"Organization","description":"The ultimate job matching platform for both candidates and employers","foundingDate":"2022","name":"HR Drone","url":"https://hrdrone.am","address":{"@type":"PostalAddress","addressCountry":"AM","addressLocality":"Yerevan"},"contactPoint":{"@type":"ContactPoint","telephone":"+37495880089","contactType":"customer service","availableLanguage":["English","Armenian"]},"logo":{"@id":"https://hrdrone.am/#logo"},"sameAs":["https://www.instagram.com/hr.drone/","https://www.linkedin.com/company/hr-drone/","https://www.facebook.com/app.hrdrone","https://t.me/hrdrone","https://www.youtube.com/@hr-drone","https://x.com/hr_drone"]},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/career-starts-with-right-questions#article","@type":"Article","dateModified":"2026-04-11","datePublished":"2026-04-11","description":"ԵՊՀ-ի «Կարիերայի կողմնացույց» ծրագրի շրջանակում՝ գործատուների սպասելիքներ, ԱԲ գործիքների ճիշտ կիրառություն և ինքնաներկայացում","headline":"Կարիերան սկսվում է ճիշտ հարցերից","inLanguage":"hy-AM","thumbnailUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/narek-hakobyan-career-compass-ysu-panel-speaker.jpg","author":{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1"},"image":{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1"},"isPartOf":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/career-starts-with-right-questions#webpage"},"mainEntityOfPage":{"@id":"https://hrdrone.am/hy/blog/career-starts-with-right-questions#webpage"},"publisher":{"@id":"https://hrdrone.am/#identity"}},{"@id":"https://hrdrone.am/hy/blog/career-starts-with-right-questions#breadcrumb","@type":"BreadcrumbList","itemListElement":[{"@type":"ListItem","position":1,"name":"Գլխավոր","item":"https://hrdrone.am/hy"},{"@type":"ListItem","position":2,"name":"Բլոգ","item":"https://hrdrone.am/hy/blog"},{"@type":"ListItem","position":3,"name":"Կարիերան սկսվում է ճիշտ հարցերից","item":"https://hrdrone.am/hy/blog/career-starts-with-right-questions"}]},{"@id":"https://hrdrone.am/#/schema/person/1","@type":"Person","jobTitle":"Content Manager","name":"HR Drone"},{"@id":"https://hrdrone.am/#logo","@type":"ImageObject","caption":"HR Drone","contentUrl":"https://hrdrone.am/images/blue-logo.svg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/images/blue-logo.svg"},{"@id":"https://hrdrone.am/#/schema/image/1","@type":"ImageObject","contentUrl":"https://hrdrone.am/blog-images/covers/narek-hakobyan-career-compass-ysu-panel-speaker.jpg","inLanguage":"hy-AM","url":"https://hrdrone.am/blog-images/covers/narek-hakobyan-career-compass-ysu-panel-speaker.jpg"}]}
```